Պատրաստվե՛ք դաս-քննարկման

Թեմա 1․ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան․
ա/
 Քաղաքականությունը և Քաղաքագիտությունը
բ/ Հասարակության քաղաքական համակարգը և դրա սուբյեկտները
գ/ Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգը
դ/ Քաղաքական համակարգի բաղադրատարրերի բնութագրերը
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 141-146․
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք

1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է քաղաքականությունը։ Քաղաքագիտության ոլորտն ընդգրկում է ամբողջ քաղաքականությունը՝ մշակումից մինչև իրականացում։

Политика: векторные изображения и иллюстрации, которые можно скачать  бесплатно

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները:

«Քաղաքականություն» տերմինը, նույն ինքը՝ «պոլիտիկան» ծագել է Հին Հունաստանում։ «Պոլիտիկան» կազմված է երկու բառերից, որոնք արտահայտում են «քաղաք-պետությունների մասին գիտություն». «քաղաք-պետությունները» նույն պոլիսներն են, որոնք նույնպես առաջացել են Հին Հունաստանում։ Վերջինիս արհեստների, գիտության ճեպընթաց զարգացման հետևանքով ձևավորվեց խիստ անհրաժեշտության ճիշտ կառավարման, այդպես էլ ձևավորվեցին կամ հին հույն փիլիսոփաների ու գիտնականների կողմից բացատրվեցին նաև պետական կառավարման տեսակներից որոշները, ինչպիսիք են ավտոկրատիան, դեմոկրատիան, տեոկրատիան և այլն։ Քաղաքագիտության ուսումնասիրության առանցքում է նաև պետություն-քաղաքացի փոխգործակցությունը։

«Քաղաքականություն» տերմինը պարզ բառերով նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն՝ թե ինչպես է պետությունը քայլեր մշակում սեփական քաղաքացիների կյանքը բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար։ Ճիշտ քաղաքականության շնորհիվ լուծվում են մի շարք կարևոր, առաջնային քաղաքական հարցեր, որոնք ուղղակիորեն կապված են հասարակության, նրա տարրերի՝ ընտանիքի, մարդու, ժողովրդի, ինչպես նաև պետության՝ որպես միջազգային սուբյեկտի գործունեությանը, գործառույթներին, իրավունքներին ու պարտականություններին, այլևայլ ոլորտներին։

3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/․

Քաղաքական համակարգի բաղադրատարրերից են ա/ քաղաքական հարաբերությունները, բ/ քաղաքական համակարգի կարգավորիչ նորմերը /իրավունք, քաղաքական նորմեր, ավանդույթներ, բարոյականություն/, գ/ քաղաքական կազմակերպություն, դ/ գաղափարական բաղադրատարր /բնակչության քաղաքական գիտակցությունը, քաղաքական գաղափարախոսությունը/։ Սակայն, այնուամենայնիվ, սրանով պետական ապարատն իր հնարավորություններում և տածող վերահսկողությամբ չի սահմանափակվում։ Պետական կառավարումն իրենից ենթադրում է պատասխանատվություն և վերահսկողություն պետական և մասնավոր տարբեր ճյուղերի /տնտեսական, մշակութային, կրթական, սպորտային, սոցիալական, իրավական, հասարակական/ միջև փոխգործակցության արդյունավետ կատարմանը։