Նախորդ քաղաքակրթությունների առեղծվածային անհետացումից հետո մարդկությունը սկսեց փնտրել ամբողջ աշխարհում խոշորագույն ճարտարապետական ​​գլուխգործոցներ, որոնք թվագրվում են տասնյակ, իսկ գուցե նույնիսկ հարյուրավոր դարերով:

Դրանցից ամենահայտնին են Եգիպտոսի Մեծ բուրգերը, Մայաների բուրգերը, Կալասասայա տաճարը, Զիգուրատը, Բաալբեկի հոյակապ շինությունները, հնագույն ճարտարապետության հուշարձանները (Ապոլլոնի տաճար, Պարթենոն, Էրեքթեոն) և շատ ուրիշներ։

Ներկայիս քաղաքակրթության զարգացման հետ զուգահեռ, հետազոտողներն ամբողջ աշխարհում սկսեցին բարձրաձայնել անհարմար հարցեր և հեռուն գնացող ենթադրություններ անել։

Առաջին խնդիրը, որ դրվել էր պատմության կեղծարարների առջև՝ շինությունների բնութագրելն էր իբրև փարավոնների և կայսրերի թաղման կառույցներ՝ կառուցված հին ժողովուրդների կողմից՝ սկսած մ.թ.ա. III հազարամյակից։ Այս բացատրությունն ամենահաջողն է հետաքրքրասեր մտքերին գոնե որոշ ժամանակով զսպելու և հետազոտական ​​որոնումները սխալ ուղու վրա դնելու, իսկ մինչ այդ ավելի հաջող տարբերակներ պատրաստելու համար։

Ո՞վ է հետաքրքրված պատմության աղավաղմամբ.

Թե ում էին անհարմար նման հարցերը, դա անշուշտ առանձին թեմա է, որին արդեն հարյուրավոր գրքեր են նվիրված։ Կարծում եմ, որ ավելի կարևոր է ոչ թե այն, թե կոնկրետ ով է շահագրգռված պատմությունը կեղծելու մեջ, այլ այն, թե ինչու է խեղաթյուրել պատմությունը։ Եվ քանի որ սա մեծաթիվ էջերի թեմա է, այս հոդվածի շրջանակներում կսահմանափակվեմ միայն ակնարկով։

Հիշենք Անդերսենի «Անճոռնի բադիկը» հեքիաթը։ Երբ ճուտիկը ոչինչ չէր կասկածում իր ազնվական ծագման մասին, նրա գործողությունները կանխատեսելի էին։ Նա անում էր այն, ինչ իրեն թելադրում էր մշակույթը, որում գտնվում էր։ Բայց հենց որ «բադիկը» հասկացավ իր իսկական էությունը/ծագումը, նա անմիջապես թռավ և անցավ գիտակցության և, հետևաբար, գործողությունների բոլորովին նոր մակարդակի։

Պարզ բառերով ասած, հենց որ մարդկությունը գիտակցի իր հնարավորությունները, նրա գործողություններն աստիճանաբար կդադարեն կանխատեսելի լինել՝ վերահսկման լծակների թուլացման պատճառով։ Զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի հին գործիքները, ինչպիսիք են լրատվամիջոցները, թերի կրթությունը, թերի մշակույթը և խեղաթյուրված պատմությունը, այլևս չեն աշխատի: Մարդկությունը կստանա հոգևոր և գիտական ​​աջակցություն, որը կնպաստի բարձր մշակույթի ստեղծմանը, ամուր կրթությանը և իրական պատմության վերականգնմանը։

Միգուցե հենց այն պատճառո՞վ է, որ հնագույն քաղաքակրթությունները հասել են այդպիսի բարձունքների կամ գոնե մոտեցել են դրանց, և ատելություն են առաջացնում ժամանակակից քաղաքակրթության ճարտարապետների մոտ:

Մարդկության զարգացմանը խոչընդոտող ուժերի բացահայտումը նույնպես շատ հարցերի պատասխան կտա, բայց սա երկրորդական նպատակ է։

Ողջամտություն

Նույնիսկ պատմությունից ու գիտությունից հեռու մարդը, տեսնելով հսկայական կառույցներ, կհասկանա, որ դրանք բոլորը բարձրամակարդակ, զարգացած քաղաքակրթության ֆենոմենալ կազմակերպված ջանքերի արդյունք են, կամ մարդիկ չէին կարող անել առանց մեզ անծանոթ տեխնոլոգիաների կիրառման։ Այստեղ նույնիսկ չի ստացվի թաքնվել փարավոնների ռեսուրսների հետևում:

Փոքր-ինչ հոդվածի հեղինակի մասին.

Որոշ ընթերցողներ կարող են զարմանալ, թե ինչու արվեստի հետ առնչվող մարդը պետք է խորանա պատմության ոլորտը, որտեղ կարելի է խեղդվել և նույնիսկ ծիծաղի առարկա դառնալ: Ես կպատասխանեմ. փաստն այն է, որ հնագույն ճարտարապետական ​​իրերն ու հնագիտական ​​գտածոներն ինձ համար միշտ ծառայել են որպես ուժի և ոգեշնչման աղբյուր։ Նրանց շնորհիվ ես գրել եմ իմ ստեղծագործությունների զգալի մասը։ Ժամանակի ընթացքում ես սկսեցի գիտակցել, որ ակադեմիական գիտության մեջ աշխատանքի և «հետազոտությունների» ճնշող մեծամասնությունն ուղղված է այս ուժի աղբյուրը մարելուն։

Երբ կարդում եմ, որ մարդն առաջացել է կապիկից, որ զուգահեռ աշխարհներն անհնարին են, որ գերտերությունները հորինված են, որ Եգիպտոսի բուրգերը մի քանի հազար տարվա վաղեմություն ունեն, դա ինձ մոտ բնական վրդովմունք է առաջացնում։ Ես կասեի այսպես՝ հենց հայտնվում է մաքուր ու բարձր տանող թել, պաշտոնական գիտությունն անմիջապես կտրում է այն իր մկրատով։ Ուստի ես չեմ վախենում համարձակ ենթադրություններ անելուց, եթե անգամ դրանք սխալ են, քանի որ արվեստագետը միշտ արտահայտել է այն, ինչ զգում է։ Սրանում, ըստ էության, կայանում է արվեստի խնդիրներից մեկը։

Այս հոդվածը նվիրված է «What the History Hides» («Ինչ է թաքցնում պատմությունը») նոր մինի ալբոմի թողարկմանը, որի հիմնական հայեցակարգն արտահայտվում է բողոքի ցույցով պաշտոնական պատմության դեմ և աջակցում է պատմական ճարտարապետական ​​օբյեկտների անխոչընդոտ հետազոտության անհրաժեշտության գաղափարին։

Մինի ալբոմում ընդամենը 3 կոմպոզիցիա կա։  «What the History Hides»-ում փորձել եմ պատկերել նախորդ քաղաքակրթությունների գեղեցիկ ձգտումներն ու ձեռքբերումները: «Illuminati»-ում ես փոխանցեցի համաշխարհային կառավարման փակ կառույցների պատկերը, իսկ «Impulse of Time»-ը պատկերում է ժամանակի համայնապատկերային հեռանկարը, որում ճշմարտությունը միշտ հաղթական է դուրս գալիս։

Այս հոդվածը անբաժան է երաժշտությունից և արտացոլում է ավելի շատ ոչ թե հետազոտողի, այլ արտիստի տեսակետը: Այնուամենայնիվ, նրա մեջ կօգտագործվեն փաստեր պատմական աշխատություններից, որոնք ես կարդացել եմ տարիների ընթացքում:

Եգիպտոսի Մեծ բուրգերը

Կարծում եմ, որ եգիպտական ​​բուրգերը իրավամբ կարելի է համարել ակադեմիական գիտության պատմաբանների հրեշավոր ստի կվինտեսսենցիան: Ինչո՞ւ։ Որովհետև ստի նման խտություն դժվար է գտնել որևէ այլ տեղ։ Սուտը սկսվում է բուրգերի ստեղծման պատմությունից և չի ավարտվում մինչ օրս։ Հետևաբար, այս հոդվածում շեշտը կդրվի հատուկ բուրգերի վրա, թեև աշխարհում կան բավարար քանակությամբ հավասարապես կարևոր օբյեկտներ։

Անկախ գիտնականների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Սֆինքսը, Քեոպսի, Խաֆրեի և Միկերինի բուրգերը կառուցվել են մ.թ.ա. մոտ 10,000 թվականին:

Դա են վկայում մի շարք փաստեր։ Դրանք ներառում են Ռոբերտ Շոխի և նրա թիմի կողմից խեցիների և ուղղահայաց ջրային էրոզիայի հետքերի հայտնաբերումը, որոնք ուղիղ կապն են այն բանի, որ ըստ երկրաբանների, Եգիպտոսում վերջին 8500 տարում ջրհեղեղներ չեն եղել, որոնք կարող էին հեղեղել բուրգերը: Սա ներառում է նաև երկաթե ափսեն, որը գտնվել է գնդապետ Հովարդ Ուայզի կողմից 1837 թվականին, որը հետագայում թվագրվել է մ.թ.ա. մոտ 2500 թվականին, թեև ենթադրվում է, որ երկաթի դարը Եգիպտոսում սկսվել է մոտ մ.թ.ա. 650:

Հայտնի է նաև Հերոդոտոսի՝ Եգիպտոսի քահանաների հետ զրույցի հիշատակումը, որտեղ նրան ասել են, որ իրենց պետության պատմությունը 11,340 տարի առաջ է գնում։ Որոշ հետազոտողներ նշում են, որ կապ կա բուրգերի և դրանց ներքին հանքերի գտնվելու վայրի և Օրիոն համաստեղության հետ, որը հասանելի էր եգիպտացիներին դեռևս 10,000 տարի առաջ: Գոյություն ունեն նաև այլ փաստարկներ։

Ամենայն հավանականությամբ, Եգիպտոսի բուրգերը կառուցվել են մեկ աստղագիտական ​​պլանի համաձայն, և դրանց կողմնորոշումը կարելի է բացատրել աստղագիտության և աստղաբանության ոլորտում բարձր գիտելիքներով։

Հարցն ուսումնասիրելիս ես եկա այն եզրակացության, որ գրեթե բոլոր մեծ քաղաքակրթությունները կառուցել են բուրգեր։ Ես համարձակվում եմ առաջարկել, որ երբ մենք ճանաչենք բուրգերի նպատակը, մենք ինքներս կսկսենք դրանք կառուցել և վերականգնել: Իմիջիայլոց, որոշ գիտնականներ ուղիղ խոսում են բրգաձև կառուցվածքների թերուսումնասիրված հատկությունների մասին, մյուսներն էլ ասում են, որ պալեոֆիզիկայի թույլ ըմբռնումը/պատկերացումը խանգարում է հասկանալ բուրգերը…

Եզրակացություն

Ժամանակակից գիտության հիմնական գործունեությունը մեր պատմության կեղծ ըմբռնում ստեղծելն է։ Ունենալով լիակատար մենաշնորհ հնավայրերի և արտեֆակտների ուսումնասիրության վրա՝ ակադեմիական պատմաբանները ներկայացնում են միայն այն փաստերը, որոնք չեն հակասում պատմության պաշտոնական վարկածին։ Այն ամենը, ինչ չի տեղավորվում այս տարբերակի մեջ, կա՛մ անտեսվում է, կա՛մ աղավաղվում, կա՛մ ճանաչվում է որպես կեղծ գիտություն: Բայց հետո հարցերը մնում են՝ ինչո՞ւ խեղաթյուրել պատմությունը և ի՞նչ կարող է մեզ տալ ճշմարտությունը։

Եթե ​​ինչ-որ բան թաքցվում է, ուրեմն ինչ-որ մեկը դա դիտարկում է խնդիր։ Շատերը նկատում են մարդու զարգացման արհեստական ​​դանդաղեցումը։ Օրինակ՝ լարերից կամ բենզինից ամբողջությամբ հրաժարվելու փոխարեն կորպորացիաները 1 մմ-ով ավելի բարակ սմարթֆոն են հորինում։ Եթե ​​ենթադրենք, որ նախկին քաղաքակրթությունները հասել են զարգացման ավելի բարձր մակարդակի, ապա, հենվելով այս փորձի վրա և օգտագործելով պատրաստի զարգացումները, մենք կկարողանանք գնալ զարգացման ճանապարհով ավելի արագացված տեմպերով։ Մենք նաև կհասկանանք մեր արմատները և կկարողանանք գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք վերջ կտան պատերազմներին, աղքատությանը և անկրթության:

Սխալ է կարծել, թե դա միայն ֆինանսական շահի խնդիր է։ Այո, գազալցակայաններից բենզին գնելիս կամ բջջային կապի համար վճարելիս մենք գումար ենք կորցնում, բայց փողն ինքնանպատակ չէ, քանի որ ինքնին ոչինչ չի նշանակում առանց մարդկանց։ Խոսքը մարդկության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին է: Սցենարի մեջ նոր տվյալներ ներմուծելիս միշտ կա հավանականություն, որ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանա: Եթե ​​նայենք մեր կողմից, նոր գիտելիքները կընդլայնեն հասկացողության սահմանները։ Ընդլայնելով հասկացողության սահմանները՝ մենք ձեռք ենք բերում ազատություն, որն իր հերթին թույլ է տալիս տիրապետել մարդուն բնորոշ ներքին ներուժին։

Հեղինակ՝ Սեմյոն Կրիվենկո-Ադամով

Թարգմանությունը կատարվել է listok.spb.ru կայքից
Առաջիկայում նախատեսվում է թարգմանել նաև ամբողջական հոդվածը