«Ռեկրեացիոն ռեսուրսները» նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք Հայաստանը։ Բացահայտում ենք Հայաստանը տարբեր ասպեկտներից՝ լեռնագնացություն, գաստրոտուրիզմ, մշակութային։ Նախագծային թիմը որպես ուսումնասիրության մարզ ընտրել է Լոռին՝ իր չքնաղագույն բնությամբ, հյուրընկալ ժողովրդով, հրաշագեղ վանքերով։
Նախագծային թիմը, ուսումնասիրությունն իրականացնելիս, կենտրոնացել է ներքոհիշյալ կետերի վրա.
- Պատմա-աշխարհագրական ակնարկ,
- Մշակույթ/հուշարձաններ, վանքեր, տեսարժան վայրեր,
- Կլիմա,
- Քաղաքներ, գյուղեր, բնակավայրեր, ենթակառուցվածքներ /իրենց առանձնահատկություններով/,
- Գաստրոտուրիզմ,
- Զարգացած զբոսաշրջային գոտիներ,
- Սեփական փորձը, տպավորությունները,
- Ջրագրություն, աշխարհագրական օբյեկտներ։
Պատմա-աշխարհագրական ակնարկ
Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։ Այն գտնվում է պատմական Գուգարք աշխարհի տարածքում։
Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։
Կլիմա
Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդային զանգվածներից։ Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում երբ հյուսիս-արևելքից կամ հյուսիսից ներթափանցած ցիկլոնները առաջին հերթին այս մարզերի լեռներին դիպչելով, տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի,Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Պատմամշակութային հուշարձաններ
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինիվանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցինև ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Վարչատարածքային բաժանում
Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.
- Գուգարք շրջան
- Թումանյանի շրջան
- Սպիտակի շրջան
- Ստեփանավանի շրջան
Տնտեսություն
Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։
Կրթություն
Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
- Վանաձորի պետական համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Քաղաքներ
- Ալավերդի
- Ախթալա
- Թումանյան
- Շամլուղ
- Սպիտակ
- Ստեփանավան
- Վանաձոր
- Տաշիր
Երկու խոսք գաստրոտուրիզմի մասին
Գաստրոտուրիզմը Լոռիում առաջարկում է յուրահատուկ հնարավորություն ճանաչելու և վայելելու այս տարածաշրջանի բազմազան սննդային մշակույթը։ Լոռին հայտնի է իր գեղեցիկ բնությամբ, պատմական հուշարձաններով և հարուստ մշակույթով, սակայն այստեղի խոհանոցն էլ առանձնահատուկ ուշադրության է արժանի։
Լոռին հարուստ է բնական և լեռնային արտադրանքով՝ թարմ մրգեր, բանջարեղեն, գաթա, և մեղր։ Այս բոլոր արտադրանքները մատչելի են տեղական շուկաներում և ֆերմերային տնտեսություններում։ Հնարավորություն կունենաք փորձելու ավանդական հայկական ուտեստներ՝ ինչպես օրինակ՝ ձվածեղ, տոլմա, և լավաշ։
Մեր պրեզենտացիան՝
Հեղինակ՝ Մուրադյան Դավիթ