Ոճագիտության ուսումնասիրության կարևորագույն խնդիրներից մեկը շատերը համարում են հոմանշության քննությունը, ոչ միայն բառային կամ քերականական հոմանիշների, այլև ընդհանրապես հոմանշությունն՝ իբրև ոճաբանության հիմնական հասկացություններից մեկը։

Հոմանշության քննությունը նախ և առաջ պայմանավորված է լեզվի մեջ առկա նույն կամ մոտ իմաստ արտահայտող լեզվական տարբեր միավորների գոյությամբ և նրանց ընտրության հնարավորություններով։

Ոճաբանություն — Բարի գալուստ իմ բլոգ

Լեզվական յուրաքանչյուր միավոր, անհատականության ցանկացած դրսևորում լեզվի գործառական բոլոր ոճերում կարող են համարվել ոճագիտության քննության առարկա, առավել ևս, եթե դրանք ունեն լեզվական որոշակի համակարգ։

Ոճաբանությունն՝ իբրև լեզվաբանական ինքնուրույն գիտաճյուղ զբաղվում է լեզվական յուրաքանչյուր միավորի դրսևորման եղանակներով ու ձևերով, նրա արտահայտչական առանձնահատկություններով։

Ոճագիտության ուսումնասիրության առարկան ոճույթն է կամ ինչպես արդեն ընդունված է դասական լեզվաբանության մեջ՝ ոճը։ Ոճաբանությունը լեզվաբանական գիտակարգ է, որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։ Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։

ԼԵԶՎԻ ՈՃԵՐ | Լիլիթ Մադոյան

Լեզուն և ոճն իրար հետ անբաժանելիորեն կապված հասկացություններ են, որոնք սովորաբար չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով, չնայած հաճախ ունեն տարբեր արտահայտություններ և դրսևորումներ։ Լեզուն ընդհանուր է և կոնկրետ, ոճը՝ մասնավոր, երբեմն նույնիսկ վերացական։ Լեզուն անտառն է, ոճը՝ առանձին ծառը։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճն ինքը տաղանդն է, ինքը՝ միտքը, ոճի մեջ է մարդն ամբողջությամբ, ոճը միշտ օրիգինալ է, ինչպես անհատականությունը, ինչպես բնավորությունը։ Դրա համար էլ յուրաքանչյուր մեծ հեղինակ ունի իր ոճը։ Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճը սոսկ քերականորեն ճիշտ ու հարթ գրելու ունակությունը չէ, որ հաճախ տրվում է նաև անտաղանդներին։ Ոճ ասելով մենք հասկանում ենք բնությունից անմիջաբար հեղինակին տրված՝ բառերը նրանց իսկական իմաստով օգտագործելու կարողությունը՝ ամեն ինչի վրա դնելով իր ինքնատիպության, անհատականության, իր հոգու յուրօրինակ կնիքը։

Ըստ ակադեմիկոս Գ. Ջահուկյանի՝ ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։

Այսպես՝ Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» տրվում են այդ իմաստներից մի քանիսը։ Ինչպես.

  1. Խոսքերն իրար հետ շարահյուսելու եղանակը, միտք արտահայտելու եղանակը.
  2. Որևէ հայտնի հեղինակի միտք արտահայտելու կերպը, որով նա բնորոշվում է.
  3. Մի քանի բառից բաղկացած կտրուկ խոսք, դարձվածք.
  4. Շինությունների զանազանակերպ ձև՝ համաձայն որոշ ազգի կամ որոշ դարի ճաշակի.
  5. Մասնավորապես՝ հոյակապ շենքերի սյուների ձևն ու զարդարանքը, կարգը.
  6. Կահկարասիքի շենքը՝ զանազան ճաշակով՝ պարզ կամ շքեղ.
  7. Տրամաբանական պարզության այն ուղղությունը, որին հետևում են մի բան ապացուցելու կամ հերքելու համար, նաև «մեթոդ»։
Շրջայց ՀՀ կառավարությունում - Կառավարության շենքի պատմությունը - Հայաստանի  Հանրապետության Կառավարություն

Այսպիսով՝ լեզվական ոճը յուրաքանչյուր հեղինակի անհատականությունն ու ինքնատիպությունը դրսևորող լեզվական-արտահայտչական միջոցների ամբողջությունն է, դրանց համակարգը, լեզվական այդ տարրերի յուրահատուկ գործածությունը, որն ամենից առաջ պայմանավորված է ինչպես հեղինակի անհատական մտածողությամբ ու ճաշակով, այնպես և նրա աշխարհայացքով, լեզվական փաստերի իմացությամբ, տվյալ ստեղծագործության թեմայով և այլն։

Ոճերի դասակարգում

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

Անհատական ոճ

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ

Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի և տրամադրության՝ ձևավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, հորդորական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձևավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Բառապաշարը, բնականաբար, վերամբարձ է, հանդիսավոր, բարձր ոճին հատուկ բառերով և բառակապակցություններով հագեցված (ինչպես՝ տիկնայք, պարոնայք, մեծարգո, վսեմաշուք, տեր, Ձերդ գերազանցություն, վեհափառ, վաստակաշատ, բազմաշնորհ և այլն) ինչպես նաև այնպիսի բառեր, որոնք մատնանշում են անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը։

Իրադրական ոճերի շարքում կարելի է թվարկել նաև ուսուցողական, խրատական, հաղորդատվական, բանավիճային և այլ տարատեսակներ։

Հանդիսավոր ոճ

Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում և փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաև նամակագրության մեջ և գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ

Այս ոճն ունի և իրադրական, և գործառական դրսևորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը և խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում և ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել ևս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ

Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որևէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն և այլն)։

Երգիծական ոճին հաճախ նպաստում են ոչ միայն համապատասխան բառեր, արտահայտություններ ու դարձվածքներ, այլև ոճական բազմաթիվ հնարանքներ ու միջոցներ, ինչպիսիք են՝ բառախաղը, հակադրույքը, հեգնանքը, փոխաբերությունները, երգիծական բնույթի համեմատությունները, ճարտասանական ձևերը և այլն։ Առավելապես այն ձևավորվում է համապատասխան բառաշերտերի գործածությամբ, հատկապես հատկանշական են բարբառային, ժարգոնային բառերը, օտարաբանությունները, երբեմն նույնիսկ՝ գռեհկաբանությունները։ Այստեղ պակաս կարևոր չեն նաև դիպվածային (օկազիոնալ) բառերն ու բառերի նոր իմաստավորումները։

Գործառական ոճ

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ և առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներ՝

  • իմաստաբանական
  • բառապաշարային
  • քերականական
  • հուզարտահայտչական

Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետևյալ ոճերը՝

  • գիտական
  • պաշտոնական
  • հրապարակախոսական
  • առօրյա-խոսակցական
  • գեղարվեստական