«Նախասիրությունների բացահայտում» նախագծի շրջանակներում սեպտեմբերին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի 2024-25թթ. ուստարվա 10-րդ դասարանում անցկացվեց թեստավորում, այնուհետև՝ նախագծային խմբի կողմից՝ պրն. Աշոտ Տիգրանյանի գլխավորությամբ և աջակցությամբ, այն ստուգվեց և ամփոփվեց։ Այժմ ներկայացնում ենք թեստի վերջնական արդյունքները, որոնք ցույց են տալիս սովորողների լրացրած թեստի արդյունքների և իրենց ընտրությամբ դասընթացների միջև համապատասխանելիությունը։

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ։ Առաջարկում ենք տեսնել նաև մեր նախկինում կատարված աշխատանքները։

Վերոնշյալ արդյունքների առնչությամբ, ցանկանում ենք նաև ներկայացնել որոշ առաջարկներ։

Առաջարկ Ա

Ընտրության խմբերի դասավանդողներին տեղեկացնել, որ իրենց ընտրությամբ խմբերում ուսանում են սովորողներ, որոնց թեստի արդյունքների և ընտրության միջև կա անհամապատասխանություն։

Առաջարկ Բ

Տնօրինությանը խնդրել կազմակերպել անհատական հանդիպում-քննարկումներ այն սովորողների հետ, որոնց թեստավորման արդյունքները չեն համապատասխանում իրենց ընտրությամբ գործունեությանը։

Առաջարկ Գ

Քանի որ չի բացառվում, որ թեստավորումից խուսափած սովորողների ընտրությունը կապ չունի իրենց նախասիրության հետ, առաջարկում ենք պարտադրել անցնել թեստավորումը։