1. Գտնել, թե թվարկվածներից որո՞նք են Արտաշես Ա-ի հողային բարեփոխման իրականացման պատճառներից.
գ/ Թույլ չտալ հողազավթումներ, որովհետև վերջիններիս արդյունքում հողազրկված գյուղացին շահագրգռված չէր զինվորագրվելու բանակին
դ/ Թույլ չտալ հողազավթումներ, որովհետև վերջիններիս արդյունքում հողազրկված գյուղացին այլևս չէր կարողանում հարկ վճարել պետությանը
Պատ`. 1) գ, դ
2. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Արտաշես Ա-ի կողմից անցկացված հողային բարեփոխումը.
1) կարգավորել հողի սեփականության խնդիրները՝ արգելելով ավագանուն /ագարակների սեփականատերերին/ յուրացնել գյուղացի-համայնականների հողերը
3. Գտնել սխալ պատասխանը.
Ի՞նչ հետևանք ունեցան Տիգրան Մեծի նվաճումները
4/ Հայաստանն ամրապնդվեց Միջերկրական ծովի արևմտյան ափերին
4. Թվարկվածներից որո՞նք են Ք. ա. 69 թ. ծագած հայ-հռոմեական պատերազմի պատճառներ.
ա/ Հզոր Հայաստանն իր գոյությամբ խոչընդոտում էր դեպի Արևելք ծավալվելու նկտրումներ ունեցող Հռոմեական պետությանը։
գ/ Հռոմը չէր կարող հաշտվել այն իրողության հետ, որ Հայոց տերությունը դուրս էր եկել Միջերկրական ծով և ընդհուպ մոտեցել Եգիպտոսի սահմաններին։
Պատ`. 1) ա, գ
5. Թվարկվածներից ո՞ր գործոնները նպաստեցին Տիգրան Բ-ի կողմից նոր մայրաքաղաքի կառուցմանը.
2/ Արտաշատը մնացել էր երկրի ծայր հյուսիսում։
4/ Անտիոքը բուն հայկական տարածքներից դուրս էր։
6. Գտնել ճիշտ պատասխանները.
Ի նշանավորումն հայ-հռոմեական վերականգնման՝ կայսր Մակրինոսը՝
ա/ Տրդատին է վերադարձնում Կապադովկիայի կալվածքները, որոնք ստացել էր դեռևս Խոսրով Ա-ն։
դ/ Հայաստանից դուրս է բերում հռոմեական լեգեոնները, իսկ նրանց պարտականությունները ստանձնում է հայոց այրուձին։
Պատ՝. 4/ ա, դ
7. Ինչո՞ւ արգելվեց հայկական մեհենագրության կիրառումը.
2/ քանի որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո արգելվեց նախորդ կրոնը
8. Ստորը տրված պատմական իրադարձությունների պատճառներից և հետևանքներից որո՞նք են ճիշտ։
1/ Ռուսա Բ-ի օրոք Ասորեստանի և Վանի համահայկական թագավորության միջև մղված պատերազմն ավարտվեց խաղաղության և բարեկամության պայմանագրի կնքմամբ։
5/ Ք. ա. 735 թ. դեպի Տուշպա արշավանքի արդյունքում Ասորեստանը չկարողացավ գրավել Տուշպան, սակայն վերականգնեց իր դիրքերը Առաջավոր Ասիայում։
9. Ո՞րն էր դրամական շրջանառության աշխուժացմանը նպաստող կարևոր գործոն Հին Հայաստանում.
4/ առևտրի և արհեստների զարգացումը
10. Ի՞նչ հետևանք ունեցավ Սարգոն Բ-ի արշավանքը Ուրարտու.
4/ Թալանվեց Խալդիի գլխավոր տաճարը
11. Տիգրանակերտը հանձնվեց Լուկուլլոսին, որովհետև՝
1/ քաղաքը պաշտպանող օտարազգի վարձկանները հռոմեացիների առջև բացեցին դարպասները
12. Թվարկվածներից որո՞նք Գավգամելայի ճակատամարտի արդյունք չեն։
1/ Դարեհ Գ-ն տիրացավ աքեմենյան գահին։
3/ Սելևկյան պետությունը մասնատվեց ստրատեգիաների։
13. Արտաշեսյան թագավորության անկման հետևանքով՝
1/ շարունակվեց Հայաստանին տիրելու հռոմեա-պարթևական մրցակցությունը
4/ Հայաստանի համար ծառացավ նոր հարստություն հաստատելու խնդիր
14. Տիգրանակերտի անկման պատճառով Տիգրան Բ-ն ընտրեց՝
1/ հանկարծակի հարձակումներով թշնամու ուժերը ջլատելու մարտավարությունը
4/ թշնամուն երկրի խորքերը քշելու, նրան թիկունքից և մատակարարումից կտրելու մարտավարությունը
15. Սեպտիմիոս Սևերոսի և Վաղարշ Բ-ի միջև կնքված պայմանագրի արդյունքում՝
1/ հռոմեական կայսրը գումար վճարեց հայոց այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր Կովկասյան լեռնանցքների և մերձակա տարածքների պաշտպանությունը լեռնային ցեղերի հարձակումներից
5/ հռոմեական լեգեոնները դուրս բերվեցին Հայաստանից
16. Ի՞նչ նպատակներ էր հետապնդում պարթև արքա Վաղարշ Ա-ն՝ հարևան երկրներում գահ բարձրացնելով իր եղբայրներին.
2/ ստեղծել դաշնակից երկրների զինակցություն ընդդեմ Հռոմի
4/ վերջ տալ իր թագավորությունում գահակալական կռիվներին
17. Ինչո՞ւ Ք. ա. 2 թ. հայերը Տիգրան Դ-ի գլխավորությամբ ապստամբեցին և Հայաստանից վտարեցին Արտավազդ Գ-ին.
4/Արտավազդ Գ-ն երկիրը կառավարում էր հռոմեական սովորույթներով։
5/ Արտավազդ Գ-ն զբաղված էր անզուսպ թալանով։
18. Թվարկվածներից որո՞նք Արտաշես Ա-ի բարեփոխումների հետևանքներ չեն.
1/ Գյուղական համայնքները հետ ստացան ագարակատերերի կողմից զավթված հողերը։
4/ Պահպանվեց նախկին վարչական բաժանումը։
19. Ինչո՞վ էր պայմանավորված III դարի երկրորդ կեսին Հայաստանում ձևավորված քաղաքական և կրոնական իրադրությունը.
2/ Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականությամբ
3/ Սասանյանների կողմից հայոց գահին իրենց գահաժառանգներին նշանակելու հանգամանքով
20. Թվարկվածներից որո՞նք են Գավգամելայի ճակատամարտի արդյունքներ.
2/ Միթրաուստեսը հռչակեց Փոքր Հայքի անկախությունը։
4/ Օրոնտես Երվանդ Գ-ն դարձավ Մեծ Հայքի թագավոր։
21. Ինչո՞ւ ձախողվեց Լուկուլլոսի կայծակնային պատերազմի ծրագիրը.
4/ հռոմեացիներին Տիգրանակերտ մայրաքաղաքի բնակչության ցույց տված համառ ու երկարատև դիմադրության հետևանքով
22. Ստորև թվարկված պատմական իրադարձությունների պատճառներից և հետևանքներից որո՞նք են ճիշտ.
1/ Մծբինի պայմանագրի համաձայն՝ պարսից Ներսեհ թագավորը ճանաչեց Մեծ Հայքի անկախությունը
6/ Մծբինի պայմանագրի արդյունքում Տրդատ Գ-ն վերջնականապես հաստատվեց հայոց գահին։