Եւս մի շատ հետաքրքիր, կարևոր ու երկար սպասված նախագիծ։ Համառ աշխատանքը, ներդրված բոլոր ջանքերն ու եռանդը, սերն ու նվիրվածությունը, միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքն ու համընդհանուր գաղափարը հանգեցրին բաղձալի վերջնարդյունքի` ողողված անդադար ծափողջյուններով ու գովասանքի խոսքերով …

Շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացանք նման չքնաղ, գեղեցիկ, նմանը չունեցող, եդեմական այս նախագիծը գլուխ բերել։

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն …

Հ. Թումանյան

Սույն պիեսը Հովհաննես Թումանյանի «Արևելքի եդեմներին իջավ …» քառյակի գեղարվեստական պատկերավորումն է։

Կազմակերպչական թիմը, ներգրավելով ավագ դպրոցի հետաքրքրված սովորողներին՝ որպես դերասաններին ու կազմակերպիչներ, իր պիեսով կփորձի հաղորդել թումանյանական քառյակի շունչը։

Հատվածներ պիեսից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆեյսբուքյան էջում, պիեսն ամբողջությամբ՝ ստորև։ Բարի դիտում։

Միքայել Շվագիր, Դավիթ Մուրադյան