1. Շարունակելով մեկդ մյուսին՝ նշե՛ք թե հետևյալ բառերից որը ինչ խոսքի մաս է.
կարծր — ածական, հեռու — մակբայ, մշտապես — մակբայ, ընկերություն — գոյական, շնորհիվ — կապ, իրոք — վերաբերական, տրորել — բայ, քամի — գոյական, միգուցե — վերաբերական, այստեղ — դերանուն, իսկ — շաղկապ, մասին — կապ, վո՜ւյ — ձայնարկություն, կարծես — վերաբերական, կապույտ — ածական, դա — դերանուն, հե՜յ — ձայնարկություն
2. Գրականության դասից դուրս գրիր վերը նշված խոսքի մասերից մեկական օրինակ։
«Միրհավ» — Ակսել Բակունց
- գոյական — օդ, աշուն, շուն
- բայ — մրսում էին, համրել էին, երևում էին
- ածական — մաքուր, կապտավուն, պարզ
- թվական — երկու, առաջին, երրորդը
- դերանուն — այնքան, այստեղ, նույնքան
- մակբայ — մոտ, հեռու, ագահորեն
- վերաբերական — կարծես, ասես, նույնիսկ
- ձայնարկություն — վա՜յ, ահա՜, վո՜ւյ
- շաղկապ — իսկ, բայց, որպեսզի
- կապ — մասին, հետ, վրա
Լրացրո՛ւ նախադասությունները․․․
- Զգացական վերաբերմունք արտահայտող բառերի խումբն անվանում
են վերաբերական։ - «Վերաբերական բառեր» բառակապակցության մեջ «բառեր» բառի
գործածումը անտեղի է, քանի որ «վերաբերական» բառն արդեն իսկ պարունակում է
«բառ» իմաստը: - Առանց շաղկապների և կապերի շատ դժվար կլիներ խոսքի մեջ բառերը կամ նախադասությունները միմյանց կապակցելը:
- Եթե չգործածեինք դերանունները, ապա առարկա կամ հատկանիշ նշանակող բառերը, հաճախ կրկնվելով, խոսքը երկարաշունչ ու ձանձրալի կդարձնեին:
- Խոսքի մասերի անվանումներն իրենց հերթին՝ որպես բառեր, գոյական են:
- Որպես կանոն՝ առարկաները բնութագրում են գոյականներին, իսկ գործողությունները՝ բայերին:
- Թվականի օրինակներ են հարյուր և տասներորդ բառերը:
- Ես դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, թե կիլոգրամ բառը ինչ խոսքի մաս է: