1. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

3) Վանի թագավորության վերածվելը գերտերության
2) Ասորեստանի մղած երեսնամյա պայքարի սկիզբը Առաջավոր Ասիայում իր դիրքերը վերականգնելու համար
4) Թիգլաթպալասար III-ի արշավանքը Տուշպա /Վան/
5) Սարգոն II-ի արշավանքը Վանի թագավորության դեմ
1) Սարգոն II-ի կողմից Խալդիի գլխավոր տաճարի ավերումը

2. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

2) կիմերների թշնամական արշավանքները Վանի տերության դեմ
1) Կարքեմիշ քաղաքի գրավումը դաշնակից զորքերի կողմից
5) Կյուրոս Մեծի ապստամբությունը Մարաստանի դեմ
3) Տիգրան Երվանդյանի կողմից դաշնակից զորքերի հետ Բաբելոնի գրավումը
4) Կյուրոս II Մեծի զոհվելը

3. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) Հայաստանի կողմից Աքեմենյանների գերիշխանության ճանաչումը
3) սատրապի կարգավիճակով Աքեմենյաններին ենթակա Հայկազուն-Երվանդյանների իշխելու ավարտը Հայաստանում
5) Ալեքսանդր Մակեդոնացու տերության տրոհումը
2) մեզ հասած առաջին հայկական արքայական դրամների հատումը
4) Արշամաշատ քաղաքի կառուցումը Ծոփքում

4. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

3) Մեծ Հայքում Օրոնտես-Երվանդ III-ի գլխավորությամբ անկախության վերականգնումը
1) Ալեքսանդր Մակեդոնացու տերության տրոհումը
5) կարճ ժամանակով Սելևկյանների գերիշխանության հաստատումը հայկական չորս թագավորությունների վրա
4) Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումը
2) Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությունը

5. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

3) Կորդուքի միացումը Մեծ Հայքին
5) Սուլլայի բանակի մուտքը Կապադովկիա
4) հռոմեա-պոնտական պատերազմների սկիզբը
1) Պարթևստանի Գոդերձ II-ի գահ բարձրանալը
2) Տիգրան II-ի բանակների մուտքը Ասորիք

6. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

5) Զելա քաղաքի մոտ հռոմեացիների նկատմամբ հայ-պոնտական ուժերի հաղթանակը
3) Արտավազդ II-ի և Կրասոսի հանդիպումը Ասորիքում
1) Արտաշատում հայ-պարթևական պայմանագրի կնքումը
4) Կրասոսի զորքերի անցնելը Եփրատ գետը
2) Խառանի ճակատամարտը

7. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) Տրդատ I-ի պայքարը ալանների դեմ
2) Սոհեմոսի նշանակվելը Հայաստանի թագավոր
5) Տրդատ II-ի գահակալումը
3) Վաղարշ I-ի գահակալումը Մեծ Հայքում
4) հայ Արշակունիների թագավորական իշխանությունը ժառանգական դարձնելը

8. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

2) հայոց Արշակ I արքայի գահակալումը
3) Գառնիի ամրոցի կառուցումը
4) Վաղարշ II-ի և հռոմեական կայսր Սևերոսի միջև հաշտության կնքումը
1) Սասանյան արքայատոհմի հիմնումը
5) Տրդատ III-ի վերջնականապես հաստատվելը Մեծ Հայքի թագավորության գահին

9. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) հռոմեա-պոնտական պատերազմների ավարտը
3) հայ-հռոմեական պատերազմի ընթացքում հայկական բանակների կողմից Ծոփքի ազատումը
4) հայ-հռոմեական պատերազմի երկրորդ փուլը
2) Արտաշատի պաշարումը Հրահատ III-ի կողմից
5) առաջին եռապետության ստեղծումը Հռոմում

10. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

3) Արտաշատ մայրաքաղաքի կառուցումը
1) Փոքր Հայքի ռազմակալումը Պոնտոսի կողմից
5) Սուլլայի բանակի մուտքը Կապադովկիա
2) Պտղոմայիս քաղաքի գրավումը Տիգրան Մեծի բանակի կողմից
4) Լուկուլլոսի բանակի դուրս գալը Կորդուքից

11. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) «Յոթանասուն հովիտների» զիջումը Միհրդատ II-ին
2) հայկական զորքերի ներխուժումը Կապադովկիա՝ հայ-պոնտական դաշինքի համաձայն
4) Պոնտոսի Զելա քաղաքի մոտ հայ-պոնտական ուժերի հաղթանակը հռոմեացիների նկատմամբ
3) Պոմպեոսի ժամանումը Արևելք
5) Արտավազդ II-ի և Կրասոսի հանդիպումը Ասորիքում

12. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

3) մակեդոնա-հունական զորքերի անցնելը Հելլեսպոնտոսը Ալեքսանդրի գլխավորությամբ
4) Գավգամելայի ճակատամարտը
5) առաջին անգամ Հայաստանի տարածքում Մեծ և Փոքր Հայքերի հռչակումը որպես անկախ թագավորություններ
1) Սելևկյան տերության առաջացումը
2) Արտաշեսի վճռական հակահարվածը Սելևկյան արքա Անտիոքոս IV-ին

13. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

2) Նաիրյան երկրների համադաշնության ստեղծումը
3) Վանի թագավորությունում կատարված գրային բարեփոխումը
5) Վանի թագավորությունում կատարված կրոնական բարեփոխումը
1) Արդինի-Մուսասիրի տաճարի թալանումը ասորեստանցիների կողմից
4) սկյութների հարձակումների սկիզբը Վանի թագավորության դեմ

14. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

1) հռոմեա-պոնտական պատերազմների սկիզբը
3) Գոդերձ II-ի և Տիգրան II-ի միջև պայմանագրի կնքումը
4) Տիգրան II-ի բանակի կողմից Կոմմագենեի, Դաշտային Կիլիկիայի և Փյունիկիայի գրավումը
5) Արածանիի ճակատամարտը
2) Արտաշատի պաշարումը Հրահատ III-ի կողմից

15. Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

5) Վաղարշ I Արշակունու գահ բարձրանալը Պարթևստանում
1) հռոմեա-հայպարթևական տասնամյա պատերազմի սկիզբը
4) Սոհեմոս-Տիգրանի գահակալումը
3) Վաղարշ II-ի գահակալումը Մեծ Հայքում
2) Նիգերի սպանվելը Կիլիկիայում՝ Իսոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում