Թեմա՝ «Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում. հայեր»
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմված, մշակված սոցիոլոգիական հարցումն այս ամիս փորձարկեցինք ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ուսուցիչների շրջանում։ Ստորև ներկայացնում եմ որոշ կարևոր տվյալներ.

  • Այժմ ձեռքի տակ ունեցող տվյալների համաձայն՝ լրացրած ուսուցիչների մեծ մասը (72.7%) իգական սեռի ներկայացուցիչ է։
  • «Գնահատում» սանդղակի «Եթե տեսնեք, որ Ձեր աշխատակիցը անարդյունավետ աշխատանք է կատարում, ինչպե՞ս կարտահայտեք դժգոհությունն ու քննադատությունը» հարցին լրացրած ուսուցիչների 100%-ն ընտրել է «կառանձնանամ և կվարեմ նրա հետմտերմիկ զրույց, որպեսզի բացատրեմ,թե ինչն է նրա աշխատաոճում սխալ» տարբերակը։
  • «Որոշում» սանդղակի «Ենթադրենք, Դուք մի ընկերության տնօրենն եք, և Ձեր աշխատակիցներից մեկը ծրագրի զարգացմանն ուղղված առաջարկներ է նախապատրաստել և ցանկանում է ցույց տալ։ Ինչպե՞ս կցանկանաք, որպեսզի նամակն հասնի ձեզ» հարցին լրացրած ուսուցիչների գերակշռող մասը (86.4%) ընտրել է «Ըստ հավասարության. եթե ես եմ տնօրենը, դա չի նշանակում, որ ես բոլորից վեր եմ, նրանց հավասար չեմ, նախընտրում եմ հրավիրել դեմառդեմ հանդիպում հեղինակի հետ և քննարկել կետերը» տարբերակը։
  • «Անհամաձայնում» սանդղակի «Դուք մասնակցում եք մի կարևոր հանդիպման, որի ընթացքում մի մասնագետ ներկայացնում է իր ծրագիրը։ Դուք հասկանում եք, որ այն ինչ նա ասում է, հակասում է Ձեր տեսակետերին կամ պարունակում է սխալ փաստարկներ։ Ձեր գործողությունները» հարցին մեծամասնությունը (68.2%) ընտրել է «Կսպասեմ մինչև ընդմիջում և դրաժամանակ կհայտնեմ իմ տեսակետնայդ խնդրի շուրջ, կփորձեմ ստեղծելփոխհասկացվածության մթնոլորտ» տարբերակը։

Վերոնշյալ տվյալները թույլ են տալիս որոշակի ենթադրություններ անել։