Հարց Ա. Ի՞նչ միջոցներով էր Նադիրը փորձում շահել հայերի համակրանքը։ Ե՞րբ է տեղի ունեցել Եղվարդի ճակատամարտը, և ինչ ավարտ է այն ունեցել։ Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Նադիրի բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորները և աշխարհազորայինները։

Նադիրի՝ հայերի համակրանքը շահելուն ուղղված քաղաքական ու ռազմավարական կարևոր քայլը դարձավ այն, որ վերջինս իրավահավասար դասեց երկու կրոնները. չգերադասեց մահմեդականությունը՝ հանուն պետական շահի։ Պարսկական և օսմանյան զորքերի միջև 1735թ. հունիսին Եղվարդ գյուղի մոտ խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին: Օսմանյան գերիշխանության դեմ ընդվզելու կամքն ու ցանկությունը միավորել էին հայ և պարսիկ ժողովուրդներին։ Նադիրը մեծ նշանակություն էր տալիս հայերի ներգրավվածությանը ռազմական գործողությունների մեջ, քանի որ համարում էր, որ հայերն ուժեղ կռվողներ են, ռազմավարներ։

Հարց Բ. Որո՞նք էին Խամսայի մելիքությունները, ի՞նչ իրավունքներ ունեին Խամսայի մելիքները։ Հայաստանի ուրիշ ո՞ր շրջաններում էին պահպանվել հայկական մելիքություններ։

Արցախի /Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի/ մելիքությունները սկսեցին անվանվել Խամսայի հինգ մելիքություններ, այն բանից հետո երբ Գանձակի բեկլարբեկությունը լուծարվեց։ Խամսայի կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը։ Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել ավելի քան 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մահմեդականների բոլոր փորձերն ու ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Հայաստանում բացի Արցախի Խամսայի մելիքությունից պահպանվել էին նաև Սյունիքի, Ղարադաղի մելիքությունները։ Մելիք-Շահնազարյանների տիրապետության տակ են անցնելու հետո Սևանի ավազանի տարածքները։

Հարց Գ. Ի՞նչ դեր է խաղացել Գանձասարի կաթողիկոսությունը հայ ազատագրական պատմության մեջ։

Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը և նրա տոհմը ակտիվ մասնակցում էին ռազմական գործողությունների և, հիմնականում, զորքերը հենց նրանց տիրապետության ու անմիջական ղեկավարության տակ էին գտնվում։ Կաթողիկոսության դերն անգնահատելի է. նրանք միշտ փորձել են ոգևորել, ոգեշնչել զորքերին նույնիսկ այն ժամանակ, երբ հաղթանակած դուրս գալու շանսերը գրեթե զրո էին։