Ի՞նչ են տալիս Ձեզ հանդիպումները հրավիրյալ մասնագետների հետ։

Նախ և առաջ ես կցանկանամ ընդգծել, որ կրթահամալիրը եզակի ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում սովորողներին մասնակցելու, կարծիք արտահայտելու, ինչպես նաև ինչ-որ նոր գիտելիք քաղելու հրավիրյալ մասնագետների ու հյուրերի հետ հանդիպում-քննարկումներից։ Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները տալիս են մեզ՝ սովորողներիս, փորձ, նոր գիտելիքներ, զարգացնում են անկաշկանդ խոսելու, կարծիք արտահայտելու, քննարկում-բանավեճերին ակտիվ մասնակցելու ունակությունները։

Ինչպե՞ս է ազդում հանդիպումների արդյունավետության վրա չնախապատրաստված, բայց թեմայով հետաքրքրված մասնակիցների ներկայությունը։

Այդպիսի դեպքերի շատ ենք ականատես եղել։ Կարծում եմ՝ նախապատրաստությունը ևս կարևոր է, սակայն հետաքրքրվածության վրա այնքան էլ չի ազդում, քանի որ վերջ ի վերջո հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները հենց նախատեսված են սովորողների՝ քննարկումներին ակտիվ ներգրավվելու և նման հանդիպումների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Ընդհանրապես, յուրաքանչյուր բանախոս ներկայացնում է որևէ թեմա՝ լսարանին հետաքրքիր, բազմաբովանդակ և հագեցած քննարկման մեջ ներգրավվելու համար։

Ինչպե՞ս է ազդում հանդիպումների արդյունավետության վրա գլխաքանակ ապահովող մասնակիցների ներկայությունը:

Իհարկե, երբ որ լսարան ապահովելու համար ստիպված ենք լինում լցնել սովորողներով, այդ դեպքում գործ ենք ունենում գլխաքանակ ապահովելու հետ, մինչդեռ լսարանում պետք է լինեն հետաքրքրված սովորողներ, հակառակ դեպքում դա բացասաբար է ազդում հանդիպման որակի վրա։