Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը
ա/
 Պետության կառուցակարգը
բ/ Պետաքաղաքական վարչաձևը

Առաջադրանք

1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգը պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։

Արդի պետության կառուցակարգի սկզբունքները՝

  • Մարդու իրավունքների գերակայություն,
  • Ժողովրդաիշխանություն,
  • Իշխանությունների բաժանում,
  • Օրինականություն,
  • Հրապարակայնություն և թափանցիկություն,
  • Արհեստավարժություն։

2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետության կառուցակարգի կարևորագույն բաղադրատարրը պետական մարմինն է։ Այն մասնակցում է պետության գործառույթների իրականացմանը և դրա համար օժտված է իշխանական լիազորություններով։

Պետական մարմինների կազմավորման և գործունեության կարգը, կառուցվածքը սահմանվում են օրենսդրությամբ։Պետական ամեն մի մարմին մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների կատարմանը՝ օրենքով իրեն վերապահված ոլորտում։

Ըստ իրենց կողմից իրականացվող խնդիրների՝ պետական մարմինները լինում են երեք տեսակի՝ գործադիր /կառավարություն/, օրենսդիր /խորհրդարան/, դատական /դատարաններ/։ Պետական համակարգում յուրահատուկ դեր է խաղում հանրապետության նախագահը։ Նա՝ որպես պաշտոնատար անձ, դուրս է բոլոր երեք տեսակի պետական մարմինների շրջանակից և գործում է անկախ։

3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /բլոգային աշխատանք/․

Պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

Ժողովրդավարական՝ սոցիալ-ժողովրդավարական, ազատական-ժողովրդավարական

Հակաժողովրդավարական՝ ինքնակալական /ավտորիտար/, ամբողջատիրական /տոտալիտար/, բռնապետական /դիկտատորական/, միահեծանական /դեսպոտական/։

Էությունը կայանում է նրանում, որ ժողովրդավարական վարաձևում գերիշխում է ժողովրդի դերը, այսինքն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և վերջինս է այն ստեղծում։ Իսկ հակաժողովրդավարական վարաձևերի էությունն այն է, որ իշխանությունը կարող է փոխանցվել կա՛մ ժառանգական, կա՛մ ըստ կամքի կամ այլ ձևերով. այստեղ բացակայում է ժողովրդի կամքը, նա իհարկե ունի ընտրության իրավունք, սակայն նրա ձայնը լսելի չէ։ Անհատի իրավունքներն ու ազատությունները ևս շատ սահմանափակ են, դավանանքի, խոսքի, կամարտահայտության ազատություն չկա, իշխում է միակուսակցական համակարգը /Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան/։ Այս գործոններն արդեն իսկ բոլոր ոլորտներում բացառում են մեծ բազմազանությունը, որն օգնում է լիովին վերահսկել ժողովրդին։ Մարդու իրավունքներն ընդհանրապես դեր չունեն։