Թեմա 5՝ Պետության դերը հասարակության մեջ․
ա/ Պետության հասարակական առաքելությունը
բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները
գ/ Պետության ներքին գործառույթները

Առաջադրանք

1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Պետության հասարակական առաքելությունը հանձնարարությունն է, որը պետությունն ստանձնում է սեփական քաղաքացիների սոցիալական, հասարակական խնդիրները լուծելու համար։ Ժողովուրդը ձևավորում է պետական իշխանություն, որն արդեն ներկայացված ծրագրի համաձայն սկսում է գործել ի նպաստ ժողովրդի բարօրության, այսինքն՝ ի կատար է ածում հանձն առած առաքելությունը։ Մարդու իրավունքների գերակայությունը պետք է լինի պետության՝ հասարակական առաքելությունն իրականացնելիս ճիշտ ուղղուց չշեղվելու գրավականը, այսինքն՝ գիտենալով, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անխախտելի են, անձեռնմխելի, պետությունը չի կարող սահմանել այնպիսի նորմեր, այնպիսի առաքելություններ, որոնք կարող են իջեցնել այդ նախօրոք սահմանված նշաձողը։ Մարդու իրավունքներն անխախտելի են, ուստի օրենք ընդունելիս պետք է իմանալ, թե ինչպես տեղավորվել այդ գործոնի սահմաններում։

2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․

Պետության ներքին գործառույթները հետևյալն են.

  • Տնտեսական — տնտեսության կարգավորում, պետական բյուջեի ընդունում, կատարման վերահսկողություն,
  • Ֆինանսական վերահսկողության և հարկման — հարկահավաքություն, եկամուտների օրինականության նկատմամբ վերահսկողություն, ֆինանսական համակարգի կազմակերպում,
  • Սոցիալական — մարդու արժանապատիվ կյանքի համար պայմանների ապահովում, առողջապահական, կրթական ոլորտում ծրագրերի մշակում, իրականացում,
  • Կրթամշակութային — ազգի համախմբում, ազգային գիտակցության բարելավմանն ուղղված գործունեություն, ազգային փոքրամասնությունների զարգացման ապահովում,
  • Իրավական — օրենսդրության ստեղծում, մարդու իրավունքների ամրագրում, օրենսդրության ճշգրիտ իրագործման ապահովում,
  • Բնապահպանական — մարդու կյանքի համար անվտանգ բնական պայմանների ապահովում, բնական ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման ապահովում։