Էկոլոգիայի շրջանակներում սկսել ենք դիտել տեսանյութեր և տեսաֆիլմեր հայաստանյան տարատեսակ հիդրոէլեկտրակայանների մասին։ Դասընթացը մեկնարկել ենք Մարց գետի (Լոռու մարզ) վրա կառուցված հիդրոէլեկտրակայանի կառուցման հետևանքով առաջացած խնդիրների և հետևանքների մասին դիտմամբ։

Չիչխան Գետ - Հայաստանի Գետերը

Հաջորդ գետը Չիչխանն, որը նույնիսկ առու էլ չէր, բնակիչների գնահատմամբ, այլ պարզապես ամայացած տարածք, որը նախկինում եղել էր գետի հոսքի մաս։ Ինչպես նշում է hetq.am-ը՝ ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի շահագործման ընթացքում պետական վերահսկողությանը, ապա պետք է նշենք, որ վերահսկողությունն ընդհանրապես բացակայում է: Որպես կանոն, պետական լիազոր և իրավապահ մարմինների արձագանքները կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ կրում են բացարձակ իմիտացիոն բնույթ, և ակնառու են դառնում միայն երբ մոտենում է նախընտրական շրջանը:

Նորություններ - ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիտեցինք նաև Թեժ գետի մասին, որը նույնպես ամայացել էր։ Եվ բացասական ազդեցություն ուներ նաև այն, որ Թեժ գետի երկու կողմերում կառուցված էին պատվանդաններ, որոնք նպատակ էին հետապնդում հոսքը կառավարելու, սակայն, ըստ երևույթի, աննպատակ էին։ Թեժ գետի մասին դեռևս 2012թ.-ին նույն hetq.am-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր ՀԷԿ-երի խնդիրների ու սեփականատերերի մասին։ Համաձայն ուսումնասիրության՝ փհէկի դրվածքային հզորությունը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայի, 2064 կվտ է, չնայած տնօրենի նշած թիվն այլ էր՝ 2400 կվտ: Հովսեփ Հախվերդյանի տվյալներով՝ երկու գեներատոր է աշխատում, յուրաքանչյուրը՝ 1,2 ՄգՎտ հզորությամբ: Ստացվում է, որ փհէկը լիցենզիայով սահմանված դրվածքային հզորությունից ավելի է արտադրում:

Իսկ, օրինակ, Հայաստանի Արագածոտնի մարզի կենտրոնական մասում տեղակայված Բյուրական գյուղի բնակիչներն ընդդիմանում էին այն ժամանակվա իշխանության՝ համանուն գետի վրա ՀԷԿ կառուցելու մտադրությանը։

Jin.am | Եղեգիս

Ըստ Եղեգիս համայնքի ավագանու անդամի՝ համանուն գետի ակունքից սկիզբ առնող գետը թափվում է Սևանա լիճ և ունի շատ մաքուր խմելու ջուր։ Սակայն այստեղ ևս ցանկանում են կառուցել ՀԷԿ (պիտի նշեմ, որ տեսանյութը բավականին հին է, սակայն իրավիճակը գրեթե նույնն է)։ Ավագանու անդամը նշեց, որ եթե վերջ ի վերջո ջուրն անցնի խողովակով, ապա արդեն անիմաստ կլինի գետի ջրի շահագործումը։ Նախ կծախսվեն ֆինանսական լուրջ միջոցներ գետի ջուրը մաքրելու համար, և երկրորդ՝ վերջում չի լինի ցանկանալի արդյունքը։

«Շինուհայր» փոքր ՀԷԿ. մոնիտորինգի արդյունքներ

«Շինուհայր» ՓՀԷԿ-ի գլխամասում կառուցված է 5 մ բարձրությամբ ջրթափ պատվար, ջրընդունիչ, որտեղ հավաքվում է «Շուշանիկ» ՓՀԷԿ-ից հեռացվող ջուրը և գետի բնապահպանական ելքը։ Ջրընդունիչից ջուրն ուղղվում է տղմազտարան, որտեղ իրականացվում է ՓՀԷԿ-ի ջրառը։ Պատվարով գետը կիսվել է։ «Շինուհայր» ՓՀԷԿ-ը գետից իրականացնում է ջրառ շուրջ տարի՝ գետում ապահովելով 0,02 մ3/վրկ բնապահպանական թողք։ Նախագծով նախատեսված ռեկուլտիվացիան իրականացված էր ոչ բավարար։

ՓՀԷԿ-ում տեղադրված է 2 հատ չինական արտադրության հիդրոգրեգատ՝ 600 կՎտ հզորությամբ։ Գեներատորները սինքրոն են։ Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ։

Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա դրանք են՝

  • Ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ այնպես, որ անկախ ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառից և ջրօգտագործման ռեժիմից /քանի որ դիտարկման պահին բնապահպանական ելքը բաց էր թողնվում միայն տղմազտարանի միջոցով/ գետում բաց թողնվի բնապահպանական ելք։ Ջրառից ավելի ներքև ընկած նիշում համապատասխան տեխնիկական լուծման միջոցով ապահովել գետի բնապահպանական ելքի անցումը,
  • ՓՀԷԿ-ի կառույցների տարածքներում իրականացնել բավարար վերականգնման/ռեկուլտիվացիայի և կանաչապատման աշխատանքներ,
  • Աշխատողների կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել անջրթափանց հոր կամ «mini» մաքրման կայան,
  • Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով։

Այսպիսով, վերոնշյալ 5 գետերի վրա կառուցված փոքր, միջին չափսերի հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները գնալով բարդանում են, իսկ լուծումները՝ քչանում։ Անշուշտ, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել մի քանի պատճառներով, որոնք, ըստ էության, փոխկապակցված են. նախ և առաջ բնակչության անտարբերությունը (չնայած Բյուրականում բնակիչները բողոքեցին), այնուհետև՝ տեղական ինքնակառավարման մարմինների «աչք փակելը»։ Շնորհակալություն ուշադրության համար …

Լուսանկարները՝ ecolur.org-ից