Եղիշե Չարենց, Հեռացումի խոսքեր

Առաջադրանքեր՝

1․ Գրի՛ր երեք բառ-ասոցացիա, որոնք առաջացան այս ստեղծագործությունը կարդալիս։

Կարոտ, մեկուսացում, տառապանք

2. Երեք նախադասություն-մտքեր գրիր, որոնք առաջացան, այս ստեղծագործությունը կարդալիս, կարդալուց հետո։

Կարդալուց առաջ՝

  • Ինչպիսի՞ն կլինի Չարենցի այս ստեղծագործությունը։
  • Արդյո՞ք կփոխվի կարծիքս թե՛ ռոմանտիզմի, թե՛ մենակության մասին։
  • Ինչպիսի՞ն է լինում կարոտը։

Կարդալուց հետո՝

  • Ինչպե՞ս կարող է մենությունը նման տառապալի լինել։
  • Արդյո՞ք աշխարհում որևէ մեկն ինձ կհիշի։
  • Թեկուզև ամբողջ աշխարհն իմ դեմ ելնի, մեկը կլինի կողքիս։

3․ Առանձնացրո՛ւ քեզ ամենատպավորած կամ մտածելու տեղ տված պատկերը։

Անշուշտ, Չարենցի այս և մյուս բանաստեղծությունների, ստեղծագործությունների և՛ տողերը, և՛ թվացյալ պատկերներն անկրկնելի են ու մտածելու տեղիք տվող, սակայն ինձ համար յուրօրինակ թվաց այս մեկը։

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:

4․ Շարադրություն՝ Ես մենակ եմ այս մեծ աշխարհում կամ՝ Մենակը։ Կարող եք առաջարկել ձեր նախընտրած թեման։

«Ես միայնակ եմ այս մեծ աշխարհում». էսսե