1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը, ովքե՞ր էին հեղինակները, ի՞նչ էր բովանդակությունը։

Խաչատուր Լազարյանը, Ալեքսանդր Խուդաբաշյանը և Կարապետ Արղությանը Հայաստանի ազատագրության նածագիծ են մշակում և ներկայացնում ռուսական արքունիք։ Համանման ծրագրի հեղինակ է դառնում կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։

Ըստ հեղինակների՝ ռուսական արքունիքը պետք է ապահովեր հայկական թագավորության վերականգնումը Ռուսաստանի հովանու ներքոմ ռուսաց բանակն էլ մնար այնքան ժամանակ, մինչև որ Հայաստանը չէր ունենա իր ինքնուրույն կանոնավոր բանակը։ Հայոց պետության մեջ պիտի ընդգրկվեին Հին Հայաստանի գրեթե բոլոր նահանգները։ Ռուսաց կայսր Նիկոլայ I-ը դառնալու էր հայոց պետության ղեկավար, կրելու էր «Հայոց թագավոր» տիտղոսը։

2. Համեմատե՛ք Հայաստանի ազատագրության նախորդ ծրագրերի հետ։

Հայաստանի ազատագրության նախորդ ծրագրերը, եթե միտված էին գոնե մի փոքր հողի վրա ստեղծել պետականություն, ապա այս ծրագիրը միացյալ Հայաստանի ստեղծումն էր, ավելի ճիշտ՝ վերականգնումը՝ իր արևելյան և արևմտյան հատվածներով։ Սույն ծրագիրն իրենից ենթադրում էր միապատական կառավարման համակարգ՝ կայսեր օրոք, իսկ նախորդ ծրագրերը ենթադրում էին հանրապետություն՝ անկախ, ինքնիշխան։

3. Ե՞րբ էր ստեղծվել Հայկական մարզը, ինչի՞ց էր այն կազմված։ Ե՞րբ և ինչո՞ւ այն վերացվեց։

Ցարական վարչակարգը, առաջնորդվելով իր մեծապետական ծավալապաշտական շահերով, բնականաբար ընթացք չտվեց Հայաստանի ազատագրության նախագիծ։ Ռուսաստանը, գրավելով Արևելյան Հայաստանի մեծ մասը, թույլ չտվեց այնտեղ հռչակել պետություն։

Նիկոլայ I-ը դրա փոխարեն 1828թ. մարտի 21-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի նախկին խանությունների տարածքի վրա կազմվեց վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ։ Այն ուներ իր դրոշն ու զինանշանը, սակայն ինքնավարության կարգավիճակով։ Այս քայլով ռուսական արքունիքը պատրանքներով լեցուն և ազատագրության մասին օրեցօր տենչող հայ բնակչության իղձերին տվեց ժամանակավոր բավարավածություն։

4. Ներկայացրե՛ք արևմտահայերի վերաբնակեցման պատկերը։

19-րդ դարի սկզբին արևմտահայերի վերաբնակեցման պատկերը պայմանավորված էր մի շարք պատմական, սոցիալական և քաղաքական գործոններով։ Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմները, ինչպես նաև քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքները ստիպում էին բազմաթիվ հայերին լքել իրենց բնակավայրերը։ Այս ընթացքում որոշ հայեր տեղափոխվում էին Ռուսական կայսրության սահմաններից ներս՝ մասնավորապես Արևելյան Հայաստան (այսօր՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախ)։

Արևմտահայերի վերաբնակեցումը կարելի է դիտարկել մի քանի փուլերով՝ մեծ փոփոխություններ կապված պատերազմի, բռնագաղթի, տնտեսական դժվարությունների ու մշակութային հալածանքների հետ։ 1828-1830 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո հազարավոր հայեր տեղափոխվեցին Արարատյան դաշտ՝ ռուսական կառավարության կողմից ստանալով որոշակի արտոնություններ։

Այս գործընթացը նպաստեց հայության մի մասի՝ արևելյան և արևմտյան բաժանմանը՝ առաջ բերելով մշակութային, լեզվական և սոցիալական տարբերություններ։ Որոշ արևմտահայեր, ովքեր վերաբնակվեցին Հայաստանի տարածքում, պահպանեցին իրենց ավանդույթներն ու մշակույթը՝ միաժամանակ նպաստելով տեղի հայության զարգացմանը։

5. Վարչական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Անդրկովկասում։ Մեկնաբանե՛ք եկեղեցական կանոնադրությունը (պոլոժենիե)։

1828թ. մարտի 21-ին Նիկոլայ Ա ցարի հրամանագրով կազմվեց մի վարչական միավոր, որի մեջ մտան Երևանի ու Նախիջևանի նախկին խանություններն ու Օրդուբադի օկրուգը։ Այս միավորը կոչվեց Հայկական մարզ, որի պետ նշանակվեց գեներալ Ճավճավաձեն։ Երկրամասում աստիճանաբար հաստատվեցին ռուսական օրենքներ, ստեղծվեցին շրջանային ոստիկանություններ և դատարաններ։ 1833թ.-ին վարչական միավորում վերացվեց կոլեգիալ վարչաձևը, և պետը ստացավ ավելի լայն լիազորություններ։

1830-40-ական թվականներին տեղի ունեցան մի շարք վարչական փոփոխություններ։ 1840-ին վերացվեց Հայկական մարզը։ Անդրկովկասում ստեղծվում է երկու վարչական միավոր՝ Վրացա-իմերեթական և Կասպիական մարզ։ 1844-ին հիմնվում է Կովկասի փոխարքայությունը, որի առաջին փոխարքա է դառնում Վորոնցովը։

1846-ին Անդրկովկասը բաժանվում է չորս նահանգի՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու ու Դերբենդի։ Երևանի, Ալեքսանդրապոլի ու Նախիջևանի գավառները մտցվում են Թիֆլիսի նահանգի մեջ: 1849-ին հրամանագրով կազմվում է նաև Երևանի գավառը։

Ցարական կառավարությունը վերափոխեց նաև հայ եկեղեցու վարչությունը։ Հոգևարականների դերը քաղաքական կյանքում, այդպիսի դժվարին պայմաններում, մեծ էր։ Ցարիզմը, անշուշտ ցանկանում էր օգտագործել հայ եկեղեցուն իր ազդեցությունը հայ ժողովրդի վրա տարածելու համար։ Այդ նպատակով 1836 թվականի մարտի 11-ին ընդունվեց եկեղեցական կանոնադրությունը /պոլոժենիե/, ըստ որի՝ արգելվում էր հոգևորականությանը խառնվել պետության գործերին, Էջմիածնի կաթողիկոսի իրավունքներն ամբողջ հայության նկատմամբ պահպանվում էին, առօրեական արարողությունների /ծնունդ, թաղում և այլն/ տնօրինությունը հանձնվում էր եկեղեցուն։

Ըստ կանոնադրության՝ Ռուսաստանում բնակվող հայությունը բաժանվում էր վեց հոգևոր թեմերի /վիճակների/՝ Երևանի, Արցախի, Շամախու, Թիֆլիսի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի և Աստրախանի։

6. Ներկայացրե՛ք արևմտահայության վիճակը 1830-40-ական թվականներին։ Ի՞նչ դեր էր խաղում Կ. Պոլսի հայ համայնքը։

Ցարական Ռուսաստանին միանալուց հետո զարգանում էր Արևելյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը։ Այստեղ ևս հողը մշակվում էր եռադաշտային եղանակով, բավականին ցածր էր աշխատանքի արտադրողականությունը։ Ըստ էության՝ հայ գյուղացիությունը կախման մեջ էր խաներից, մելիքներից, բեկերին, աղալարներից, որոնք նոր օրենքներով կարողացել էին վերականգնել իրենց դիրքերը։

1830-ական թթ. արևմտահայ վերաբնակիչների փոքր մասը, սակայն չստանալով ռուսական իշխանությունների խոստացած բարեկեցիկ կյանքի պայմանները, վերադարձավ Արևմտյան Հայաստան:

Աշխատանքին հակառակ զարգանում էին արհեստներն ու առևտուրը։ Աճում և ընդլայնվում էր պղնձի, աղի և այլնի արտադրությունը։ Աճում էին նաև քաղաքների բնակչությունը։ 1850թ. Երևանն ուներ 12.600 բնակիչ։ Հայ առևտրա-արդյունաբերողներն իրենց կապիտալը ներդնում էին Թիֆլիսում, Սև և Կասպից ծովերի առափնյա շրջաններում։

Ռուս մի նախարար ցարին ուղղված զեկուցման մեջ հատկապես նշել էր, որ Անդրկովկասը համարում է գաղութ և որ այն պետք է հումք մատակարարի։ Սրանից, իհարկե, տարածաշրջանի ժողովուրդները դժգոհ էին։