Համաձայն հետազոտությունների՝ ամեն տասը մարդուց երկուսի մոտ ալերգիա է նկատվում, բայց ալերգիաների իրական պատճառը նույնիսկ այսօր լիովին հայտնի չէ։ Ալերգիաների բազմաթիվ տեսակների ամենահայտնիներից մեկը «ծաղկափոշու ալերգիան» է։ Ալերգիայի այս տեսակի դեպքում ամենաշատը տուժում են քիթը և աչքերը: Երբեմն գարնանը մենք անընդհատ փռշտում ենք և մտածում՝ «գրիպ եմ», բայց իրականում սա ծաղկափոշու ալերգիա է և ռեակցիայի մի տեսակ։

Որոշ ուտելիքներից կարող եք ունենալ ալերգիա։ Այս դեպքում օրգանիզմը ռեակցիա է տալիս որոշ ուտելիքներին։ Երբեմն դեմքը, երբեմն էլ շուրթերն ուռչում են ու կարմրում։ Սննդային ալերգիայի բուժումը ձեր ձեռքերում է. դադարեցրե՛ք օգտագործել այս ուտելիքները։ Բայց ծաղկափոշու և փոշու ալերգիայի դեպքում բուժումը մի քիչ ավելի բարդ է։ Եթե ​​ծաղկափոշու ալերգիա ունեք, գարնան ամիսներին կեսօրներին դուրս մի՛ գնացեք։ Որովհետև այս ժամերին օդում շատ ծաղկափոշի կա: Բայց եթե պետք է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս չգալ առանց արևային ակնոց կրելու։

Եկեք խոսենք փոշու ալերգիայի մասին: Տանը կամ էլ աշխատասենյակում (օֆիսում) փոշին վերացնելը հնարավոր չէ, բայց կարող եք նվազեցնել այն։

Դրա համար շուտ-շուտ մաքրեք փոշին և պարբերաբար (կանոնավոր կերպով) լվացեք վարագույրները և այլ իրեր։

Այս խորհուրդները կհեշտացնեն ձեր կյանքը, բայց եթե դուք դեռ ալերգիա եք զգում, անպայման դիմեք բժշկի և անցեք ալերգիայի թեստ։ Այսպիսով, դուք կարող եք նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ըստ ձեր ալերգիայի տեսակի: