Առաջադրանք 109

ա) շնիկ — ստեղնաշարային նշան, որն օգտագործվում է էլեկտրոնային փոստեր/հասցեներ նշելուց։
բ) պսակ — թարմ ծաղիկներից ու ոստերից հյուսած շրջանակաձև զարդ:
գ) երակ — մարմնի արյունատար անոթ, որով արյունը գնում Է դեպի սիրտը:
դ) շերեփ — մետաղյա կամ փայտյա երկարակոթ մեծ ու խոր գդալ՝ կերակուրը, հեղուկը ևն խառնելու և ամանից աման լցնելու համար:
ե) թմբուկ — գլանի նման հարվածային երաժշտական գործիք, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:
զ) մոմ — բամբակի պատրույգով ձողիկ, որ օգտագործվում Է լուսավորության համար:
է) բաժակ — ապակյա գլանաձև անոթ՝ զանազան հեղուկներ խմելու համար:
ը) բռունցք — ձեռքի թաթը՝ մատները ափին հպած ու սեղմած վիճակում, կռուփ:
թ) մկնիկ — համակարգչով աշխատանքը հեշտացնելու գործիք՝ սեղմելու կոճակներով և անիվով։
ժ) ճակատ — մարդու կամ կենդանիների գլխի առջևի՝ աչքերից վեր գտնվող մասը:
ժա) թարթիչ — կոպերի վրայի մազիկները, թերթերունք:
ժբ) եթեր — օդի ամենավերին մաքուր ու նոսր շերտը, երկնքի վերին շերտերը:
Առաջադրանք 110

| Միջազգային տերմինակազմիչ | + հայերեն բառ | + օտար բաղադրիչ |
| ավիա | ավիատոմս | ավիասերվիս |
| ավտո | ավտոտնակ | ավտոմոբիլ |
| կինո | կինոթատրոն | կինեմատոգրաֆիա |
| մակրո | մակրոտնտեսություն | մակրոէկոնոմիկա |
| միկրո | միկրոալիքային | միկրոսկոպ/միկրոպրոցեսոր |
| ռադիո | ռադիոալիք | ռադիոակտիվ |