Կարդա՛լ, կատարե՛լ առաջադրանքները։

  • Ի՞նչ անհանգստացնող հարցադրումներ է բարձրացնում հեղինակը։

Կինգա Կալին այստեղ բարձրացնում է մի շարք անհանգստացնող հարցադրումներ, որոնցից են սոցիալական, գենդերային անհավասարությունը, կախվածությունը ոգելից խմիչքից, մարդու և հատկապես երեխաների իրավունքների և ազատությունների ոտնահարումը և այլն։ Մարդու իրավունքներ և ազատություններ ասելով՝ նկատի է առնվում անպայմանորեն նշել, որ դրա մեջ են մտնում այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են ապրելակերպը, վարվելակերպը, մարդկային փոխհարաբերությունները, ազատ շփումը, ինչու ոչ նաև ճամփորդելը, արտաքին աշխարհի հետ կապ հաստատելը, ցանկալի տղամարդու հետ ամուսնանալը, երեխա ունենալը, մայր դառնալը, կին լինելը, սովորելն ու կրթվելը և այլն։

  • Ինչի՞ հետ համաձայն չեք։

Եթե անկեղծ՝ բոլոր հարցադրումների և տեքստում հնչած անհանգստացնող երևույթների դեմ պայքարելու հետ համաձայն եմ, քանի որ դրանք այնպիսի բաներ են, որոնք կարող են օրեցօր շատանալ և հասարակության մեջ ավելի լայն տարածում գտնել, ինչը կարող է հանգեցնել պառակտման, ամենավատ դեպքում՝ գաղափարական լուրջ հակամարտության։

  • Հայաստանում ո՞ր խնդիրն է առկա։

Ըստ իս՝ Հայաստանի մասին խոսելիս, հարկ է նշել, որ այստեղ առկա է սոցիալական անհավասարությունը, իրավունքների և ազատությունների խնդիրը։ Բացատրեմ առանձին-առանձին։ Սոցիալական հավասարություն ասելով՝ նկատի ունեմ հասարակության կողմից անտեսվածությունը (խոսքը մեծամասնությանն է վերաբերում, ոչ բոլորին), մեկուսացվածությունը։ Ավելի ճշգրիտ հասկանալու համար բերեմ մի պարզ օրինակ. ենթադրենք, Կինգա Կալին իր ընտանիքով, հայտնվել է Հայաստանում և ունի նույն խնդիրներն, ինչ ունեցել է Ռումինիայում։ Ցավոք, ես գրեթե վստահ եմ, որ շատ քիչ թվով մարդիկ կարձագանքեն նման խնդրին և կփորձեն որոշակիորեն աջակցել և օգնություն ցուցաբերել խեղճ աղջկան։ Մյուս իմ նշած խնդիրը վերաբերում է մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին։ Այստեղ ևս մենք ունենք խնդիր. ոչ շատ հայ ընտանիքներ նախընտրում են նահապետական կառավարման ձևը (նաև՝ կամքին հակառակ), որի նպատակն է մեծացնել տղամարդկանց դերն ու նշանակությունը ոչ միայն ընտանիքի ստեղծման, այլև նրա պահպանման գործում, իսկ կանանցը՝ պակասեցնել։ Հետաքրքրական է, որ նման կառավարման ձևով հասարակական բջիջները՝ ընտանիքները գնալով պակասում են, ինչն իմ կարծիքով փոքր-ինչ ճիշտ է։ Կառավարման մյուս ձևի ընտանիքներ ևս կան, օրինակ՝ խիստ, շատ խիստ։ Նման ընտանիքներում տան տղամարդու կողմից կնոջ և երեխաների նկատմամբ կիրառվում է բիրտ ուժ՝ իբրև դաստիարակման միջոց, ինչը որոշ դեպքերում ճիշտ չէ։ Նաև նմանատիպ ընտանիքներում գործում է մի կանոն, համաձայն որի՝ «տղամարդու ասածը չի քննարկվում»։

  • Հաշտվե՞լ, թե՞ պայքարել (էսսե)…

Էսսեն՝ այստեղ