Ներքոհիշյալ հատվածն՝ ինքն իրենով, և՛ հրապարակախոսական է, և՛ մտերմիկ-փաղաքշական
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին, —
Վերոնշյալ հատվածը կփորձեմ վերաձևափոխել պաշտոնական (հրապարակախոսական) ոճի
Ամենից շատ սպասված, Սիրելի՛ Նոր տարի, ես պահանջելու պես դիմում եմ Ձեզ։
Դուք՝ իբրև պատասխան մեր մանուկների սրսփուն ակնկալիքի, պիտի գաք նրանց արդար պահանջով,
Դուք՝ իբրև պատասխան նրանց կարիքի, պիտի գաք մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Եվ մինչև Ձեր ձեռքերը մեկնեք արդեն կանչող գալիքին, պիտի Ձեր ոտքերը խճողեք դեռ անցյալի ցանցով։