Հայտնաբերում ենք ստախոսին
Մարդիկ կարող են ճշգրիտ որոշել՝ մարդը ստում է, թե ոչ միայն 54% դեպքերում, ասում է լոնդոնաբնակ վարքագծային գիտնական Գորդոն Ռայթը:
Դժվարությունը, ասում է նա, այն է, որ մենք բոլորս ստում ենք տարբեր ձևերով, և մենք նաև հակված ենք ենթադրելու, որ ուրիշները մեզ ճշմարտությունն են ասում:
«Մենք բոլորս հակված ենք հավատալու, որ այն մարդը, ում հետ մենք խոսում ենք, ազնիվ է», — ասում է Ռայթը, — «եթե մենք չենթադրեինք, որ մարդիկ լռելյայն կասեն ճշմարտությունը, հաղորդակցության ողջ գործընթացը կխափանվեր»:

Նա նշում է, որ այն դեպքերի, որտեղ մեզ խաբում են, ճշգրիտ բացահայտման մակարդակը կարելի է բարձրացնել՝ մարդկանց վարքագծի որոշակի առանձնահատկություններ փնտրելով։ Եվ, որքան էլ զարմանալի չէ, դրանք բոլորովին էլ այն հատկանիշները չեն, որոնք մենք սովորաբար ակնկալում ենք գտնել ստախոսների մոտ։
Մեզանից շատերը վստահ են, որ մարդիկ, ովքեր սուտ են խոսում, փորձում են զրուցակցի հետ հայացքներով չհանդիպել, կամ էլ իրենց մոտ «վազող» աչքեր են հայտնվում, բայց այս պնդումներին իրեղեն ապացույցները բացակայում են, ասում է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լիաննա Թեն Բրինքեն։
Իրականում, հաճախ տեղի է ունենում հակառակը. ստախոսները նայում են զրուցակիցների ուղիղ աչքերին, քանի որ գիտեն, որ եթե փախցնեն հայացքը, ապա նրանց կարող է և չհավատան։
Ավելի ցուցադրական է դեմքի արտահայտությունը։ «Զգացողությունները չեն խաբում», — ասում է Թեն Բրինքեն։ Երբ մարդիկ ստում են, նրանք հաճախ փորձում են ընդօրինակել հույզերը, որոնք տեղին են համատեքստում, սակայն նրանց դեմքի մկանները ճիշտ չեն արձագանքում կեղծ հույզերին:

Այս իմաստով լավ օրինակ է ժպիտը։ Անկեղծ ժպիտի դեպքում ակտիվանում են աչքերի շուրջ կնճիռների համար պատասխանատու մկանները։ Դա հեշտ չէ նկատել, եթե չեք հետևում զրուցակցի միմիկային, բայց ուշադրության որոշակի լարման դեպքում՝ բավականին հնարավոր է։ «Կեղծ ժպիտը անբնական տեսք ունի, ինչ-որ մի բան պակասում է նրանում», — ասում է Թեն Բրինքեն։
Սուտը նույնպես մեծ մտավոր ջանք է պահանջում։ Սուտասանին հարկավոր է համահունչ և հավատալի պատմություն հորինել՝ առանց ավելորդ մանրամասների, բայց նաև առանց բացթողումների: Սովորաբար, ստախոսներն ավելի քիչ տեղեկատվություն են տալիս, քան ճշմարտախոսները։ «Նրանք կարող են ավելի հաճախ կանգ առնել կամ անվստահ հնչել, հատկապես, եթե նրանք նախապես չեն կրկնել իրենց պատմությունը», — ասում է Թեն Բրինքեն:
ԿՀՎ-ի մեթոդիկան
Ստում է արդյո՞ք ձեր զրուցակիցը, կարելի է հասկանալ նաև ձեր հարցերին ի պատասխան արտահայտած նրա ռեակցիաներից։
Հիմնվելով կասկածյալների և վկաների հարցաքննման տարիների փորձի վրա՝ Ֆլոյդը և ԿՀՎ նրա գործընկերները մշակեցին սուտը հայտնաբերելու մեթոդ՝ վերլուծելով, թե ինչպես են մարդիկ պատասխանում հարցերին: Ըստ Ֆլոյդի՝ հինգ բան կա, որ պետք է հաշվի առնել.
- Հատկապես կարևոր են ոչ խոսքային (ոչ վերբալ) ազդանշանները: Եթե մարդն ակտիվ ժեստ է ցուցադրում, ձեռքերը դնում է դեմքին կամ հաճախակի հազում է, հնարավոր է, որ նա ստում է։
- Ստի մեկ այլ նշան պատասխանից խուսափելու փորձն է։
- Երրորդ նշանը համառ հայտարարություններն են, որ ամեն ինչ լավ է, ինչը պետք է զգուշացնի ձեզ։
- Զրուցակցի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելը նույնպես ստելու հնարավոր նշան է։
- Բացի այդ, կա նաև մանիպուլյացիա՝ փորձելով վերահսկել իրավիճակը՝ մարդը կրկնում է ձեր հարցերը ձեր հետևից կամ արտաբերում արտահայտություններ, որոնք պատասխան չեն, օրինակ՝ ասում է. «դա լավ հարց է»:
Ֆլոյդն ասում է, որ իրեն անհրաժեշտ են հինգ նշաններից առնվազն երկուսը, որպեսզի կասկածի, որ իրեն խաբել են: Եվ որքան շատ են նման դրսևորումները մարդու վարքագծի մեջ, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք չեք սխալվել:
Համատեքստը նույնպես ունի նշանակություն, նշում է Ռայթը։ Եթե ընկերության ֆինանսական ցուցանիշները վատացել են, բայց ղեկավարը վստահեցնում է թիմին, որ աշխատանքից ազատումներ չեն լինի, արժե մտածել, թե արդյո՞ք նա ճշմարտությունն է ասում: Եվ լավ կլինի, որ մենեջերները ուշադիր հետևեն, թե ինչպես են իրենց աշխատանքից դժգոհ աշխատողներն արձագանքում իրենց հարցերին, և արդյո՞ք նրանք դրսևորում են ստելու վերը նշված հատկանիշներից որևէ մեկը:

Եվ այնուամենայնիվ, քանի դեռ մարդուն անընդհատ չեք դիտարկում, դժվար է ասել՝ նա տվյալ պահին ստո՞ւմ է, թե՞ ճշմարտությունն է ասում։ Առօրյա կյանքում մեզանից շատերը ուշադրություն չեն դարձնում այլ մարդկանց բանավոր և տեսողական ազդանշաններին:
Չնայած Royce Leather-ի ղեկավար Բաուերը մեկ անգամ «վառվել է», սակայն նա չի պատրաստվում վերլուծել իր ենթակաների ասած յուրաքանչյուր բառը։ Այնուամենայնիվ, նա փորձում է ուշադրություն դարձնել, թե ինչպես է անձնակազմը խոսում իր հետ։ Բաուերը հույս ունի, որ վստահություն առաջացնելով աշխատակիցների մոտ՝ նրանցից ոչ մեկի մտքով չի անցնի ստի դիմել։
«Լավ միջանձնային հարաբերությունները և անազնվությունն անհամատեղելի են», — ասում է նա, — «վարեք ձեր բիզնեսը հնարավորինս ազնվությամբ և բացությամբ, որպեսզի մարդիկ ձեզ ստելու պատճառ չունենան»:
Թարգմանությունը կատարվել է bbc.com կայքից։