Հոդված 27. Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք (հիպոթեզ) ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով (կարգավորիչ)`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

1-7 կետերը սանկցիաներն են՝ կառուցվածքային երրորդ բաղկացուցիչը, որոնք բնորոշում են պատիժները։

Yerevan.Today | Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք (հիպոթեզ-դիսպոզիցիա):

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում (հավանաբար՝ կարգավորիչ):

4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (սանկցիա):

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով (դիսպոզիցիա):

Հոդված 34-ի օրենքները կրում են իրավապահպան բնույթ։

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք (հիպոթեզ) ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով (դիսպոզիցիա): Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Վերոնշյալ օրենքը ևս կարգավորիչ է։ Սանկցիաները նկարագրվում են համապատասխան օրենքով։

Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք (հիպոթեզ) ունի ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք (կարգավորիչ):

2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

Սանկցիաները նկարագրվում են համապատասխան օրենքով։ Դիսպոզիցիան նկարագրությունն է։

Հոդված 44. Հավաքների ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք (հիպոթեզ) ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում (դիսպոզիցիա):

3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ (սանկցիա)։

4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (սանկցիա):

Վերոնշյալ օրենքն իրավապահպան է, այն պարտավորեցնող է, քանի որ պարտադրում է մասնակցել կամավոր, սակայն անզեն։ Դիսպոզիցիան ընդհանուր նկագրական մասն է, թե ինչպիսի ժամկետներում, ինչ պայմաններում կարող են անցկացվել հավաքները։

Սահմանադրության հոդվածները վերցված են Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքէջից։