«ՀՀ ջրային ռեսուրսներ» նախագծի շրջանակներում իրականացվելու է աշխատանք՝ «Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները» թեմայով։

Արտեզյան ջրերը ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումային ջրեր են։ Բնորոշ են տեկտոնական ճկվածքներին, իջվածքներին և գոգածալքային կառուցվածքներին և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատման դեպքում, հիդրոստատիկ ճնշման պատճառով, արտեզյան ջրերը ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։ Հիշեցնենք որ ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Արտեզյան ջրեր - Վիքիպեդիա
Անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա բնակավայրի անվանումից։

Արտեզյան ավազանը։ Այն երկրի ընդերքում ձևավորված ջրի տարա է, որը սնվում է տեղումների, ձնհալի և գետավազանների ջրերով։ Ինֆիլտրացիայի միջոցով այս աղբյուրներից ջուրը միշտ համալրում է ավազանի ջրի պաշարները։ Բարձրադիր շրջաններից ինֆիլտրացվող ջրերը, հանդիպելով ջրակայուն շերտերի, հոսում են արտեզյան ավազան և ստեղծում ճնշումային ջրի շերտեր։ Ցածրադիր շրջաններում մեծ խորությամբ հորատանցքերից արտեզյան ավազանի ջուրը շատրվանում է։ Միջին խորության հորատանցքերից ջուրը ստացվում է պոմպերի միջոցով։ Արտեզյան ավազանից վերցվող ջրի ծավալը պետք է մոտ լինի ավազանը լիցքավորող ջրի ծավալին։ Պակաս ջուր վերցնելիս ավազանի ջուրը բարձրանում է երկրի մակերևույթ, իսկ ավել ջուր վերցնելիս՝ ավազանը դատարկվում է։ Երկու դեպքում էլ լինում են բացասական հետևանքներ։

Արտեզյան ջրեր: Միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

ՀՀ-ում քաղցրահամ արտեզյան ջրերի հիմնական մասը կուտակված է միջլեռնային ճկվածքների, գոգհովիտների, լճագետային և լավային գոյացումների 300-500 մետր հաստության շերտախմբում։ Ստորերկրյա ջրահոսքի 40-50%-ը սնում է արտեզյան ավազանները։ Օգտագործվում են բնակավայրերի ջրամատակարարման, ոռոգման և տեխնիկական նպատակներով։

Կան Արտեզյան տարբեր ավազաններ, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում՝

  • Արարատյան արտեզյան ավազան,
  • Լոռու արտեզյան ավազան,
  • Մասրիկի արտեզյան ավազան,
  • Շիրակի արտեզյան ավազան,
  • Վերին Ախուրյանի արտեզյան ավազան։

Արարատյան արտեզյան ավազան

Ընդհանուր բնութագիր։ Երկարությունը մոտ 120 կմ է, լայնությունը՝ մինչև 30 կմ։ Ջրապարունակ շերտախումբը (հաստությունը՝ 300-500 մ) բաղկացած Է ավազագլաքարերից ու ճեղքային լավաներից, որոնք հերթափոխվում են անջրաթափանց կավաշերտերով։ Վերին հորիզոնների գրունտային ջրերի մակարդակը 0, 5-15 մ³ Է, որի հետևանքով որոշ տեղերում հողերը ճահճակալում և աղակալում են։

Շահագործում։ Արարատյան դաշտում առաջին անգամ շատրվանող ջուր ստացվել է 1902 թվականին՝ Մասիս գյուղի մոտ կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ, իսկ ստորերկրյա ջրերի կանոնավոր հետախուզումն ու շահագործումն սկսվել են 1940-ական թվականներին։ Փորված է մոտ 1600 հորատանցք, որոնց մոտ կեսը տալիս է լավորակ շատրվանող ջուր (ավազանի կենտրոնական մասերում՝ մինչև 20-25 մ բարձրություն)։ Մնացած մասից ջուրն արդյունահանվում է մղիչներով։ Ապրիլ-սեպտեմբերին հորատանցքերից ստացվում Է 3040 մ³/վ ջուր։ Ձմռանը ջրի արդյունահանումը խիստ կրճատվում Է։ Արարատյան արտեզյան ավազանի ջրերն օգտագործվում են Արարատյան դաշտի գրեթե բոլոր բնակավայրերին (մասամբ՝ Երևանին) խմելու ջուր մատակարարելու, ոռոգման ու տեխնիկական նպատակներով։

Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային գոտին վերջին 5 տարում կրճատվել է 2,5 անգամ։

1984թ․ — 42296 հա
2007թ․ — 32107 հա
2016թ․ — 22366 հա
2022թ․ — 9260 հա

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2022թ․ հունվարի 1-ի դրությամբ Արմավիրի և Արարատի մարզերում 1217 մեխանիկական և շատրվանող հորատանցքերից ընդհանուր գումարային ջրառը տարեկան կազմում է 1 մլրդ 10 մլն 233 հզր խոր.մետր։ Ըստ տնտեսության ճյուղերի բաշխվածությունը բերված է աղյուսակում։ Տեղեկությունները՝ multimedia.alttv.am-ի։

Լոռու արտեզյան ավազան

Ընդհանուր բնութագիր։ Լոռու արտեզյան ավազան, ընդգրկում է Լոռու միջլեռնային գոգավորությունը՝ եզրավորված Ջավախքի, Բազումի ու Վիրահայոց լեռնաշղթաներով, արևելքում՝ Դեբեդի կիրճով։ Գոգավորության հատակը լցված է պլիոցեն-անթրոպոգենի բազմաշերտ լավաներով ու 400-500 մ հաստության գետային, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներով՝ հագեցած ստորերկրյա ջրերով։

Արտեզյան ավազանը անհետանում է

Շահագործում։ Լոռու արտեզյան ավազանը սնվում է մթնոլորտային տեղումներից ու շրջակա լեռնաշղթաների ընդերքի ստորերկրյա ջրհոսքերից։ Ավազանում առանձնացվում են վերին՝ գրունտային ու ճնշումագրունտային, և ստորին՝ ճնշումային ջրերի հորիզոնները։ Վերին հորիզոնի հաստությունը 4-49 մ է, ջրերի մակարդակի խորությունը՝ 0, 2-7, 2 մ։ Դրանք երկրի մակերևույթ են դուրս գալիս աղբյուրների խմբերով։ Առավել ջրառատ աղբյուրախմբերի (Նովոսելցովոյի, Գետավանի) գումարային ջրաքանակը 1546 լ/վ է, որի մեծ մասն օգտագործվում է Լոռու մարզի ջրամատակարարման համար։

Մասրիկի արտեզյան ավազան

Ընդհանուր բնութագիր։ Մասրիկի արտեզյան ավազանը գտնվում է Սևանա լճի հարավարևելյան մասում։ Եզրավորվում է Սևանի և Վարդենիսի լեռնաշղթաներով։ Մակերեսը 152 (ջրհավաք ավազանի հետ՝ 1151) կմ² է։ Միջլեռնային իջվածք է՝ լցված մոտ 500 մ հաստության պլիոցեն-անթրոպոգենի լճագետային նստվածքներով։ Հիմքում գերակշռում են կավալևրիտային ավազաքարերը։

Արտեզյան ավազանը անհետանում է

Գրունտային կամ թույլ ճնշումային հորիզոնը տեղադրված է 3-25 մ³-ներում և կազմված է տարահատիկ ավազներից՝ խճերի և կոպիճների պարունակությամբ, որոշ տեղերում՝ տիղմային ավազներից՝ ավազակավային և կավավազային շերտերով։ Հաստությունը 1245 մ է, ջրատար ապարների ծծանցման գործակիցը՝ 7-20 մ/օր, հորատանցքերի տեսական ծախսը՝ 12լ/վ։

Շահագործում։ Մասրիկի արտեզյան ավազանի կենտրոնական և արևմտյան մասերում հորատանցքերի ջրի ծախսը 6-83 լ/վ է։ Հայտնաբերված են ավելի խոր (234-306 և 355-398 մ) տեղադրված ճնշումային հորիզոններ, որոնք վկայում են, որ դրանք տարածված են Սևանա լճի տակ։ Ավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարը 1,7 մ³/վ է, որից 1,1 մ³/վ բեռնաթափվում է Մասրիկ գետում, մնացածը (0,6 մ³/վ) ստորերկրյա ճանապարհով՝ Սևանա լճում։ Ջրերի մի մասն օգտագործվում է Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և ոռոգման նպատակով։

Շիրակի արտեզյան ավազան

Ընդհանուր բնութագիր։ Գյումրու (Շիրակի) արտեզյան ավազանը գտնվում է Շիրակի դաշտում և զբաղեցնում մոտ 300-320 կմ2 տարածք։ Նրա ուղղաձիգ կտրվածքում առանձնացվում են գրունտային և ճնշումային ջրերի մի քանի հորիզոն։ Գրունտային ջրերը բաժանվում են վերտուֆային և ենթատուֆային հորիզոնների։ Առաջին հորիզոնը գերազանցապես կրում է տեղական բնույթ, իսկ երկրորդի ջրերը, որոնք ձորակներում բեռնաթափվում են աղբյուրների ձևով, օգտագործվում են ջրամատակարարման նպատակով։

2007 թվականին արդեն պարզ էր, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը  կանգնելու են ոչնչացման եզրին. ՀԲՃ

Շահագործում։ Շիրակի արտեզյան ավազանի հանքային ջրերի տեղամասը զբաղեցնում է Ախուրյան գյուղից հյուսիս-արևմուտք և Ախուրիկ ու Իսահակյան գյուղերի միջև գտնվող տարածքը։ Հանքային ջրերը հարուստ են ծծմբաջրածնային և ածխաջրածնային գազերով, բարձր ճնշումային են, հանքայնացումը՝ 1, 2-4, 8 գ/լ, ջերմաստիճանը՝ 12֊ 21 °C։ Ջրապարունակ հորիզոնները հանդիպում են տարբեր հաստության (2-17 մ) ավազային և ավազախճային շերտերում։ Հորատանցքերը շատրվանում են մինչև 10-12 մ, ծախսը՝ 1-15 լ/վ։ Ջրատար հորիզոնները սնվում են Շիրակի դաշտը եզրափակող լեռնաշղթաներից ներծծվող մթնոլորտային և մակերևութային ջրերից։ Գյումրու արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը բարձրորակ են, անուշահամ, պիտանի խմելու համար, ունեն մեծ պաշարներ և լայն հեռանկարներ ջրամատակարարման բնագավառում։

Վերին Ախուրյանի արտեզյան ավազան

Ընդհանուր բնութագիր։ Վերին Ախուրյանի արտեզյան ավազանն ընդգրկում Է Ախուրյանի վերին ավազանի միջլեռնային գոգավորությունը՝ եզրավորված Եղնախաղի, Ջավախքի, Բազումի լեռնաշղթաներով։ Ռելիեֆի երկրաբանական և ջրաերկրաբանական առանձնահատկություններով առանձնացվում են Վարդաղբյուրի, Աշոցք-Կրասարի ու Արփի լճի գոգավորությունները։ Միջլեռնային գոգավորության երկրաբանական կառուցվածքը երկհարկ Է։ Ստորերկրյա ջրերի հիմնական պաշարները կուտակվում են վերին հարկում, որը կազմված է պլիոցեն-անթրոպոգենի բազալտային անդեզիտների լավաներից, բեկորային, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Ստորերկրյա ջրերի մի մասը լավաների տակ ծածկված հնահուներով հզոր աղբյուրների (Մեղրաշեն, Ձույգաղբյուր, Աշոցք) ձևով դուրս է գալիս գոգավորությունների եզրերում։

Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանը այս տեմպերով 5-10 տարում կցամաքի.  փոխնախարար - 10.08.2022, Sputnik Արմենիա

Շահագործում։ Վերին Ախուրյանի արտեզյան ջրերը կուտակված են 2 հորիզոններում, որոնք իրարից սահմանազատվում են լավաների հոծ շերտով։ Ավազանի արտեզյան ջրերի վերին հորիզոնը գտնվում է 50-110 մ, ստորինը՝ 180-220 մ³-ներում։ Հորիզոնների ջրի ճնշումային մակարդակը բացասական է, երբ հորիզոնի մակարդակը հորատանցքի առաստաղից ցածր է 1-10 մ, դրական՝ երբ շատրվանում է 0, 1 -7, 4 մ բարձրություն։ Շատրվանող ջրի միջին ծախսը 10-20 լ/վ է, առանձին տեղամասերում՝ մինչև 40 լ/վ։ Ճնշումային ջրերը քաղցրահամ են, խմելու համար՝ պիտանի, հանքայնացումը՝ 0, 2-0, 4 գ/լ, ջերմաստիճանը՝ 6-8 °C, փափուկ, բարձրորակ։

Արտեզյան ավազանի դատարկման հետևանքները

Գյուղատնտեսություն։ Մարդկությունը դեռ չի հնարել գործիք, որի միջոցով կարելի է ապահովել սեփական երկրի պարենային անվտանգությունն առանց ոռոգման ջրի։ Աշխարհի բոլոր երկրները գլոբալ տաքացման համատեքստում երկարաժամկետ ծրագրեր են մշակում՝ մեղմելու սպասվող մարտահրավերները։ Ոռոգման ջրի դեֆիցիտը, հատկապես Արմավիրի մարզում, գնալով ավելի է խորանում։ Ամեն տարի մի պատճառաբանությամբ ջրային ռեսուրսների կառավարիչները խնդիրն ավելի են խորացնում։ Քանի՞ տարի պետք է Ախուրյանի ջրամբարում լիարժեք ջուր չկուտակվի՝ հասկանալի դառնալու համար, որ այլևս ջրամբարը 525 մլն. մ3 ջուր չի կուտակելու և Թալինի ջրանցքը շարունակելու է գործել անջատումներով։ Արաքս գետի ջրային պաշարները Քարաքյուրթի ջրամբարի պատճառով նվազել են։

Ցավալի է, որ Արմավիրի ջրանցքի հույսին են 20 հազար հեկտար այգիների ճակատագիրը։ Մնացած Արզնի-Շամիրամ, Էջմիածին, Ստորին Հրազդան ջրանցքները չեն կարող լիարժեք ծառայել իրենց առաքելությանը, քանի որ սնվում են Սևանա լճից։ Փոքր ու մեծ պոմպակայանները նույնպես չեն կարողանում խնդիր լուծել։ Ակնալճի պոմպակայանի 5 պոմպերից միայն մեկն է աշխատում, այն էլ՝ 6-7 ժամ։ Աշխատանքի ընթացքում լճի մակարդակն իջնում է այն աստիճան, որ ներածող խողովակները կտրվում են ջրի մակերևույթից։ Սևջուր գետի պոմպակայանի 5 պոմպերից մեկն է աշխատում՝ օրվա կտրվածքով 2-3 ժամ։ Զարթոնքի և Արտաշարի պոմպակայանները գրեթե չեն աշխատում։ Այս պոմպակայանները ժամանակին աշխատել են Սևջուր գետի ջրային ռեսուրսների հաշվին։ Այս հատվածներում Սևջուր գետից միայն հունն է մնացել, որը ծառայում է Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի հեռացման համար։

Հայաստանի գետերի ցանկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզի գյուղատնտեսության հույսը մնում է սնանկացած արտեզյան ավազանը։ Ավազանի անկման պատճառով նվազել է հողի խոնավությունը, որը բերել է ոռոգման ջրի պահանջարկի ավելացման։ Երաշխավորված ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղացիական տնտեսությունները հրաժարվում են հող մշակելուց։ Անմշակ հողատարածքների ծավալը հասել է 40%-ի։

Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետևանքով, մի կողմից՝ անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետևանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում և աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ: Արարատյան դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը: Ձկնաբուծարաններ են կառուցված Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն, Հայկաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ պետտնկարան և Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ-Նովա, Սիս և Ռանչպար համայնքներում: Եթե ձկնաբուծության պատճառով դաշտերի մի մասը մնում է անջրդի, ապա մի մասն էլ այդ ջրերից գերխոնավանում ու ճահճանում է: Ձկնաբուծարանների օգտագործած ջուրը լցվում է դրենաժային համակարգ ու, բարձրացնելով նրա մակարդակը, ճահճացնում ու աղակալում վարելահողերն ու այգիները: Արարատյան դաշտավայրում արտադրված ձկնատեսակները՝ հիմնականում իշխանի տեսակները, կենդանի կարելի է գնել Երևանի խանութներում 1 կգ-ն 1500-3000 դրամով: Արտեզյան ջրերն ունեն իշխանի արտադրության համար անհրաժեշտ սառնություն, մաքրություն, հոսող են և ֆիլտրացման կարիք չունեն:

Ձկնարտադրության հետևանքով առաջացած խնդիրների մասին կարող եք ավելի մանրամասն ընթերցել Վահան Իշխանյանի հեղինակած հոդվածում։

Առողջապահություն։ Արարատյան դաշտի բնակավայրերի խմելու և կենցաղային ջրամատակարարումը իրականացվել է արտեզյան ավազանի ջրով։ Ջրի որակի վերաբերյալ բողոքներ չեն եղել և հասարակությունը հարմարվել է ջրի որակական ցուցանիշների հետ։ Բնակավայրերի մեծ մասում խմելու ջրի ցանցը միացված է եղել շատրվանող հորատանցքերին։ Ձկնաբուծական լճակների ավելացմանը զուգահեռ, սկսեցին խնդիրներ առաջանալ ջրամատակարարման բնագավառում։ Սկզբում հորատանցքերը զրկվեցին ճնշումից, այնուհետև սկսեց բարձրանալ խմելու ջրի հանքայնացման աստիճանը։

Արմավիր - Վիքիպեդիա

Օրինակ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում բնակիչները խմելու ջուրը ստանում էին շատրվանող հորատանցքերի միջոցով։ 2012 թվ-ից խմելու ջրի պաշարները սկսեցին նվազել և մի օր ծորակները չորացան։ Գյուղը, խմելու ջրի մատակարարումը վերականգնելու նպատակով, ստիպված եղավ կառուցել պոմպակայան և արդեն լրացուցիչ ծախսերով թանկ ջուր մատակարարել բնակիչներին։

Արմավիրի և Արարատի մարզերի հարյուրավոր բնակավայրերի բնակչությունը ծորակից հոսող ջուրը չի խմում և ստիպված խմելու ջուրը գնում է ավտոցիստեռներից՝ լիտրի համար վճարելով 10 դրամ։ Բիզնեսի կանոնները “պահանջարկ-առաջարկ” համատեքստում հուշեցին, որ կարելի է ջուր վաճառելու ստացիոնար կետեր տեղադրել։ Այժմ բազմաթիվ ջուր վաճառող ստացիոնար կետեր են գործում Արարատյան դաշտի քաղաքներում և գյուղերում։

Արարատյան արտեզյան ավազանի ճնշումային գոտու փոփոխությունները 1984-2022թթ.

Շրջակա միջավայրը։ Երբեմնի կիսաանապատային Արարատյան դաշտը աստիճանաբար վերածվում է անապատի։ Արմավիրի մարզում գրունտային ջրերի մակարդակի անկման պատճառով բուսական շերտից հումուսը լվացվում է։ Զուգահեռաբար անհետանում է բուսականությունը։ Միայն ոռոգման ջրի բացակայության պատճառով անապատացման է ենթարկվել 8600 հա տարածք։ Արարատի մարզում շատրվանող հորատանցքերից և ձկնաբուծական լճակներից ինֆիլտրացիայի միջոցով ջրերի հոսքը դեպի ցամաքուրդային հողեր ստեղծում են ճահիճներ և գերխոնավացած հողատարածքներ։ Ջուրը ինտենսիվ գոլորշանում է՝ իր մեջ լուծված աղերը թողնելով հողի մակերևույթին։ Այս երևույթը հողերի աղակալման դասական օրինակ է։ Արարատի մարզում միայն ձկնաբուծարանների պատճառով այսօր անմշակ է դարձել 2500-3000 հա հողատարածք։

Շրջակա միջավայրին, առողջապահությանը, ինչպես նաև գյուղատնտեսությանը սպասվող հետևանքների, վտանգների մասին պատմում է multimedia.alttv.arm պարբերականը, որը բազմակողմանի ու ծավալուն հետազոտություն էր իրականացրել Հայաստանի արևմտյան մարզերում, ուսումնասիրել էր տեղի արտեզյան ջրերի շահագործման, սնուցման, օգտագործման խնդիրները և դրանց պատճառով առաջացած լուրջ բնապահպանական, ֆինանսական խնդիրները և, զրուցելով բնակիչների, աչալուրջ ականատես լինելով ստեղծված իրավիճակի, ուսումնասիրելով նախորդած իշխանությունների ու կառավարությունների որոշումները, և վերջ ի վերջո հանրայնացնելով իրենց ուշադրության ու տարածման արժանի հոդվածը, առաջարկում է լուծումներ։

Կայքեր և նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.