Որպես «Ժամանակակից հեռուստատեսային լեզու» նախագծի ուսումնասիրման առարկա՝ ընտրել եմ մեր հանրության որոշ հատվածի կողմից մեծ դիտումների և պատվի արժանացած ArmComedy յութուբյան ալիքի ArmComedy 1161 — Վաստակավոր թողարկում տեսանյութը։ Ուսումնասիրման ընթացքում փորձելու եմ ներկայացնել օգտագործված սլենգները, բառային սխալները, փոխակերպումները և լեզվական այլ խնդիրները։ Ուսումնասիրության արդյունքում կիրառված լեզվական խնդիրների մասին խոսելու եմ առանձին-առանձին և դրանք տեղադրելու եմ ճիշտ այն հերթականությամբ, որով և ի հայտ են եկել (րոպե/վայրկյան)։ Որոշ դեպքերում նյութը ներկայացված է բառարանային և թարգմանության տեսքով։ Նաև կփորձեմ զուգահեռներ տանել մասնավորապես իմ կողմից օգտագործվող բառերի և բառարտահայտությունների հետ։

0:38 — «Էն»-ը դա նույն «այն» ցուցական դերանունն է։

0:41 — Հայերը շատ են օգտագործում ձայնային վանկարկումներ, հնչյուններ, և «նու»-ն դրա վառ ապացույցն է։ Դա կիրառվում է, երբ միտքը կանգ է առնում, շարունակություն չի ունենում։ Ռուսերենից թարգմանաբար նշանակում է «դե …»։

1:09 — «Սուպեր» բառը ներթափանցել է մեր իրականության մեջ։ Շատերս ենք ինչ-որ մեծ, ահռելի, գերբնական երևույթ բնութագրելու համար օգտագործում այդ բառը։

1:12 — Թերևս ամենահայտնի արտահայտությունը՝ «OK»։

1:52 — Մենք՝ հայերս, անցյալի դառը իրականությունը հիշելու և վերարտադրելու համար շատ ենք սիրում ասել «Սովետ» բառը։ Այն, իմիջայլոց, գրական բառ է, սակայն այն ռուսերենից է եկել։ Դա նույն «խորհրդայինն» է, չէ՞ որ Սովետ միությունը դա նույն փլուզված Խորհրդային միությունն էր։

2:00 — «Բաստիոն»։ Այս բառի հետ վերջերս եմ մոտիկից ծանոթացել։ Նշանակում է ամրություն, սակայն այս համատեքստում՝ ինչ-որ հարթակ։

2:03 — «Ֆոլովեր», նույն՝ հետևորդ։

2:13 — «Բիձա» — պապիկ, տարեց, ծերուկ։

2:14 — «Ավտո» — մեքենա։

2:14 — «Ձեն», նույն ձայնն է։ Խոսակցականում շատ ենք առնչվում այս բառի հետ։

2:47 — Գլխավորին, ավագին, ղեկավարին մատնանշելու համար կիրառում ենք «շեփ» բառը։

3:18 — «Ընդեղ», նշանակում է «այնտեղ»։ Եվս ցուցական դերանուն է։

3:22 — Հիմնականում՝ ամենաշատ օգտագործվող բառերը, որոնք մի քանի տարի առաջ փոխառված էին համարվում, հիմա արդեն հայերեն են դարձել։ Դրանցից է «նորմալ»-ը, ինչի նշանակում է սովորական։

4:29 — Որևէ կերպ ազդեցություն թողնելու համար սիրում ենք դիմացինին (տղաներին) ասել «արա»։

4:31 — Մեկ այլ շատ կիրառվող արտահայտություն՝ «վսյո»։ Նշանակում է «վերջ», «ավարտ»։

4:36 — «Էնքան» — «այնքան»։

5:33 — «Reaction-video», հենց այդպես էլ կարող ենք թարգմանել՝ «վիդեոյի ռեակցիա», կամ էլ «տեսանյութի հակազդեցություն»։

5:44 — Համենայն դեպս մարդու անունը ճշտելու համար վերջինիս «դրա» ցուցական դերանունով չեն դիմում։

6:07 — «Մեյդան գալը» երևի թե նշանակում է ի հայտ գալ։ «Մեյդան» բառը ես հանդիպել եմ գրաբար և արևմտահայերեն ստեղծագործություններ կարդալիս։ Այն հիմա համարվում է թուրքերեն բառ և թարգմանաբար նշանակում է հրապարակ։

6:22 — «Էյֆորիկ» բառը նշանակում է չափից շատ ուրախ, տպավորված։ Քիչ եմ հանդիպել, ինքս էլ եմ քիչ օգտագործում։

6:56 — «Կարմա» բառը բուդդայական կրոնում ընդունված պատկերացում է։ Ըստ դրա՝ մարդու հոգին մահից հետո տեղափոխվում է մեկ այլ մարմին։ Սովորական խոսակցական ընդունված է համար, որ կարման հետ պատասխանն է։

7:05 — Հայերը շատ են սիրում պիտակավորումներ անել։ «Նիկոլական», «քպ-ական» և այլն։ Եվ ոչ միայն հայերը։

7:13 — «Սիստեմ» — համակարգ։

7:42 — «Молодец» — ապրես, կեցցես։

7:47 — «Էլիտա» — վերնախավ։

8:14 — «Նարկոման» — թմրամոլ։

9:25 — «Քոռանամ ես»։ Այս արտահայտությունը շատ ենք լսում տարեցների և ծնողների կողմից, որոնք ասում են, երբ իրենց երեխայի կամ բարեկամի հետ ինչ-որ արտասովոր, վտանգավոր կամ վատ բան է պատահում։

9:32 — «Պրիյատնի» — հաճելի, դուրեկան։

9:37 — «Կառտոշկա» — կարտոֆիլ։

10:24 — «Town-house» — Քաղաքի տուն։ Հիմնականում՝ փոքր։

10:37 — «Կդզեր»։ Սա, ըստ իս, համարժեք թարգմանություն չունի։ Իմաստային առումով նշանակում է լավ կլիներ, ինչ լավ կլիներ։

11:21 — «Շառ» — նշանակում է սեփական մեղքը բարդել մեկ ուրիշի վրա։

11:32 — «Պաթոս» — ներշնչանք, խանդավառություն։

11:37 — «Գեոպոլիտիկա»։ Ընդունված տերմին է, նշանակում է «Աշխարհաքաղաքականություն»։

14:40 — «Լիդեր» — առաջնորդ։

14:46 — «Ո՞նց» — ինչպե՞ս։ Առօրյա խոսակցական շատ է հանդիպում։

15:11 — «В принципе»։ Թարգմանաբար նշանակում է «հիմնականում»։

15:20 — «Բլթցնել»։ Նշանակում է՝ ավելորդ խոսել։

15:25 — «Ուժասնի» — ահավոր, վատ, զարհուրելի։

15:36 — «Չի կարա»։ Խոսակցականում խոսքը թեթևացնելու համար, հաճախ ենք կրճատում բառերն ու խոսքերը։ «Չի կարա»-ն դա նույն «չի կարող»-ն է։

17:04 — Դե որպես պրեզենտացիայի ու հետազոտական աշխատանքների պաշտպանության անմիջական վկա և մասնակից, չեմ կարող չանդրադառնալ նաև այս թեմային։ Ես միայն կասեմ, որ նմանատիպ երևույթները պարզապես ծաղրելու և նվաստացնելու համար են։ Կպատասխանեմ, որ ես և լսարանում գտնվող յուրաքանչյուր մարդ, ինչպես նաև լսարանից դուրս գտնվող յուրաքանչյուր մարդ, լինի ուսուցիչ, թե սովորող, կատարել է իրեն հանձնարարված գործը։ Ես այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում։ Համենայն դեպս, միմյանց և միմյանց գործը հարգելու մշակույթը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։

17:53 — Ինչ-որ մեկին կանչելիս կամ դիմելիս՝ շատ ենք օգտագործում «հե՜յ» ձայնային վանկարկումը։

18:02 — Մարդկանց կողմից մեկ այլ մարդու գործը անարգելու հերթական դրսևորում։ Պարզապես անտեղի պահվածք։

18:46 — «Սենց» — այսպես։

18:55 — «Քոմենթել» — մեկնաբանել։

19:33 — «Բինտած» — հատուկ բժշկական բինտով կապած։

20:34 — «Տո՛» — դժգոհ էմոցիա դրևորելու համար օգտագործվող վանկարկում։

21:14-21:16 — «Не казните себя так», բառացի՝ «մի՛ ենթարկեք ձեզ մահապատժի այդպես», իսկ համատեքստով՝ «մի՛ մեղադրե՛ք ձեզ այդպես»։

21:34 — «Կեպկա», «կեպի» — ամառային գլխարկի տեսակ։

22:00 — «Հիստերիկ»։ Նշանակում է, որ մարդն ունակ չէ էմոցիաները կառավարել։

22:26 — «Հավայի» — անիմաստ, անկապ, անտեղի։

24:35 — «Կուռկուռը» դա նույն հնդկահավն է։

26:46 — «Crossover», երևի թե, նշանակում է խաչմերուկ՝ ըստ համատեքստի։

27:00 — «Туда-сюда» — այստեղ-այնտեղ։ Խոսակցականում անորոշություն ցույց տալու համար իդեալական տարբերակ է։

27:05 — «Կուլտուրական» — քաղաքավարի, շնորհքով։

27:29 — «Ստատուս» — հեղինակություն։