Համանուններ
Վարժություն 1։ Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
- Նա երկու օր ավել աշխատեց։ — նշանակում է առավել, շատ
- Անկյունում դրված էր մի մաշված ավել։ — փոշի ու կեղտ մաքրելու գործիք
- Վարպետը կատարեց դետալների յուղում։ — սա հատուկ մեքենաների համար պատրաստված յուղ է
- Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ — սովորական յուղ, որի մեջ տապակվում են ուտելիքները
- Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ — դերձակ, կար անող
- Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ — ունակ, ով որ կարող է մի բան անել
- Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ — գործընթաց
- Թխվածքի խմորում չամիչներ կային։ — խիտ զանգված ուտեստներ պատրաստելու համար
- Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ — սպորտում գործածվող միավոր խորհրդանշող տերմին
- Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — սովորական ջերմաստիճանը, ոչ սառը, ոչ էլ տաք
Վարժություն 2։ Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
- բարձր հարկ — պետությանը պարտադիր վճարման ենթակա գումար, ինչ-որ շինության հարկերը
- ավել գնել — նախատեսվածից շատ գնել, գործիք
- ոչխարի հոտ — հոտից եկող բույրը, կենդանիների խումբը
- մետաքսի կտոր — գործվածք կամ կտորեղեն, հատված կամ մաս
- Նա ջրում է։ — գտնվում է ջրի մեջ, գործողություն է կատարում
- Նա գնում է։ — ինչ-որ տեղ շտապում է, առևտուր է անում խանութից
- Խավարում է։ — մթնում է, տարին մեկ անգամ տեղի է ունենում արևի խավարում
Վարժություն 3։ Տրված համանուններով կազմել նախադասություններ։
սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Նա ոչ մի կերպ չէր կարողանում արտահայտել իրական սերը։
Մարդիկ կան, որ չեն կարողանում խմել սերով կաթը։
կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Երեխաները դեռ մանկուց սովորում են, որ գոյության ունեն կետադրական բազմաթիվ նշաններ, օրինակ կետ, վերջակետ։
Ամենամեծ ջրային կաթնասուն կենդանին աշխարհում կետն է։
քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)
Քանոններն օգնում են ճշգրտել հատվածների երկարությունը։
Քանոն նվագելը բարդ աշխատանք է։
դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Գաղտնիք չէ, որ ձմռանը հանկարծակի դող է հայտնվում մարդկանց մոտ։
Վարպետը հեշտությամբ ամրացրեց դողն անվին։
տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)
Պրոֆեսիոնալ երգիչն ունակ է արագորեն փոխել իր ձայնի տոնը։
Մայիսը համարվում է տոների ամիս։
Հարանուններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը։
Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
Այդ հրատարակչությունը լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
Զարմացած երեխան թոթվեց ուսերը։
Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավեր էին ստացել։
Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
Վարպետը պատրաստակամությամբ օգնեց մեզ։
Վարժություն 2։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)
- փաթիլ-կաթիլ
- հողից-կողից
- հասկահանի-հասկանալի
- տակ-խակ
- գրգիռ-թրթիռ-հրթիռ
- սեզ-դեզ-հեզ
- ձորում-ծորում
- դռան-նռան
- հողիդ-հովիտ