1. Դատախազություն
Դատախազությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը: Դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է:
2. Դատական ակտ /քաղաքացիական գործերով/
Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր):
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
3. Դատական իշխանություն
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ:
4. Դատարան, դատավոր
1) «դատարան» — շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը, զինվորական տրիբունալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.
2) «առաջին ատյանի դատարան» — դատարան, որն իրավազոր է դատավճիռ կայացնելու.
3) «վճռաբեկ ատյան» կամ «երկրորդ ատյանի դատարան» — վերադաս դատարան, որը քննում է առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների, որոշումների, ինչպես նաև դատավորի որոշումների դեմ բերված գանգատներն ու բողոքները.
4) «հսկողության ատյան» — վերադաս դատարան, որը քննում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, որոշումների ու դատավորների որոշումների դեմ բերված բողոքները.

5. Ողջամիտ
Ողջամիտ` նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները: