ՑԱՆԿ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.

Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը.

Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 179. 2-րդ մաս, կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով. 3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 189.1. 2-րդ մաս, կետ 3) Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).

Հոդված 190.1. 3-րդ մաս, կետ 3) Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 190.2. 3-րդ մաս, կետ 3) Գնային չարաշահումը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 195. 2-րդ մաս, կետ 3) Հակամրցակցային գործունեությունը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 200. Առևտրային կաշառքը.

Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.

Հոդված 214. Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը.

Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.

Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը.

Հոդված 310. Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը.

Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.

Հոդված 311. Կաշառք ստանալը.

Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը.

Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը.

Հոդված 312. Կաշառք տալը.

Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը.

Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը.

Հոդված 313. Կաշառքի միջնորդությունը.

Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը.

Հոդված 314.2. Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը.

Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը.

Հոդված 332. 3-րդ մաս, Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.

Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5 իրավաբանական տերմին կոռուպցիայի մասին

1. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշները

  1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` վահանը, սուրը, առյուծը և գանձարկղը:
  2. Վահանը` հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, սուրը` արդարադատության և պատժի անխուսափելիության խորհրդանիշերն են:
  3. Վահանը մոխրագույն է` մուգ մոխրագույն եզրագծով: Առյուծն ու գանձարկղը ոսկեգույն են, իսկ ընդհանուր ետնապատկերը (ֆոնը)` մուգ և բաց կապույտների համադրությամբ:
  4. Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևում տեղադրված են Հայաստանի Հանրապետության զինանշանն ու Հայաստանի Հանրապետության դրոշը:
  5. Առյուծը պատկերված է վահանի վրա` կենտրոնում: Այն ուժի խորհրդանիշն է, ունի կանգնած դիրք և թաթով պահպանում է գանձարկղը, որը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պաշտպանության հանցավոր ոտնձգությունից: Առյուծն ունի երախը բաց տեսք, որը խորհրդանշում է խիզախությունը, հզորությունը:
  6. Առյուծից ներքև` մուգ կապույտ ժապավենի վրա, սպիտակ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ»:

2. Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիա

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռևս 2005 թվականի մայիսի 19–ին և վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։ Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը.

գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը:

Ավելին կարող եք ընթերցել arlis.am իրավական էլեկտրոնային հարթակում։

3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

  1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է:
  2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
  3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետել և օգտագործել այդ գույքը:

4. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

  1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:
  2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար` բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

5. Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը

Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը` Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի, նոտարի կամ փաստաբանի կողմից` անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը` իր ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ

4) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Կոռուպցիոն հանցագործությունների ցանկը վերցված է arlis.am կայքից։