Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
1. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։
Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝ Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։
Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։

Սա առաջին դեպքն էր, երբ «Հայկական հարցը» մտավ միջազգային դիվանագիտական օրակարգ, և այդտեղից սկսվեցին խոշոր տերությունների միջամտությունները՝ կապված հայերի իրավունքների ու անվտանգության հետ Օսմանյան կայսրությունում։
Էությունն այն էր, որ Օսմանյան կայսրությունը պայմանագրով պարտավորվում էր բարեփոխումներ անել հայերի համար, ինչպես նաև «ապահովել» հայ բնակչության անվտանգությունը, պաշտպանել չերքեզներից ու քրդերից։
Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերը վեհաժողովներում ներկայացուցչություն ապահովելու համար կազմավորում էին պատվիրակություններ և գործուղում այնտեղ։ Հիմնականում դիվանագիտական գործունեություն էին իրականացնում, քանզի ուրիշ տարբերակը կարող էր ճակատագրական լիներ։
2. Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։
Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի քննարկումների ժամանակ հայկական պատվիրակությունն ու հայ հասարակական շրջանակները (ներկայացված եկեղեցական ու աշխարհիկ առաջնորդներով) կարևոր դեր ունեցան՝ ներկայացնելով արևմտահայերի իրավունքների և անվտանգության խնդիրները։ Հայկական պատվիրակության հիմնական նպատակն էր մեծ տերությունների աջակցությամբ հասնել Օսմանյան կայսրության ներսում բարեփոխումների անցկացման, որոնք կնպաստեին հայ բնակչության անվտանգությանը, քաղաքական ազատություններին և տնտեսական բարելավմանը։
Սան Ստեֆանոյի պայմանագիր
Պայմանագրի 16-րդ հոդվածը նախատեսում էր, որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է իրականացնել բարեփոխումներ հայերով բնակեցված նահանգներում՝ Ռուսաստանի պահանջով։ Հոդվածում նշվում էր, որ բարեփոխումների նպատակն է ապահովել հայերի անվտանգությունը, ինչը կարևոր միջազգային զենք էր՝ ռուսական ազդեցության տակ պահելու Օսմանյան կառավարությունը։ Ռուսաստանյան ներկայությունն ու վերահսկողությունը այդ բարեփոխումների իրականացումը դարձնում էին նրանց ուժի հաստատման միջոց։
Բեռլինի պայմանագիր
Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածը փոխարինեց Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը։ Այն դարձավ ավելի ընդհանուր՝ նշելով, որ Օսմանյան կայսրությունը պարտավորվում է կատարել բարեփոխումներ իր արևելյան նահանգներում՝ հաշվի առնելով քրիստոնյա բնակչության շահերը։ Այնուամենայնիվ, վերահսկողության հարցը դրվեց Եվրոպայի մեծ տերությունների վրա, և Ռուսական ազդեցությունը նվազեց։ Այս ձևակերպումը ավելի թույլ էր, քանի որ այն չէր ներառում ռուսական զորքերի անմիջական մասնակցությունը կամ վերահսկողությունը, ինչը գործնականում թույլ տվեց Օսմանյան կայսրությանը խուսափել բարեփոխումների լիարժեք իրականացումից։
Սան Ստեֆանոյի պայմանագիրը ենթադրում էր պարտադրանքով իրականացվող բարեփոխումների լայնածավալ ծրագիր և դրա իրականացում։ Բեռլինի պայմանագրով հայկական հարցը փոքր ի շատե թուլացավ, որը թույլ տվեց խուսափել ծրագրի լիարժեք իրագործումից։
Կարսի մարզը ձևավորվել է Կարսի, Արդահանի և Օլթիի գավառներից: Այն ստեղծվել է 1878 թվականին՝ Ռուսաստանի կողմից Սան Ստեֆանոյի և հետագայում Բեռլինի պայմանագրով Կարսի, Արդահանի և Բայազետի շրջանները նվաճելուց հետո։
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։
Բեռլինի վեհաժողովն իսկապես դառը դաս տվեց հայերին, որոնք հույսով էին լցված, որ անկախ միացյալ Հայաստանի գաղափարը հնարավոր է իրագործել։
Բեռլինի վեհաժողովը շատ ակներև ցույց տվեց, որ գերտերությունները գրեթե միշտ առաջնորդվում են իրենց սեփական շահերով, և նրանք հազվադեպ են տեղիք տալիս լոկ հումանիստական նպատակների իրականացմանը։ Հայերն այս անգամ էլ հուսախաբ եղան։ Վեհաժողովից հետո հայերը ևս մեկ անգամ համոզվեցին, որ առանց միասնականության և հստակ ռազմավարության դժվար է հաջողության հասնել միջազգային ասպարեզում: Նույնիսկ պատահել է, որ հայերը չէին էլ հասկանում, թե ինչի համար են բանակցում կամ ինչի համար են գործուղվել տվյալ երկիր։ Իհարկե, ինչ-որ դատողություններ անելիս հարցը պետք է դիտարկել ամբողջական համատեքստում։
Մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս որպես Հայկական հարցի ջատագովներ Օսմանյան կայսրության ներսում բարեփոխումներ պարտադրելու, նրա վրա ճնշում գործադրելու, աշխարհաքաղաքական շահերն առաջին պլան բերելու, տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու, և ինչու ոչ նաև հայերի հույսն ու պատրանքը չվերացնելու համար։
Որոշ նյութեր վերցված են dasaran.net կայքից։