Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները
ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
բ/ Քաղաքական գիտակցությունը

Առաջադրանք

1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք: Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցություններից կարող եմ թվարկել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ուժը հայրենյաց», «Հայաստանի Հանրապետական», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մանդատ ունեցող խմբակցությունները հետևյալն են.

  • «Քաղաքացիական պայմանագիր»
  • «Հայաստան» դաշինք
  • «Պատիվ ունեմ»

Ազգային ժողովում մանդատ ստանձնած և իշխող կուսակցություննը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Կփորձեմ, ըստ իս, թվարկել կուսակցության հիմնադրույթները։

  • Արցախ-Հայաստան,
  • Ժողովրդավարության ամրապնդում,
  • Կրթության և գիտության մակարդակի բարձրացում,
  • Անվտանգային-պաշտպանական հարցեր,
  • Կոռուպցիայի դեմ պայքար,
  • Սփյուռքի հետ կապեր,
  • Զբոսաշրջության տարածում,
  • Մարդու իրավունքների պաշտպանություն,
  • Տնտեսության դիվերսիֆիկացում,
  • Բռնության կանխարգելում։

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

Քաղաքական գիտակցությունը մարդկանց՝ քաղաքական գործընթացներին ու իրադարձություններին տեղեկացված լինելու, դրանցում ներգրավվելու և դրանց վերաբերյալ սեփական կարծիքը կամ դիրքորոշումը արտահայտելու ունակությունն է։ Այն ներառում է ոչ միայն հասարակական խնդիրների ու քաղաքական գաղափարախոսությունների մասին իմացություն, այլև այդ հարցերում սեփական դիրքորոշում ունենալու և այդ դիրքորոշման վրա հիմնված գիտակցված որոշումներ ընդունելու կարողություն։

Հայաստանում քանի՞ կուսակցություն է ստեղծվել հեղափոխությունից հետո | Radar  Armenia

Քաղաքական գիտակցությունը դրսևորվում է մի շարք ձևերով, ինչպիսիք են՝ ընտրությունների մասնակցությունը, հանրային քննարկումներում ներգրավվելը, քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ծրագրերի մասին տեղեկացված լինելը և դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելը։ Այն կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, քանի որ նպաստում է քաղաքական որոշումների ընդունման գործընթացում ակտիվ և տեղեկացված քաղաքացիների մասնակցությանը, ինչը, իր հերթին, ապահովում է հանրության կամքի ու շահերի արտահայտումը և, ի վերջո, արդար ու թափանցիկ կառավարում։

Քաղաքական գիտակցությունը կարևոր է մի շարք պատճառներով՝ հատկապես ժողովրդավարական հասարակությունում, որտեղ քաղաքացիների կարծիքները և ներգրավվածությունը կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների և երկրի զարգացման վրա։

3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը /բլոգային աշխատանք/.

Ես համարում եմ, որ իմ քաղաքական գիտակցությունը, մասնավորապես՝ քաղաքական գործընթացների մասին տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը, հանրային քննարկումներում ներգրավվածությունը, քաղաքական գործիչների և կուսակցությունների ծրագրերի մասին տեղեկացվածությունը, դրանց վերաբերյալ իմ հետաքրքրությունը բարձր մակարդակի են։ Անշուշտ, ես չեմ մասնակցում որևէ քաղաքական գործընթացի, բացառությամբ Սահմանադրությամբ իմ տարիքին համապատասխան ինձ հատկացված իրավունքների։ Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, որևէ շարժման մասնակից չեմ։