Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։

Ձևաբանական (շարահյուսական) վերլուծություն

Գոյական

  • առվի — հասարակ, նյութական, իր, եզակի, անորոշ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ հատկացուցիչ)
  • շատերը — հասարակ, վերացական, անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ ենթակա)
  • Լառ-Մարգարը — հատուկ, վերացական, անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ ենթակա)
  • քայլ — հասարակ, վերացական, իր, եզակի, անորոշ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ ուղիղ խնդիր)
  • ափին — հասարակ, նյութական, իր, եզակի, անորոշ, տրական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ տեղի պարագա)
  • Արևից — հասարակ, նյութական, իր, եզակի, անորոշ, բացառական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ պատճառի պարագա)
  • դեմքի — հասարակ, նյութական, իր, եզակի, անորոշ, սեռական հոլով (շարահյուսական՝ հատկացուցիչ)
  • քիթը — հասարակ, նյութական, իր, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ ենթակա)
  • կտուցի — հասարակ, նյութական, իր, եզակի, անորոշ, սեռական հոլով (շարահյուսական՝ նպատակի պարագա)
  • բեղերը — հասարակ, նյութական, իր, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում (շարահյուսական՝ ենթակա)

Բայ

  • չէին կարողանում — դիմավոր, պարզ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ձևաբայ, երրորդ դեմք, հոգնակի թիվ (շարահյուսական՝ ստորոգյալ)
  • անցնել — անդեմ, պարզ, անորոշ դերբայ
  • անում էր — դիմավոր, պարզ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ձևաբայ, երրորդ դեմք, եզակի թիվ (շարահյուսական՝ ստորոգյալ)
  • կանգնում էր — դիմավոր, պարզ, սահմանական եղանակ, անկատար անցյալ ձևաբայ, երրորդ դեմք, եզակի թիվ (շարահյուսական՝ ստորոգյալ)
  • խանձված — անդեմ, պարզ, հարակատար դերբայ, կրավորական սեռ (շարահյուսական՝ որոշիչ)
  • սպիտակած — անդեմ, բաղադրյալ, հարակատար դերբայ (շարահյուսական՝ որոշիչ)
  • չլինեին — դիմավոր, պարզ, ժխտական-ըղձական եղանակ, երրորդ դեմք հոգնակի թիվ (շարահյուսական՝ ստորոգյալ)

Ածական

  • Լայն — որակական (շարահյուսական՝ որոշիչ)
  • մեծ — որակական (շարահյուսական՝ որոշիչ)
  • սրածայր — որակական (շարահյուսական՝ որոշիչ)
  • երկար — որակական (շարահյուսական՝ որոշիչ)

Դերանուն

  • մի — անորոշ

Կապ, շաղկապ

  • վրա — անիսկական կապ
  • իսկ — ստորադասական շաղկապ
  • և — համադասական շաղկապ
  • մյուս — անիսկական կապ
  • համեմատ էր — իսկական կապ
  • եթե — ստորադասական շաղկապ

2․ Գրե՛լ 10 հատուկ անուն, որոնց բոլոր բաղադրիչները կգրվեն մեծատառով։

Հայաստանի Հանրապետություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Հյուսիսային Կորեա, Ռիչարդ Առյուծասիրտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Լևոն Մեծագործ, Իվան Ահեղ, Արևելյան Թիմոր, Սուրբ Զատիկ։

3․ Գրե՛լ 10 հատուկ անուն, որոնց միայն առաջին բաղադրիչները կգրվեն մեծատառով։

Օսմանյան կայսրություն, Խաղաղ օվկիանոս, Նոր տարի, Հռոմեական սրբազան կայսրություն, Բրիտանական կայսրություն, Անվտանգության խորհուրդ, Անկախ պետությունների համագործակցություն, Առաջին համաշխարհային պատերազմ, Հյուսիսատլանտյան դաշինք, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն։