Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

1) Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք.

Սելջուկ թուրքերը քոչվոր թյուրքական ցեղեր էին, որոնք ծագել էին Կենտրոնական Ասիայում /այսօրվա Միջին Ասիայում/։ 11-րդ դարում նրանք սկսեցին մի շարք նվաճումներ, որոնք ի վերջո բերեցին Բյուզանդական կայսրության հետ առճակատման։

1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում սելջուկ-թուրքերը ջախջախեցին բյուզանդական բանակին։ Այս հաղթանակը նշանավորեց Սելջուկյան կայսրության սկիզբը Անատոլիայում (ներկայիս Թուրքիա)։ Սելջուկների կողմից Անատոլիայի գրավումը մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի վրա։ Այն հանգեցրեց Բյուզանդական կայսրության անկմանը և թուրքալեզու պետությունների վերելքին։ Սելջուկյան կայսրությունն ի վերջո բաժանվեց մի քանի փոքր պետությունների, այդ թվում՝ Օսմանյան կայսրության։

2) Իկոնիայի սուլթանություն.

Իկոնիայի սուլթանությունը,որը հայտնի է նաև որպես Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետություն սելջուկների ավատատիրական պետությունն էր Փոքր Ասիայում (1074-1307)։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան (ներկայիս Կոնիա)։

1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ (1219-1236) թվականին։

12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը (1196-1204) Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։

3) Օսմանյան կայսրության հիմնումը.

Օսմանյան կայսրությունը՝ պատմության ամենահզոր կայսրություններից մեկը, առաջացել է Անատոլիայում գտնվող փոքրիկ թյուրքական բեյլիկից։ Այս բեյլիկը հիմնադրել է Օսման I-ը 13-րդ դարի վերջին։

Բյուզանդիայի անկումից հետո 1453 թվականին Օսմանյան պետությունը վերածվեց կայսրության և դարձավ սուլթանատ։ Կոստանդնուպոլսի անկումը թուրքական պետականության զարգացման կարևորագույն իրադարձությունն էր, քանի որ 1453 թվականից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես ամրապնդվեց Եվրոպայում, ինչը ժամանակակից Թուրքիայի կարևոր բնութագիրն է: Օսմանյան դինաստիայի կառավարումը տևել է 623 տարի, 1299 թվականի հուլիսի 27-ից մինչև 1922 թվականի նոյեմբերի 1-ը, երբ միապետությունը վերացվել է:

4) Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում.

XVI-XVII դարերում Օսմանյան կայսրությունը հասել է իր ազդեցության ամենաբարձր կետին։ Այս ընթացքում օսմանների կայսրությունը եղել է աշխարհի ամենահզոր երկրներից մեկը ՝ բազմազգ, բազմալեզու պետություն, որը ձգվում է Սրբազան Հռոմեական կայսրության հարավային սահմաններից Կասպից ծով: Նրա տիրապետության տակ գտնվում էր Հարավ-Արևելյան Եվրոպայի մեծ մասը, Արևմտյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկան։ Սուլթան Սելիմ I-ի (1512-1520) օրոք Օսմանյան պետությունը դարձավ խալիֆայություն։

5) Կործանումը.

1923 թ. Սևրի հաշտության պայմանագրից հետո Լոզանում կայացած խորհրդաժողովի արդյունքում ստորագրվեց նոր պայմանագիր, որն իրավաբանորեն ամրագրեց Օսմանյան կայսրության վերջնական փլուզումը։ 1923 թ.հոկտեմբերի 29-ին խորհրդարանը հայտարարեց Թուրքիայի Հանրապետության ստեղծման մասին (վերջին Սուլթան Մեհմեդ VI-ը երկիրը լքեց 1922 թ. նոյեմբերի 17-ին), նախագահ դարձավ Մուստաֆա Քեմալը, որին հետո անվանեցին Աթաթյուրք: