Ձայնակապի հետ չի կարելի շփոթել բաղադրյալ բառերում՝
- ձայնավորից առաջ յ–ով վերջացող բաղադրիչների արմատական վերջնահնչյունը՝ բայական, թեյել, խոյահարել, խոյընթաց, ճայեկ, հայերեն, Սերգեյի և այլն,
- ձայնավորից հետո յ–ով սկսվող բաղադրիչների սկզբնահնչյունը՝ Սարոյան, Աղայան, երեկոյան, ամենայուրային, բուսայուղ
- ձայնավորից հետո յէ արտասանվող բառասկզբյան ե–ի բաղադրիչ յ հնչյունը՝
ամենաերկար [ամենայէրկար], ինքնաեռ [ինքնայէռ], երկրեերկիր [երկրեյէրկիր], կիսաեզրափակիչ [կիսայէզրափակիչ], համաեվրոպական [համայէվրոպական]:
Ծանոթություն 2։ Չգրվող ձայնակապը մի շարք դեպքերում կարող է արտասանվել շատ թույլ, գրեթե աննկատ կամ բնավ չարտասանվել (միյայն, էյական, տիյեզերք, գրեյի, բույից), որ նույնպես կանոնական է։
1․Ըստ անհրաժեշտության լրացրեք բաց թողած յ տառը։ յուրային, միայն, Միքայել, շղթայել, ծառուղիով, հմայիչ, ծաղրածուի, գայիսոն, վերարկուով, արքայորդի, հիանալի, մնայուն, րոպեով, էակ, Սարոյից, ազգային, Հռիփսիմեին, կարդայի, որդիական, խնայել, միամիտ, Նաիրի, արքայություն, մանրէաբան, ջղային, ծառայով, բուի, մայիս, պոեմ, թիակ
Մաս 2
Հիշի՛ր։ Ի տարբերություն տղամարդկանց անունների մեծ մասի և տեղանունների՝ կանանց անուններում լսվող յա երկհնչյունը սովորաբար գրվում է ոչ թե իա, այլ յա՝ Ամալյա, Ասյա, Արաքսյա, Եպրաքսյա, Երմոնյա, Լիլյա, Մանյա, Սոֆյա, Վալյա, Վիկտորյա, Օֆելյա (բացառություն
են՝ Լիանա, Դիանա, Մարիամ, Մարիանա, Լիդիա)։
Ուշադրությո՛ւն։ Առօրեական, միջօրեական, քրիստոնեական, պաշտոնեական, գործունեություն, մարգարեանալ, հետիոտն, թեորեմ, նեոն բառերում ընդգծված հնչյունակապակցություններն արտասանվում են այնպես, ինչպես գրվում են, հետևաբար դրանց տեղում երկհնչյուն չկա։
Կիսաձայն — յ հնչյունը, լինելով բաղաձայն, ունի նաև ձայնավորային որոշ հատկություններ, այդ պատճառով կոչվում է կիսաձայն(ավոր)։
Առաջադրանք
Բաղադրիչների հետևյալ զույգերով կազմի՛ր բառեր` կիրառելով յ կիսաձայնի ուղղագրության կանոնները: Անհրաժեշտության դեպքում ավելացրո՛ւ հոդակապ։ սատանայական, ժողովածուում, ընծայագիր, ծառայող, ծառայություն, հասցեատեր, հմայիչ, ձիավոր, միակ, միանալ, մնայուն, նախօրեին, վերարկուավոր, ենթակայական, Ուրարտուում, տղայական, առկայություն, Արայիկ, արդիական, արքայորդի, բարոյական, բարոյազուրկ, բացակայություն, սպայական