Առաջադրանքներ՝
Առարկա — այն ամենը, որ ինքնակա գոյություն ունի իրականության
կամ մեր մտածողության մեջ, օբյեկտ։
Վերացական — միայն մտքով՝ տրամաբանությամբ ըմբռնելի։
Ինքնակա — անկախ, անմիջական, ինքնաբավ։
Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
բ) «Սրբություն սրբոց» արտահայտությունը նշանակում է «սրբություններից ամենասուրբը»։
գ) Դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է բանակ գոյականը իրանիշ անուն։
դ) Այդ աստղագետի հետազոտության առարկան առեղծվածային սև խոռոչներն են։
ե) Ճշմարիտ արվեստը ինքնակա արժեք է և կախված չէ ինչ-որ անհատների կամքից։
(առարկա, նշանակել, ինքնակա, հարատևել, իրանիշ)
Աշխատանքային թերթիկ 1
Գրե՛ք ճիշտ ձևերը:
ա) Ամսական, օրական, նախագահ, հաշվապահ, հյուրասիրել, գունավոր, բարեհամբույր, բաշխական, դիֆերենցիալ, տարկետում, հոգաբարձու, ներողություն, որովհետև, որպեսզի, երկրորդ, առաջին, վերջին, ութսուն, ընձեռել, հինգ, բանալի, ալանի (ճաշ), շնորհիվ, հանձինս ձեզ, բարյացակամ, սնանկանալ, հոտնկայս, տասը, ըստ արժանվույն։
բ) Այսինքն, անձինք, հանձինս քեզ, ոչ մեկ, պարապմունք, իրավմամբ, ջղային, պատկանելիություն, անդրադառնալ, դաստիարակել, ուրեմն, առնվազն, մանրամասն, առայժմ, ընտանեկան, ավելորդ, անձեռոցիկ, մանրուք, բարձունք, ճանաչել, վիճվել, տուժվել, բռնվել /կառչել/, ֆիդայի, պատճեն, սյունակ, աղյուսակ, հիսուն, վաթսուն։
Վերականգնե՛ք բառահիմքերի անհնչյունափոխ սկզբնաձեւերը` նշելով հնչյունափոխությունը:
ա) Սենեկապետ /սենյակ — յա > ե/, հուսահատ /հույս — ույ > ու/, սերնդակից /սերունդ — ու > ը/, հոգյակ /հոգի — ի > յա/, ամայություն /ամայի — յի > յու/, ձնծաղիկ /ձյուն — յու > ը/, կրկնուսույց /կրկին — ի > 0/, հուզիչ /հույզ — ույ > ու/, մամռապատ /մամուռ — ու > 0/, վրիպակ /վրեպ — ե > ի/, ուղղահայաց /ուղիղ — ի > 0/, լրացում /լուր — ու > 0/, փլվածք /փուլ — ու > ը/, սննդակարգ /սնունդ — ու > ը/, սնահավատ /սին — ի > ը/, կատվախոտ /կատու — ու > վա/, գիշակեր /գեշ — ե > ի/, խուսափել /խույս — ույ > ու/, գունանյութ /գույն — ույ > ու/, ընդեղեն /ունդ — ու > ը/, անվանական /անուն — ու > վա/, ջրազրկում /ջուր — ու > ը, զուրկ — ու > ը/, թոքաբշտային /բուշտ — ու > ը/, սնուցաբջիջ /սնունդ — ց/, շոգեմշակում /շոգի — ի > ե/:
բ) Նրբակեղև /նուրբ — ու > ը/, ուրվագծային /ուրու — ու > վա, գիծ — ի > ը/, վայրկենական /վայրկյան — յա > ե/, սառցանավ /սառույց — ույ > 0/, միջօրեական /մեջ — ե > ի, օրյա — յա > ե/, կիզակետ /կեզ — ե > ի/, կղզյակ /կղզի — ի > յա/, փղոսկր /փիղ — ի > ը/, առօրեական /առօրյա — յա > ե/, ջրատարրալուծում /ջուր — ու > ը/, ջրակյաց /ջուր — ու > ը, կենալ — կյաց/, տնտեսել /չունի/, դեղնավուն /դեղին — ի > 0/, տաղտկալի /տաղտուկ — ու > 0/, ըմպան /ումպ — ու > ը/, թրծված /թուրծ — ու > ը/, խուզարկու /խույզ — ույ > ու/, բնակորույս /բուն — ու > ը/, խցանահան /խուց — ու > ը/, կոճկել /կոճակ — ա > 0/, քառակուսի /չունի/, կապուտակ /կապույտ — ույ > ու/, առվակ /առու — ու > վա/, սառուցյալ /սառույց — ույ > ու/, դրժել /դրուժ — ու > 0/, երեքշաբթի /շաբաթ — ա > 0/
Գտե՛ք ավելորդաբանությունները, կրկնաբանությունները և ուղղե՛ք:
1. Ըստ բջջային տեսության՝ բջիջը հանդիսանում է կյանքի ամենապարզագույն (ամենապարզ կամ պարզագույն) միավորը:
2. Արենի քարանձավը դասվում (պատկանում) է կլաստոկարստային քարանձավների դասին։
3. ՏՏ տեխնոլոգիաների (ավելորդ է) ոլորտում ամենազարգացած երկրների ցուցակը մի քանի տարի շարունակ գլխավորում է Հարավային Կորեան։
4. Լատվիայի պետական պաշտոնյաներին կասկածում են VIP անձանց համար անձնագրեր կեղծելու գործում (մեջ):
5. Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են մի քանի հիմնական սկզբունքներ եւ տեսություններ՝ բջջային տեսությունը, էվոլյուցիոն տեսությունը, գենային տեսությունը (մի քանի անգամ պետք չէ, որ կրկնվի) եւ այլն:
6. Մեքենաների (ավելորդ է) ավտոպահեստամասերի խանութին անհրաժեշտ է հաշվապահ։
7. Լրագրողի սպանության առթիվ հարուցված գործի (ավելորդ է) դատական գործընթացը շարունակվում է։
8. Մենք կրկին անգամ (ավելորդ է) անդրադարձել ենք թեքահարթակների բացակայության խնդրին, սակայն սայլը տեղից չի շարժվում:
9. Ֆիզիկան հանդիսանում է գիտություն անկենդան բնության մասին:
10. Ազգային փոքրամասնությունների իրավունքները կոպտորեն խախտվում եւ ոտնահարվում (կա՛մ խախտվում կա՛մ ոտնահարվում / կրկնվում են) են Թուրքիայում:
11. Ներկայումս քիմիական հայտնի միացությունների քանակը թվով (ավելորդ է) մոտ քսան միլիոն է, եւ դրանց քանակը յուրաքանչյուր տարի ավելանում է 250-300 հազարով:
12. Մարզիկների սննդակարգը իր մեջ (ավելորդ է) ներառում է սպիտակուցներով հարուստ մթերքներ:
13. Էկոլոգները բազմիցս անգամ (ավելորդ է) զգուշացրել են, որ Սյունիքի մարզն ունի գրունտային բարդ ռելիեֆ:
14. Օզոնն իրենից (ավելորդ է) ներկայացնում է ջերմոցային գազ, ուստի նրա մեջ պարունակվող տարրերի փոփոխությունը հանգեցնում է ջերմաստիճանի փոփոխության։