Հայոց լեզվի զարգացման փուլերը

Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Նրա 12 ճյուղերից մեկն է։ Հայերենը լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է, այդ մասին իրարից անկախ արձանագրել են Խաչատուր Աբովյանը և Հենրիխ Պետերմանը, իսկ Հայնրիխ Յուբշմանն ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաընտանիք է։ Հայերենը ցեղակից է հնդկերենին, պարսկերենին, քրդերենին, ռուսերենին, եվրոպական գրեթե բոլոր լեզուներին, բացի՝ հունգարերենից, ֆիններենից և էստոներենից։ Ցեղակից չէ նաև վրացերենին, արաբերենին, եբրայերենին, թուրքերենին։

Մինչև V-րդ դարը հայերենի վերաբերյալ գրավոր աղբյուրները խիստ սակավ են։ Հայերենի պատմության այդ շրջանը կոչվում է Նախագրային շրջան։

Հայերենն անցել է զարգացման երեք շրջան

  • Հին հայերեն /գրաբար/ — V-XI դար,
  • Միջին հայերեն /կիլիկյան հայերեն/ — XII-XVI դարեր,
  • Նոր հայերեն /աշխարհաբար/ — XVII-ից մինչև մեր օրեր,

Վերջինս ունի երկու՝ արևելյան և արևմտյան ճյուղեր։

Արևելահայերեն – «կ» ընտանիքին, Արարատյան բարբառ, կգամ, կխոսեմ

Արևմտահայերեն – «կու» ընտանիքին, կուգամ, կուխոսամ

Որևէ գրավոր լեզվի տառերի որոշակի կարգով դասավորված ամբողջությունը կոչվում է այբուբեն։ Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը V-րդ դարում, Եդեսիա քաղաքում։

12-րդ դարում ավելացել են «և», «օ», «ֆ» տառերը։

«Ւ»-ն հետագայում փոխարինվել է «ու» երկտառով։ Ժամանակակից այբուբենի ամեն տառ ունի իր մեծատառը և փոքրատառը, բացի «և»-ից։

Տառերի թվային արժեքը

Մաշտոցն իր հորինած այբուբենը դասավորեց հունական այբուբենի հերթականությամբ, տվեց անվանումներ և թվային արժեք։

Հայոց այբուբենի հուշարձան - Տառերի պուրակ – ArmGeo

Գրե՛լ տրված տառի կամ տառակապակցության թվային արժեքը.

ԺԷ – 17, ՌՃԺ – 1110, ՌՋՂԸ – 1998, ԻԵ – 25, ԽԱ – 41, ՍԲ – 2002

Գտի՛ր սխալը.

ԼԱ – 31, Է – 7, Ղ – 100 (90), ԽԱ – 41

Թ – 9, ԺԲ – 12, ԾԴ – 64 (54), Մ – 200

ԾԸ – 58, ՇԷ – 507, ՉՀԷ – 777, ՂԸ – 88 (98)

Գտնե՛լ այն տառակապակցությունների համարները, որոնց թվային արժեքը սխալ է նշված։

ՆԾ – 460 /սխալ է/

ՌՋՆ – 1980 /սխալ է/

ՑՈԿ – 6660

ՎՅԳ – 3330 /սխալ է/

Բառերի այբբենական դասավորությունը

Բառարաններում կամ բառացանկերում բառերը, անունները հեշտությամբ գտնելու նպատակով դասավորում են այբբենական կարգով։ Նախ՝ դասավորում են առաջին տառերի հերթականությամբ, ապա նույն տառով սկսվող բառերը՝ հաջորդ տառի հերթականությամբ։

Օրինակ՝ Աբգարյան, Աբովյան, Հակոբյան, Ասատրյան, Անտոնյան, Նահապետյան, Հովհաննիսյան, Աբրահամյան

Ճիշտ դասավորություն – Աբգարյան, Աբովյան, Աբրահամյան, Անտոնյան, Ասատրյան, Հակոբյան, Հովհաննիսյան, Նահապետյան

Օրինակ՝ Ավագյան, Ասլանյան, Հովհաննիսյան, Ամալյան, Ղազարյան, Այվազյան, Հայրիկյան, Նալբանդյան, Հակոբյան

Ճիշտ դասավորություն – Ամալյան, Այվազյան, Ասլանյան, Ավագյան, Հակոբյան, Հայրիկյան, Հովհաննիսյան, Ղազարյան, Նալբանդյան

Բառերը դասավորե՛ք