Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը․
ա/ Իշխանությունների բաժանման գաղափարը
բ/ Իշխանությունների բաժանման հնարավոր իրական մոդելները

Առաջադրանք

1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Գոյություն ունի պետական իշխանությունների տարանջատման սկզբունք, որն իրենից ենթադրում է, որ ինստիտուտները միմյանց հետ փոխգործակցում են, սակայն շատ կախվածություն միմյանցից չունեն։ Այս սկզբունքի նպատակն է՝ որևէ միջամտության բացառությունը մի ինստիտուտի գործին։

Ըստ իշխանությունների տարանջատման սկզբունքի՝ պետությունը ոչ թե ամբողջական հաստատություն է, այլ օրենսդրական, գործադիր և դատական ֆունկցիաները միմյանցից անկախ իրականացնող մարմինների միություն։

2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր /բլոգային աշխատանք/․

Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարման մոդելը խորհրդարանական է։ Ավելի բարձր կառավարմամբ այսօր օժտված է պետության օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, որին հաշվետու են, թե՛ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, թե՛ Հանրապետության նախագահը։