1. Ի՞նչ էր կոչվում Մեծ Հայքի 15 խոշոր վարչական միավորներից յուրաքանչյուրը:
Պատ՝․ 3) Նահանգ կամ աշխարհ
2. Ուրարտուում թագավորին կից գործող Ավագների խորհրդի անդամները կոչվում էին՝
Պատ՝. 1) խորհրդականներ
3. Ի՞նչ էր կոչվում Աքեմենյան տերության քսան մեծ վարչական միավորներից յուրաքանչյուրը։
Պատ՝. 4) սատրապություն
4. Ի՞նչ էր կոչվում Հայաստանի կառավարիչն Աքեմենյան տիրապետության օրոք:
Պատ՝. 1) սատրապ
5. Ի՞նչ տիտղոս էին կրում Հայկազուն-Երվանդական արքաները Ք.ա. VII-VI դդ.:
Պատ՝. 2) Հայոց թագավոր
6. Ընտրել ճիշտ պատասխանները.
Հայաստանի քրմապետը համարվում էր նաև.
Պատ՝. 1) Մեծ դատավոր, 2) Արքայի գլխավոր խորհրդական, 4) Հոգևոր գերագույն առաջնորդ
7. Հունահռոմեական հեղինակներն ի՞նչ էին անվանում Արտաշես առաջինի ստեղծած վարչամիավորները։
Պատ՝. 2) ստրատեգիա
8. Ի՞նչ էին կոչվում զրադաշտական կրոնի սպասավորները.
Պատ՝. 2) մոգ
9. Ի՞նչ է հելլենիզմը:
Պատ՝. 2) հունականություն
10. Արևմտյան քաղաքակրթության հետ շփումների խորացման արդյուքնում հայերին երբեմն կոչում էին.
Պատ՝. 3) Ասիայի եվրոպացիներ
11. Ինչպե՞ս էր կոչվում հայկական հելլենիզմի առաջին փուլը։
Պատ՝. 3) բուն հելլենիստական ժամանակաշրջան
12. Անահիտ դիցամոր պաշտանմունքի շնորհիվ ի՞նչ անունով էր հայտնի Եկեղյաց գավառը:
Պատ՝. 3) Ոսկեղենիկ գավառ
13. Ք. ա. IX դ. երեսունական թվականներին Հայկական լեռնաշխարհում ստեղծված խոշոր պետական կազմավորումները կոչվում էին:
Պատ՝. 1) համադաշնություններ
14. Վանի թագավորության ամենաընդարձակ տարածքի մասին վկայող սկզբնաղբյուրը կոչվում է.
Պատ՝. 1) Սարդուրյան տարեգրություն
15. Ք.ա. առաջին դարի սկզբին Հռոմն իր պետական կառուցվածքով ինչպիսի՞ պետություն էր:
Պատ՝. 3) Հանրապետություն
16. Ո՞ր լեզուն էր կոչվում պահլավերեն:
Պատ՝. 4) միջին պարսկերենը
17. Նոր ժամանակների գիտության մեջ ժողվուրդների ու լեզուների առաջացման հարցերով զբաղվող բնագավառը կոչվում է՝
Պատ՝. 3) Համեմատական լեզվաբանություն
18. Մայր ժողովուրդների զբաղեցրած տարածքները կոչվել են՝
Պատ՝. 2) նախահայրենիք
19. Ընտրել տերմինների կամ հասկացությունների սխալ բացատրությունները.
Պատ՝. 4) Վանի թագավորությունում հայտնի էին “սահմանապահ կուսակալ”, “տիեզերակալ”, “գավառակալ” անունով գործակալություններ, 5) Անտիոքոս Ա Երվանդականի թագը հայտնի է “Արտաշեսյան” կամ “Հայկյան” անունով
20. Ի՞նչ տիպի պետություն էր Վանի թագավորությունը Ք.ա. VII դարում.
Պատ՝. 2) Կենտրոնացված պետություն, 5) Հինարևելյան տիպի բացարձակ միապետություն
21. Ռուսա Ա-ի օրոք իրականացված բարեփոխումների շնորհիվ բանակում ստեղծված նոր կազմավորումները կոչվում էին՝
Պատ՝. 2) Արքայական գունդ, 4) Մարզային զորքեր
22. Ընտրել տերմինների կամ հասկացությունների սխալ բացատրությունները.
Պատ՝.1) Արշակունիները թագադրվել են “Տիգրանյան” կամ “Հայկյան” թագով, 5) Հայրենիքի սահմանների պաշտպանությունը կազմակերպելու համար Արտաշես Ա-ի ստեղծած չորս միավորները կոչվում էին մարզ։
23. Ընտրել տերմինների կամ հասկացությունների ճիշտ բացատրությունները.
Պատ՝. 1) Աքեմենյան տերությունում ստեղծված վարչական մեծ միավորները կոչվում էին սատրապություն, 2) Հայկազուն-Երվանդունիների գահակալության սկզբնական ժամանակաշրջանում երկրի արքան հայտնի էր “Հայոց թագավոր” տիտղոսով։