Այս փոստը մանրամասն նկարագրում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորող Մարիա Մուրադյանի՝ ամառվա ընթացքում կատարված աշխատանքները։
Ուսուցչուհի Մարինե Մարտիրոսյանի բլոգում մանրակրկիտ ներկայացված են այն նախագծային ուղղությունները, որոնցից առնվազն երկուսը սովորողը պետք է իրականացնի և լուսաբանի արձակուրդի ընթացքում։
Մարիա Մուրադյանի հետ աշխատել ենք հետևյալ ուղղություններով.
Հաղորդակցական կարողությունների զարգացում
- տեսածի, լսածի մասին պատմելու կարողության զարգացում
- Ուղղություններ
Ես․․․եմ
-Ես ճամփորդ եմ։
-Ես խոհարար եմ։
-Ես այգեպան եմ։
Ես․․․ եմ։
Շարունակել շարքը՝ հետաքրքիր օրինակներով։ - Իմ սիրելի խաղը-խաղալիքը։
- Իմ ընկերը։
- Իմ կենդանին։
Սովորողները պատմում են իրենց մասին՝ ներկայացնելով իրենց նախասիրությունները։
Փորձել ենք խոսքի մեջ ներառել գրեթե բոլոր կետերը՝ թե՛ սովորողին, և թե՛ նրա նախասիրություններին ծանոթացնելու նպատակով։ Տեսանյութը՝ ստորև։
Տեխնոլոգիական գործունեություն
- Դարձի՛ր զվարճալի խոհարար։ Համեղ ամառային մրգերով պատկերի՛ր զվարճալի կերպաներով աղցաններ, թխուկներ, հյութեր և համտեսիր։
Որպես տեխնոլոգիական գործունեության զարգացում՝ որոշել ենք միասին պատրաստել համեղ պիցցա։ Պատրաստման ընթացքում սովորողի մոտ զարգացել է հաղորդակցման հմտությունը. նա կարողացել է ավելի ճիշտ արտասանել բառերը, իրերի անունները, նկարագրել գործողությունների ընթացքը։ Տեսանյութը՝ ստորև։
Իբրև ներկայացված նախագծային ուղղությունների լրացում/հավելում՝ ամառային արձակուրդների ընթացքում սովորողի հետ աշխատել ենք տառերի տետրակով, որով աշխատելով երեխան կարողացել է տարբերակել նախշերն ու գծերը, համադրել դրանք և ստանալ տառեր։ Հանելուկների, բառակապակցությունների բացահայտման և բաց թողած տեղերում համապատասխան տառերի լրացման արդյունքում՝ երեխան կարողացել է զարգացնել իր մտավոր ունակությունները, հասկանալ, թե ամեն տառ ինչպես է գործածվում և արտասանվում։ Դրա հետ մեկտեղ, Մարիան փորձել է նաև տառերը հավաքել նոութբուքի ստեղնաշարով՝ օգտագործման մեթոդներին ծանոթ լինելու համար։



Բացի դա, միասին պարբերաբար փորձել ենք շրջել տանը, շրջակա միջավայրում, այգում և հասկանալ, թե ինչպես են, իրականում, կոչվում այս կամ այն իրերը, առարկաները։ Եղբայրների օգնությամբ երեխան սովորել է հայերեն գրական բառեր, փորձել է դրանք ճիշտ արտասանել, ինչպես նաև տարբերակել իրերը միմյանցից։ Այդպիսի «խաղերի» ընթացքում պակաս չեն եղել նաև երկխոսությունները՝ և՛ լեզվական ունակությունները, և՛ գիտելիքի պաշարն ու բառապաշարը զարգացնելու միտումով։