Օգտագործվող գրականություն, Հայոց պատմություն 11-րդ դասարան

Բաժին 1 / Պայքար Հայաստանի ազատագրություն համար (XVII դարի երկրորդ կես-XIX դարի առաջին կես)։ Գլուխ I Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսից մինչև XVIII-րդ դար

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1. Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը

Ինչպես բոլորիս հայտնի է, Իսրայել Օրին ջանում էր ազատագրել Հայաստանն՝ օգտագործելով և ներգրավվելով արտաքին ուժեր։ Իսրայել Օրին, անշուշտ, շատ փորձեր կատարեց, տարբեր երկրներ ուղևորվեց, սակայն, դժբախտաբար, այցերի մեծամասնությունն ավարտվեց անհաջող կամ ձախողվեց, նպատակը չիրագործվեց։ Երևի թե ամենահայտնի ծրագրերից են Պֆալցյանը և Մոսկովյանը։ Պֆալցյան ծրագրի համաձայն՝ ապստամբությանը մասնակից էին դառնալու ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլ նաև Արևմտյան Հայաստանի ուժեր։ Ըստ այդ ծրագրի ազատագրված Հայաստանի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը։

Համաձայն երկրորդ՝ Մոսկովյան ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էին հայոց ապստամբ ուժերը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

2. Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները

Հայաստանի ազատագրության ճանապարհները երկուսն էին՝ դիվանագիտական և ապստամբական։ Ինչպես հասկացանք, Իսրայել Օրին նախընտրեց երկրորդը՝ օգտագործելով իր դիվանագիտական-քաղաքական կապերը տարբեր պետությունների առաջնորդների հետ։ Կարծում եմ՝ նման օրհասական պահին միանձնյա որոշումներ կայացնելն ու իրագործելն անհնարին էին ու կարող էին ճակատագրական լինել /ինչպես և եղավ/։ Իհարկե, հաշվի պետք է առնել նաև այն հանգամանքը, որ օտար լծի տակ ապրելը հայերի համար ընդունելի չէր, և Իսրայել Օրին ջանաց վերականգնել հույսը՝ նոր, անկախ պետություն ունենալու նկատմամբ։ Ըստ իս՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ էին ավելի ուժեղ ու հզոր կապեր։

3. Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը

1677 թվականի Էջմիածնի գաղտնի ժողովը սկիզբ դրեց հայ ազգային-ազատագրական պայքարին։ Կարծում եմ՝ նման ժողովների կարևորությունն ու նշանակությունն ակնհայտ է. եթե դրանք չլինեին, միգուցեև հայ ազգային-ազատագրական պայքարի խորհուրդը մարեր և այդպես էլ կյանքի չկոչվեր։ Ավելի քան պարզ է, որ նման ժողովները պետք է անցկացվեին գաղտնի, հակառակ դեպքում՝ նրանք հաստատապես ձախողվելու էին։ Իսրայել Օրու գլխավորությամբ պատվիրակության գործուղումը Պարսկաստան, ըստ իս, ավելի ձեռնտու էր Ռուսական կայսրությանը, քան թե ազգային-ազատագրական ոգով տոգորված Օրուն ու նրա դաշնակիցներին, քանի որ այս քայլով Ռուսաստանն ապահով ու նշանակալի ազդեցություն էր ունենում թշնամի-հարևան երկրում, և հայ դեսպանների միջոցով կարողանում էր տեղեկատվություն ու էական տվյալներ որսալ։

4. Հայաստանի ազատագրության 17-րդ դարում հնարավոր ձեր տարբերակները

Շատ խրթին է ասելը, թե ամեն մի հնարավոր ծրագիր այն ժամանակներում իրագործելի էր։ Չեմ առարկում, որ առաջնորդների կամ այլ անձանց կողմից ընդունվել են և՛ հայամետ, և՛ ոչ հայամետ, և՛ լավ, և՛ վատ՝ նայած, թե ինչ տեսանկյունից դիտարկենք։ Բայց ես կարծում եմ, որ եթե հայ ազգային-ազատագրական պայքարով ոգեշնչված և այն ի կատար ածել ցանկացողները նաև որոշակիորեն հաշվի առնեին բնակիչների, սովորական գյուղացիների, հետաքրքրված ու շահագրգռված անձանց կարծիքները, առաջարկները, ապա միգուցեև պայքարն այլ ընթացք ստանար։ Նման դեպքերում կարևոր է համազգային համախմբումն ու միասնականությունը, քանի որ վճռվում է ամբողջ մի պետություն լինել-չլինելու հարցը։ Սակայն, մյուս կողմից, պետք է նշել, որ պայքարի ղեկավարները լավ, թե վատ, իրենց վրա դրված պարտականությունները քիչ, թե շատ արեցին, սեփական պետություն ունենալու հույս ներշնչեցին հայ ազգին։