«Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես 2024»-ի շրջանակում, որպես ստուգատեսի մեկնարկ, հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել է հանդիպում քաղաքական գործիչ, Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։

Օր՝ մարտի 1
ժամ՝ 10:00-11:20
Վայր՝ հետազոտական վարժարան-ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, Գյումրու թիվ 45 դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբ, այլ շահագրգիռ անձինք.
Նախապատրաստական աշխատանքներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի համապատասխան նյութում։
Մարտի 1-ի իրադարձություններ (համառոտ)
Մարտի 1-ի լույս 2-ը մի շարք հակակառավարական անկարգություններ են տեղի ունեցել Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Անկարգությունները տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում և կազմակերպվեցին նախագահի թեկնածու և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ընդդիմության այլ առաջնորդների կողմից ՝ իշխանության բռնի զավթման նպատակով։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն։






Հարցեր՝
- Ինչպիսի՞ գործառույթ ունեցավ Երկրապահ կամավորականների միությունը մարտի մեկյան իրադարձություններում։