Հակիրճ սյուժե և դրա նշանակությունը
Սոֆոկլեսի ողբերգությունը վիթխարի դեր է ունեցել անտիկ դրամայի պատմության մեջ։ Նրա հերոսը՝ Էդիպուս արքան, մի մարդ է, որը գիտակցում է իր մեղքը և պատժում իրեն։ Պիեսի ողբերգական վերջավորությունը կապված չէ գլխավոր հերոսի կրքերի և արատների հետ, այլ կանխորոշված է ի վերուստ և ի սկզբանե՝ ճակատագրի կողմից։
Ըստ էության՝ ողբերգությունն իսկապես քաոսային բնույթ ունի, թե՛ գործողությունների հաջորդականության, թե՛ հերոսների նկարագրման ու միմյանց միջև փոխհարաբերությունների տրամաբանության տեսանկյունից։ Այստեղ ընդգծվում է հեղինակի՝ Սոֆոկլեսի պրոֆեսիոնալիզմը՝ որպես ողբերգակ, հույն գրող։ Ես կփորձեմ պարզապես հակիրճ ներկայացնել կարծիքս, պատասխանել որոշ հուզող հարցերի՝ կապված ողբերգության հոգեբանական ենթատեքստի հետ։
Ո՞րն է ողբերգության գաղափարը, խորհուրդը
Այս ստեղծագործությունն ինքն իրենով ունի մի շատ պարզ գաղափար. Աստվածների ծաղրանքների, նվաստացումների, ինչպես նաև ճակատագրի հեգնանքի պատճառով Էդիպուսը, ով Լայոսի որդի հանդիսանալով, գուշակների կանխատեսումների համաձայն պետք է սպանվեր, որպեսզի հետագայում սեփական հոր հանդեպ դավադրություն չկազմակերպեր։ Սակայն այն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպուսին, խղճում է նրան և հանձնում լեռներում իշխող մի ընտանիքի՝ Պոլիբոսի գլխավորությամբ։ Վերջինս դառնում է Էդիպուսի խորթ հայրը, ով խնամում և մեծացնում է մանկիկին։ Երբ Էդիպուսը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ։ Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից` նա հեռանում է հայրենի քաղաքից` ուղևորվելով դեպի Թեբե։ Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից և դառնալ թագավոր։ Հետո քաղաքում լայնորեն տարածվում է ծանտախտը, արքան հրամայում է իր կնոջ եղբորն ուղևորվել Ապոլլոնի մոտ և նրանից խնդրել օգնություն։ Եղբայրը վերադառնում է և հայտնում, որ ժանտախտը կվերանա միայն այն դեպքում, երբ նախկին թագավորին սպանած մեղսավորը հեռանա։ Էդիպուսը նույնիսկ չէր էլ գիտակցում, որ Լայոսին, ով իրականում հանդիսանում էր նրա հայրը, և որ ում կնոջ՝ Իոկանտեսի հետ ամուսնացել էր նա, հանդիսանում է իր իսկական հայրը։

Այսինքն՝ այստեղ իրականացավ գուշակների չարամիտ կանխատեսումը, որ արքան սպանելու է հորը և ամուսնանալու է մոր հետ՝ առանց գիտակցելու և առանց որևէ կասկածի։ Էդիպուսը չգիտեր, որ այն մարդուն, ում նա սպանել էր իր հայրն էր, և որ ում հետ ամուսնացել էր՝ իր մայրը։ Այդ պատճառով է նա կուրանում, երբ իմանում է, որ քաղաքի մեծագույն մեղսավորն հենց ինքն է, ով սպանել է նախկին թագավորին։
Ի՞նչ է խորհրդանշում Էդիպուսը. վա՞խ, թե՞ քաջություն
Այստեղ կարծիքն իրարից սկզբուքորեն տարբերվում են. ոմանք կարծում են, որ նա ինքն իրեն պատժելով, զրկեց ճակատագրի դեմ ելնելու հնարավորությունից, իսկ ուրիշները՝ թե նա կարողացավ այդ կերպ հանդիմանալ աստվածներին։ Ես կարծում եմ, որ ապակողմնորշվածության և հույզերի պատճառով նա չէր գիտակցում, թե ինչ էր անում, չէ որ նրան վերջ ի վերջո «գցել էին»։
Անշուշտ, հստակ կարծիք չկա և չի կարող լինել, քանզի փաստերի սակավաթվությունը չի թույլատրում խորապես ուսումնասիրել ֆենոմենը, բայց մի բան կարելի է ասել քիչ թե շատ վստահությամբ՝ Էդիպ արքայի դեպքը շատ տարածված երևույթ է մեր այսօրվա իրականության մեջ։
Եվ այս ամենը եզրափակելով՝ կարելի է մի հետաքրքիր հարց բարձրաձայնել. Էդիպ արքան տուժեց սթրեսի ու ապակողմնորշվածության հետևանքով առաջացած անմտությա՞ն, թե՞ մյուսների՝ ամեն ինչից տեղյակ լինելու, սակայն ոչ մի բառ չբարձրաձայնելու պատճառով։ Հարցն իր մեջ ինչ-որ չափով նաև պարունակում է պատասխանը, որը ևս ստույգ չէ։