Ամեն մի լեզու ունի իր բառերի ամբողջությունը՝ բառապաշարը։ Բառապաշարը թեև ամբողջություն է, սակայն քարացած չէ և ժամանակի ընթացքում փոփոխվում է. որոշ բառեր այլևս չեն գործածվում, ստեղծվում են նոր բառեր, բառեր են փոխառվում այլ լեզուներից, ինչպես նաև կարող են փոփոխվել բառերի իմաստները։
Միայն մեկ իմաստ արտահայտող բառերը կոչվում են մենիմաստ, իսկ մեկից ավելի իմաստներ արտահայտող բառերը՝ բազմիմաստ։
Բազմիմաստ բառն ունենում է մի տարածված, խոսքաշարից դուրս առաջին հերթին ընկալելի, հիմնական իմաստ և նոր միայն փոխաբերական իմաստներ։
Վարժություն 1։ Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
1. Հանապազօրյա հացը սրբություն է։
2. Նա իր ամենօրյա հացը վաստակում էր քրտնաջան աշխատանքով։
1. Միջերկրական ծովը ողողում է շուրջ 10 երկրի ափեր։
2. Ուսուցիչն օժտված էր ծով համբերությամբ։
1. Ծովն ալեկոծվում էր խիստ անբարենպաստ եղանակից։
2. Թյուր ներշնչանքից ալեկոծվում է հյուծված հոգիս։
1. Սիզիփոսը դատապարտված էր քար գլորել սարն ի վեր։
2. Շախմատի քարերը պատրաստված էի կաղնու փայտից
1. Մի ասիական պետության անվանում են Երկաթե վարագույր։
2. Այս երիտասարդն ունի երկաթե նյարդեր։
Վարժություն 2։ Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
- առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
- ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
- ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
- փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
- սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
- հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
- բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
- ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
- ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
- գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)