6-I. Ընտրովի և կարճ /ժամակագրական դասավորության խախտմամբ/ պատասխանով առաջադրանքներ.
1. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
դ. Վանի թագավորության տեղական սեպագրի ստեղծումը
ա. Վանի թագավորության միասնական դիցարանի ստեղծումը
գ. Մենուախինիլի քաղաքի հիմնադրումը
բ. Էրեբունի ամրոցի հիմնադրումը
Պատ՝. 3) դ, ա, գ, բ
2. Արգիշտի Ա-ի նվաճողական ձեռնարկումները ներկայացնել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. հաղթարշավը դեպի Ալիշտու
բ. արշավանքը դեպի Դիաուխի
գ. արշավանքը Զագրոսյան լեռներով մինչև Պարսուա
դ. արշավանքը դեպի Փոքր Ասիայի տարածք
Պատ՝. 3) ա, բ, գ, դ
3. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
գ. Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
դ. Թիգլաթպալասար Գ-ի արշավանքը դեպի Տուշպա
ա. Սարդուրի Գ-ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում
բ. Հայկական նոր թագավորության հռչակումը Պարույր Հայկազունու գլխավորությամբ
Պատ՝. 4) գ, դ, ա, բ
4. Վանի թագավորության արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
զ. Սարդուրի Ա
դ. Մենուա
ա. Արգիշտի Ա
բ. Սարդուրի Բ
ե. Ռուսա Ա
գ. Ռուսա Բ
Պատ՝. 4) զ, դ, ա, բ, ե, գ
5. Վանի թագավորության արքաների անունները ըստ դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
զ. Երվանդ Բ
ը. Երվանդ Դ
դ. Երվանդ Սակավակյաց
ա. Պարույր
է. Տիգրան Երվանդյան
ե. Արշամ
թ. Շամ /Սամոս/
ժ. Վահագն
բ. Երվանդ Գ
գ. Սկայորդի
Պատ՝. 2) զ, ը, դ, ա, է, ե, թ, ժ, բ, գ
6. Հայկազուն-Երվանդունի տիրակալների անունները դասավորել ըստ նրանց կառավարման հաջորդականության.
գ. Սկայորդի
ա. Պարույր
դ. Երվանդ Սակավակյաց
է. Տիգրան Երվանդյան
ժ. Վահագն
զ. Երվանդ Բ
թ. Շամ /Սամոս/
բ. Երվանդ Գ
ը. Երվանդ Դ
ե. Արշամ
Պատ՝. 2) գ, ա, դ, է, ժ, զ, թ, բ, ը, ե
7. Հայկազուն-Երվանդունի արքաների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
գ. Պարույր
դ. Երվանդ Սակավակյաց
ա. Տիգրան Ա Երվանդյան
ե. Շամ /Սամոս/
բ. Արշամ
զ. Երվանդ Դ
Պատ՝. 1) գ, դ, ա, ե, բ, զ
8. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
զ. Երվանդ Սակավակյացի գահակալության սկիզբը
թ. Տիգրան Երվանդյանի և Կյուրոս Մեծի միացյալ ապստամբությունը Մարաստանի դեմ
դ. զորավար Վահումիսայի և հայերի ընդհարումը Հյուսիսային Միջագետքում
ը. հունական 10-հազարանոց բանակի նահանջը Հայաստանի տարածքով
է. Երվանդ Բ-ի գլխավորած ապստամբությունն Աքեմենյան տերության դեմ
գ. Երվանդ Գ-ի դառնալը Հայաստանի սատրապ
ժ. Գավգամելայի ճակատամարտը
ա. Փոքր Հայքի անկախացումը Միթրաուստեսի գլխավորությամբ
ե. Ալեքսանդր Մակեդոնացու տերության տրոհումը
բ. մեզ հասած առաջին հայկական արքայական դրամների հատումը
Պատ՝. 3) զ, թ, դ, ը, է, գ, ժ, ա, ե, բ
9. Նշված իրադարձություններից ո՞րն է խախտում դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը.
Պատ՝. 2) Խառանի ճակատամարտ
10. Դեպքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ
թ. Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես Բ-ի դեմ Կյուրոս Կրտսերի ապստամբությունը
ե. Աքեմենյանների գերիշխանության հաստատումը Հայաստանում
ժ. Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի անցումը Հելլեսպոնտոսը
գ. Գավգամելայի ճակատամարտը
բ. Մագնեսիայի ճակատամարտը
դ. հայազգի զորավարների գլխավորությամբ Անտիոքոս Գ-ի զորքերի արշավանքը Երվանդական Հայաստանի դեմ
զ. Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումը
է. Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
ա. հողային բարեփոխման վերաբերյալ Արտաշես Ա-ի հրամանագրի հրապարակումը
ը. Արտաշես Ա-ի մահը
Պատ՝. 1) թ, ե, ժ, գ, բ, դ, զ, է, ա, ը
11. Տիգրան Մեծի նվաճումները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
թ. Ծոփքը միացումը Մեծ Հայքին
ե. Կորդուքի միացումը Մեծ Հայքին
բ. Կապադովկիայի առաջին գրավումը
ժ. Մարաստանի գրավումը
է. Վիրքի և Աղվանքի հպատակեցումը
գ. պարթևների թագավորանիստ Էկբատանի գրավումը
ա. Օսրոյենեի, Ադիաբենեի և Միգդոնիայի միացումը Հայոց թագավորությանը
զ. Ասորիքի գրավումը
ը. Հերաստանի և Նաբաթեա թագավորության կողմից Տիգրանի գերիշխանության ընդունումը
դ. Պտղոմայիս քաղաքի գրավումը
Պատ՝. 2) թ, ե, բ, ժ, է, գ, ա, զ, ը, դ
12. Ճակամարտերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ե. Տիգրանակերտի
բ. Արածանիի
գ. Պոնտոսի Զելա քաղաքի
ա. Խառանի
դ. Ակցիումի
Պատ՝. 1) ե, բ, գ, ա, դ
13. Արտաշեսյան տիրակալների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
ե. Արտաշես Ա
թ. Արտավազդ Ա
դ. Տիգրան Ա
է. Տիգրան Բ
ա. Արտավազդ Բ
գ. Արտաշես Բ
ժ. Տիգրան Գ
ը. Տիգրան Դ
զ. Արտավազդ Գ
բ. Տիգրան Դ և Էրատո
Պատ՝. 3) ե, թ, դ, է, ա, գ, ժ, ը, զ, բ
14. Արտաշեսյան տիրակալների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
ե. Արտավազդ Ա
բ. Տիգրան Ա
դ. Արտավազդ Բ
գ. Արտաշես Բ
ա. Տիգրան Գ
Պատ՝. 2) ե, բ, դ, գ, ա
15. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
բ. Վաղարշ Ա Արշակունու՝ Պարթևստանում գահ բարձրանալը
ե. Վաղարշի և Տրդատի գլխավորած պարթևական զորքի մուտքը Հայաստան և Հռադամիզդի վտարումը
դ. Ներոն կայսեր գահ բարձրանալը
ա. հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմի սկիզբը
գ. Արտաշատ քաղաքի ավերումը Կորբուլոնի կողմից
Պատ՝. 2) բ, ե, դ, ա, գ
16. Մեծ Հայքի թագավորների անունները դասավորել ըստ նրանց գահակալման հաջորդականության.
թ. Տրդատ Ա
ա. Սանատրուկ
ը. Վաղարշ Ա
ժ. Բակուր Արշակունի
ե. Վաղարշ Բ
զ. Խոսրով Ա
դ. Տրդատ Բ
բ. Խոսրով Բ
գ. Որմիզդ-Արտաշիր
է. Տրդատ Գ
Պատ՝. 4) թ, ա, ը, ժ, ե, զ, դ, բ, գ, է
17. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
գ. Պետոսի գլխավորած հռոմեական զորքի հասնելը Հռանդեա
դ. Վաղարշ Բ-ի և Սևերոսի միջև հաշտության կնքումը
ա. Խոսրով Ա-ի մեկնումը Ասորիք և ձերբակալությունը
բ. Տրդատ Բ-ի հաղթական արշավանքը դեպի Տիզբոն
Պատ՝. 3) գ, դ, ա, բ
18. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
դ. Տրդատ Բ-ի թագ ստանալը կայսր Մակրինոսից
զ. Խոսրով Բ-ի գահակալության սկիզբը
ա. Տրդատ Արշակունու հաղթական մենամարտը գթոերի իշխանի հետ
գ. Ներսեհ Սասանյանի կողմից Հռոմի դեմ պատերազմի սկիզբը
ե. հայ-հռոեական ուժերի հաղթանակը Ոսխայի ճակատամարտում
բ. հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրի կնքումը Մծբինում
Պատ՝. 2) դ, զ, ա, գ, ե, բ
19. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ե. Տիգրան Մեծի թագադրությունը
բ. Անտիոքոս Ա-ի թագադրումը “Տիգրանյան” կամ “Հայկական” թագով
ա. “Բաքոսուհիներ” ողբերգության բեմադրությունը Արտաշատում պարթև արքա Օրոդես Բ-ի ներկայությամբ
զ. Արշակ Ա-ի գահակալության սկիզբը
գ. Արեգ-Միհրի տաճարի կառուցումը Գառնիում
դ. Արևելյան Հայաստանում արքունի գրագրության մեջ պահլավերենի գործածության սկիզբը
Պատ՝. 3) ե, բ, ա, զ, գ, դ
20. Քաղաքները դասավորել ըստ դրանց հիմնադրման ժամանակագրական հաջորդականության.
ե. Տուշպա
ը. Մենուախինիլի
բ. Էրեբունի
թ. Սամոսատ
դ. Արշամաշատ
է. Երվանդաշատ
ա. Տիգրանակերտ
զ. Մծուրք
գ. Վաղարշապատ
Պատ՝. 3) ե, ը, բ, թ, դ, է, ա, զ, գ