Կրթահամալիրի 35 ամյա հոբելյանին շրջանավարտների մի խումբ իր նվերը դարձրեց «Սեբաստացի շրջանավարտների համայնք»-ի կառուցման մեկնարկային քայլը։ Նոյեմբերի 28-ին՝ «Սեբաստացու օրեր»-ի շրջանակում, տեղի ունեցավ համայնքի անդամների առաջին բաց հավաքը, որին մասնակցեցին տարբեր տարիների 15+ շրջանավարտներ, կրթահամալիրի հիմնադիր-տնօրենը, տնօրենը, այլ հետաքրքրվածներ։

Երկար պատրաստությունից հետո, կայացավ հավաքը, որը, վստահաբար, անցավ արդյունավետ, հետաքրքիր ու ինտերակտիվ։ Աշխատանքային խումբը, համագործակցելով «Սեբաստացի կենտրոն»-ի հետ, կարողացել էր ստեղծել ու ապահովել մտերմիկ, ջերմ, ընկերական մթնոլորտ (ինչպես որ կրթահամալիրը), որը բոլոր մասնակիցներին ջերմացրեց։

Ընթացքում շրջանավարտները քննարկեցին համայնքի հետագա գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, և գրանցվեցին մի քանի առաջարկներ և շեշտադրվեց հատկապես՝ ուսումնական պրոցեսում համայնքի ներգրավվածության կարևորությունը՝ հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանի կողմից։ Նա նշեց, թե ինչքան կարևոր է սերունդների միջև կապն ու համատեղ գործունեությունը։

Հավաքի ընթացքում ունեինք «ազնիվ» ուղեկցող, որը Սեբաստացի սովորողի պատրաստած գինին էր։

Այսպիսով հանդիպման վերջում որոշակի համաձայնություններ ձեռք բերվեցին հետագա անելիքների, այդ թվում՝ միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման և հաջորդ հանդիպում-արշավի մասին։

Արմինե Թոփչյանի պատրաստած կարճամետրաժ հոլովակը։