1. Հայոց ո՞ր արքան է ասել հետևյալ խոսքերը.

«Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ»։

Պատ՝. 2) Երվանդ Սակավակյաց

2. Ո՞ր արքայի մասին է պատմիչի ստորև բերվող վկայությունը.

«Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ … և մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»։

Պատ՝. 2) Տիգրան Ա Երվանդյան

3. Ո՞ր արքային են վերագրվում հետևյալ խոսքերը.

«Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու … և մեր բնակության սահմաններն հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»։

Պատ՝. 1) Տիգրան Ա Երվանդյանին

4. Ո՞ր արքայի մասին է հույն պատմագիր Պոլիբիոսի ստորև բերվող արտահայտությունը.

«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»

Պատ՝. 4) Արտաշես Ա-ի

5. Ո՞վ է ստորև բերվող վկայության հեղինակը.

«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ [գետերը] խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»։

Պատ՝. 3) Խորենացին

6. Տիգրան Մեծը հռոմեացի ո՞ր զորավարի ուղարկած դեսպանին է տվել հետևյալ պատասխանը.

«Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա … հակահարված կտամ նրանց»։

Պատ՝. 3) Լուկուլլոսի

7. Հայոց ո՞ր արքայի մասին են պատմիչի հետևյալ խոսքերը.

«Մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։

Պատ՝. 3) Տիգրան Բ

8. Հայոց ո՞ր արքայի մահվանից հետո է Հայաստանում տիրող իրավիճակն այսպես պատկերավոր բնորոշել հռոմեացի պատմիչը.

«Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»։

Պատ՝. 3) Տիգրան Դ

9. Հայոց ո՞ր արքայի մասին է հույն պատմիչի հետևյալ բնութագրումը.

«Հայոց թագավորն ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը։ Նա հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ»։

Պատ՝. 3) Սանատրուկի

10. Հայոց ո՞ր արքայի մասին են պատմիչի հետևյալ խոսքերը.

«Հայոց թագավորը վերադարձավ մեծ հաղթությամբ, շատ ավարով ու ցնծալից ուրախությամբ. նա վերադարձավ Հայաստան՝ Այրարատ գավառը՝ Վաղարշապատ քաղաքը. եկավ մեծ ուրախությամբ, բարի անունով ու շատ ավարով»։

Պատ՝. 2) Տրդատ Բ

11. Ստորև բերված հատվածում ո՞ր քաղաքի անունն է բաց թողնված.

«Հայոց թագավորը վերադարձավ մեծ հաղթությամբ, շատ ավարով ու ցնծալից ուրախությամբ. նա վերադարձավ Հայաստան՝ Այրարատ գավառը՝ … քաղաքը. եկավ մեծ ուրախությամբ, բարի անունով ու շատ ավարով»:

Պատ՝. 2) Վաղարշապատ

12. Ո՞վ է մեջբերված հատվածի հեղինակը.

«Նա քաղաքը շրջապատեց հիսուն կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ։ Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՝ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով։ Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»։

Պատ՝. 2) Ապպիանոսը

13. Հայոց ո՞ր արքայի կառուցած քաղաքի մասին է պատմիչի խոսքը.

«Նա քաղաքը շրջապատեց հիսուն կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ։ Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՝ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով։ Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»։

Պատ՝. 4) Տիգրան Մեծի

14. Ո՞ր քաղաքի մասին են հետևյալ խոսքերը.

«Նա քաղաքը շրջապատեց հիսուն կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ։ Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՝ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով։ Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»։

Պատ՝. 2) Տիգրանակերտ

15. Ո՞ւմ խոսքերն են. «Գրիգոր Լուսավորիչը «տղայության հասակում» Հայաստանում սովորել է հայոց գիրն ու լեզուն»։

Պատ՝. 1) Բարդածանի