«Օպերացիա Զոդ» գրքի ընթերցանության, վերլուծության և ամփոփման շրջանակներում Վարդան Կարապետյանի ճամբարային ջոկատը նախաձեռնել է գրքի քննարկումը իրականացնել Վայոց ձորի մարզի Հորս բնակավայրում` գրքի համահեղինակ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ իրականացվող հնագիտական պեղումների վայրում։


Օր՝ հունիսի 6 (հունիսյան ճամբարի ընթացքում)
Վայր՝ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Հորս բնակավայր
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների պատմության ընտրության խմբի սովորող-ճամբարականներ, հասարակագետներ
Քննարկման թեման՝
«Օպերացիա Զոդ. Ինչպե՞ս Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը
Ներկայացման սահիկաշարը՝ այստեղ
Ուսումնասիրության նյութեր՝
- Ինչպես մշակվեց և իրագործվեց «Զոդ» Օպերացիան և որքանով է այն այսօր արդիական
- Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակների բացառիկ մանրամասները
- Հայ հնագետներն ուսումնասիրում են 1919 թվականի «Զոդ» օպերացիան
- Առաջին հանրապետության ամենադրամատիկ ու ամենամոռացված իրադարձությունը` գիրք
- Բացառիկ նկարահանումներ. ինչո՞ւ են թուրքերը մեկ դար կռիվ տալիս Սևանի ավազանի համար
- Օպերացիա «Զոդ». հետգրություն
Փոքր-ինչ գրքի ընտրության և բուն բովանդակության մասին

Հայոց պատմության դասընթացի շրջանակներում ընտրել էի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, հնագետներ Արսեն Բոբոխյանի և Ավետիս Գրիգորյանի «Օպերացիա Զոդ» գիրքը, որը պատմում է 1918-1919թթ. հայ-թաթարական բախումների, Սևանի ավազանի հարավարևելյան հատվածում գտնվող Զոդ (այժմ՝ Սոթք) գյուղում Ալեքսանդր և Արշակ Սիլիկյան եղբայրների դավադիր սպանության, ինչպես նաև զորահրամանատարներ Դանիել Բեկ-Փիրումյանի, Սիլիկյան եղբայրների զարմիկ Մովսես Սիլիկյանի և հետախուզության հիմնադիր Ալեքսանդր Շնեուրի կողմից կազմակերպված պատժիչ գործողության՝ «Զոդ» օպերացիայի մասին։ Հեղինակները հատուկ նշում են, որ օպերացիան պարզապես փայլուն էր կազմակերպված, և եթե այն չլիներ, ապա միգուցեև Սոթքի տարածաշրջանը չընդգրկվեր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։