Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ Պետությունը՝ որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 147-152
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․
Առաջադրանքներ
1․ Որո՞նք են պետության հատկանիշները։
Պետությունն ունի ներքոհիշյալ անկրկնելի, յուրօրինակ հատկությունները՝
- Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով
- Պետությունը միայն կառավարմամբ զբաղվով մարդկանց հատուկ խումբ է՝ հանրային իշխանություն
- Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով
- Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ

Պետությունը հասարակության հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավունքի նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ։
2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
Պետությունն հասարակական կյանքն ապահովում է իրավական հիմքերով։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պետության բնակիչների խաղաղ ներգործության և փոխգործակցության/գոյակցման համար անհրաժեշտ են վարքագծի, վարվելակերպի օրինակելի կանոններ, որոնց խախտման դեպքում անձը կենթարկվի պատասխանատվության օրենքով սահմանված։ Համակեցության կանոնները հասարակության համար աստիճանաբար վերածվում են պարտադիր պահանջներ, որոնք ենթակա են անմիջական կատարման։ Այս ամենը կատարվում է ներդաշնակ ապրելու, արարելու տրամաբանության շրջանակներում։ Իրավունքներն ու պարտականություններն անմիջական կապ են ստեղծում պետության և քաղաքացու միջև, և այդ ճանապարհով պետությունը կարողանում է վերահսկել իր քաղաքացիներին, օժանդակել, ապահովել նրանց բարեկեցիկությունը, խաղաղ գոյակցումը, ինչպես նաև ավելի լայն մասշտաբով՝ տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելի սահմանները։
Պետությունը նաև հասարակական կյանքը կարգավորում է իր ապարատի մարմինների (պետական պաշտոններ, կառավարչական մարմիններ) կամ հիմնարկությունների փոխգործակցության, իրավիճակի ճիշտ դատողության արդյունքում հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելով։ Այդկերպ ապահովվում է պետություն-քաղաքացի ուղիղ կապը, որն ազդում է թե՛ պետության բարգավաճման, թե՛ քաղաքացու՝ սեփական երկրում անվտանգ ապրելու ընկալման, համոզման և ձգտման վրա։
3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։
Պետությունը, ինչպես արդեն նշվեց վերևում, քաղաքական հատուկ կազմակերպություն է, սակայն պետական իշխանությունն այդ կազմակերպությանը պատկանող ընդունակությունն է։ Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։ Պետական իշխանությունն իրականացնում է հասարակությունից առանձնացված կառավարման կառույցը՝ պետությունը։
Պետական իշխանության հատկանիշներն են՝
- Պետական իշխանությունը համընդհանուր, համապարտադիր և ինքնիշխան է,
- Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով,
- Պետական իշխանությունը հանրային իշխանություն է,
- Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։
4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները /բլոգային աշխատանք/․
Պետության ինքնիշխանությունը նրա հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ և արտաքին հարաբերություններում անկախությամբ։
Պետության ինքնիշխան իրավունքներն են՝
- օրենքներ հրապարակելը,
- պետության խորհրդանիշները որոշելը,
- դրամական միավոր թողարկելը,
- հարկեր սահմանելը,
- պատերազմի և խաղաղության մեջ մտնելը,
- դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը,
- միջպետական միությունների մեջ միավորվելը։
Պետական ինքնիշխանության հատկանիշներն են՝
- գերակայություն,
- անօտարելիություն,
- ինքնուրույնություն,
- լիիշխանություն,
- անկախություն,
- անբաժանելիություն,
- իրավահավասարություն։
Ժողովրդի ինքնիշխանությունից բխում է պետության՝ որպես ամբողջ ժողովրդի պաշտոնական ներկայացուցչի ինքնիշխանությունը։