Թեմա 10՝ Միջազգային իրավունք․
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները

Առաջադրանք

1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։

Միջազգային իրավունքն իր ծավալի և տարածքի/իրավասության ընդգրկման տեսանկյունից ավելի բարձր է, քան ներպետական կամ ազգային իրավունքը։ Ներպետական իրավունքը ճյուղավորված բադ համակարգ է, որը կարգավորում է տվյալ պետության, դիցուք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հարաբերությունները, այն իրավասություն ունի միայն ՀՀ տարածքում, այն ինչ միջազգային իրավունքն ավելի ստույգ ու ոչ բարդ համակարգ է, որն ընդգրկում է աշխարհի գրեթե բոլոր պետությունները։ Միջազգային իրավական համակարգը որպես այդպիսին մեկն է։ Իսկ ներպետական իրավունքն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ինչքան պետություն աշխարհում, այդքան էլ ներպետական կամ ազգային իրավունքի համակարգեր։

Միջազգային իրավունքը ներպետական տարբերվում է նաև մասնակիցներով. եթե ներպետական իրավունքի համակարգի մաս են կազմում նորմատիվ իրավական ակտերը, ապա միջազգային իրավունքի համակարգը բաղկացած է հիմնականում միջազգային պայմանագրերից։

Միջազգային իրավունքի համակարգը պարտադրում է իր գերիշխումն ու ենթարկեցնում է ազգային իրավունքի համակարգերին. պետությունները ստիպված են հաշվի նստել միջազգային իրավունքի համակարգի հետ։ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է, որ միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում վավերացվելուց հետո միայն, որից հետո դառնում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ։

Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը ոչ մի դեպքում չեն կարող վավերացվել։

Միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտն ինքնիշխան պետությունն է։

2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։

Միջազգային իրավական պատասխանատվությունն իրավական հետևանքներն են, որոնք վրա են հասնում միջազգային իրավունքի նորմերը խախտած սուբյեկտների համար։ Այն լինում է քաղաքական և նյութական։

Միջազգային իրավական քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ, օրինակ՝ միջազգային կազմակերպություններից տվյալ պետությանը հեռացնելը, անդամության կասեցումը կամ էլ ագրեսորին ուժով ճնշելը։ Վերջինս բաժանվում է մի քանի տեսակի. ռետորսիա, ռեպրեսալիա, սատիսֆակցիա, ռեստորացիա։

Միջազգային իրավական նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ։ Դրա տեսակներն են՝ ռեպարացիա, ռեստիտուցիա, սուբստիտուցիա։

3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/.

Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ։ Սկզբունքներն են՝

  • Ինքնիշխան հավասարության սկզբունքը
  • Պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը
  • Ուժի և ուժի չկիրառման սկզբունքը
  • Վեճերի խաղաղ լուծման սկզբունքը
  • Միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը
  • Տարածքային ամբողջականության սկզբունքը
  • Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը
  • Համագործակցության սկզբունքը
  • Մարդու իրավունքների հարգման սկզբունքը
  • Սահմանների անխախտելիության սկզբունքը