Ռուսասանն իր ծավալապաշտական քաղաքականության դիտակետում մշտապես Այսկովկասը դիտարկել է, որպես իր համար կաևորագույն ռազմավարական հետակետ։ Հայաստանում սկսված ազատագրական պայքարի աշխուժացումը (18-րդ դ․) հայ մտավորականության ուշադրությունը Եվրոպայից ուղղեց դեպի Ռուսաստան։ Այս ամենին նպաստում էր նաև ռուսական դիվանագիտության հուսադրող քաղաքականությունը։ 19-րդ դարի առաջին կեսին սկսված ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները մեծ հուսեր արթնացրեցին հայության շրջանում։ Սկսեցին կազմվել Հայաստանի ազատագրության և ապագա պետության ամենատարբեր ծրագրեր։ Սակայն ոչ միշտ էր Ռուսական արտաքին քաղաքականության նպատակները համընկնում հայության քաղաքական երազանքների հետ և առաջացնում դառը իրականություն, որի առջև մշտապես հայտնվել են հայերը։

Պահանջ

18-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները դիտարկե՛ք Հայաստանի ազատագրական հեռանկարի տեսակետից։ Հիմնավորե՛ք ձեր տեսակետները։

18-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներն, անշուշտ, իրենց նշանակալի ու կարևոր ազդեցությունն ունեցան Հայաստանի ազատագրական շարժման կամ գոնե նրա հեռանկարի վրա, քանի որ ռուսական կայսրության նպատակներից մեկն էր ընդլայնել իր ազդեցությունը Այսրկովկասում, ինչը համընկնում էր հայերի՝ թուրք-պարսկական ազդեցությունների դեմ ազատագրական պլաններին, Կովկասում հայկական պետականություն հռչակելու իղձերին և ձգտումներին։

Ռուս-պարսկական պատերազմներ

Անշուշտ, տարածաշրջանում ազդեցության գերակայության գործում ամենալավ աշխատող ու տարածված մեթոդը պատերազմն է ու սեփական գերիշխանության քարոզումն ու պարտադրումը, և հենց 1722-1723 թթ․ ռուս-պարսկական պատերազմը Ռուսաստանի առաջին փորձերն էր ներթափանցել Հարավային Կովկաս և թելադրել այնտեղ իր շահերը։ Ռուսական զորքերը գրավեցին Հյուսիսային Կովկասի որոշ շրջաններ և 1724 թ․ գահաժառանգական պայմանագրով Իրանի և Օսմանյան կայսրության միջև բաժանվեցին որոշ հայկական տարածքներ։ Չնայած այս պատերազմների ավարտին Պարսկաստանը կարողացավ վերականգնել իր վերահսկողությունը մեծ մասի վրա, սակայն ռուսների հետզհետե ուժգնացող հաջողությունը հայերին հույս ներշնչեց, որ վերջինս կարող է լինել իսկական դաշնակից՝ օսմանյան և պարսկական իշխանությունների դեմ պայքարում։

Սակայն հայերի հույսերն հերթական անգամ փարատվեցին այն ժամանակ, երբ ռուսաց կայսեր խոստումին հակառակ, գրավված հողերը հետ հանձնվեցին Պարսկաստանին, իսկ հայ ժողովուրդը կանգնեց փաստի առաջ՝ ի՞նչ քայլեր ձեռնարկել, որպեսզի վստահությունը վերականգնվի պարսիկների մոտ, չէ որ հայերը, համախմբվելով ռուսների հետ և գլխի տակ բարձ դնելով, ազատագրական պայքարով կուրացած վիճակի պատճառով դավաճանեցին պարսիկներին։

Այս պատերազմները հայ հասարակության շրջանում նոր ակնկալիքներ ու հույսեր ձևավորեցին, և հայերը սկսեցին տեսնել ռուսական կայսրությունը որպես պոտենցիալ դաշնակից, հովանավոր՝ հիմնականում կրոնական դավանանքի պատճառով։ Հուսալով և հավատալով, որ Ռուսաստանի աջակցությամբ հնարավոր կլինի դուրս գալ պարսկական և օսմանյան գերիշխանության ու ազդեցության տակից, հայ լիդերները և մասնավորապես՝ ռազմական-հոգևորական գործիչները փորձեցին կապեր հաստատել ռուսական ղեկավարության հետ՝ չգիտակցելով, թե ինչ հետևանքներ կունենա այդ դաշինքը հետագայում։

Հայերը հերթական անգամ տրվեցին իրենց հուզմունքներին, հավատացին, որ ռուս ժողովրդի և ռուսական ղեկավարության ժպիտի և համագործակցության համաձայնության դիմակի տակ թաքնվում են արդարամտությունն ու աջակցելու անկեղծ մղումները, սակայն, հերթական անգամ, հայերն առերեսվեցին անտարբերության ու ինչ-որ տեղ նաև ոչ ընկերային դրսևորումների, որոնք հանգեցրին նոր արյունահեղության, նոր կորուստների, թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական։