Վանկը հայերենում

Բառի այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտասանվում է օդի մեկ մղումով, կոչվում է վանկ։ Ըստ վանկերի քանակի՝ բառերը լինում են միավանկ և բազմավանկ։ Ժամանակակից հայերենում վանկի կազմում անպայման պետք է լինի մեկ ձայնավոր, որը կոչվում է վանկարար։ Վանկը լինում է բաց և փակ։ Ձայնավորով ավարտվող կամ միայն մեկ ձայնավորով արտահայտված վանկը կոչվում է բաց, իսկ բաղաձայնով ավարտվող վանկը՝ փակ։ Լսվող բայց չգրվող ը ձայնավոր ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ։

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են կազմված միայն բաց վանկերից։

  1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
  2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
  3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
  4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
  5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
  6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
  7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
  8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
  9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
  10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

  1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
  2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
  3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
  4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
  5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
  6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
  7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
  8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
  9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
  10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Վարժություն 3։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնց առաջին վանկը բաց է։ Բառաձևերը դո՛ւրս գրել տեքստում եղած (փոփոխված) ձևով։

Այս բաժակը անշունչ, որ լուռ նայում է ինձ,
Մերթ ուրախ է լինում ու մերթ տխրաթախիծ.
Նրա մեջ վառ գինին մերթ իբրև խնդություն
Եվ մերթ տխրության պես նայում է իմ հոգուն։
Եվ իմ սիրտն էլ այդպես մի բաժակի նման
Լցվում է մերթ խինդով, մերթ վշտով անսահման.
Վշտով լեցուն պահին դարձյալ ուրախ եմ ես,
Որ չի լինում սիրտըս դատարկ բաժակի պես։

  • Բաժակ — բա-ժակ
  • Նայել — նա-յել
  • Ուրախ — ու-րախ
  • Լինել — լի-նել
  • Նրա — նը-րա
  • Գինի — գի-նի
  • Հոգի — հո-գի
  • Նման — նը-ման
  • Լեցուն — լե-ցուն
  • Դատարկ — դա-տարկ

Շեշտը հայերենում

Բառի որևէ ձայնավորի արտասանության ուժեղացումը՝ շեշտումը, գրավոր խոսքում անհրաժեշտության դեպքում արտահայտվում է կետադրական շեշտ նշանով, օրինակ՝ մա՛րդ, փողո՛ց, մայրաքաղա՛ք։ Հայերենում բառական շեշտը հիմնականում ընկնում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա, և եթե բառի վերջից ավելանում է նոր բաղադրիչ, տեղափոխվում է նրա վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ քաղա՛ք-քաղաքայի՛ն։

Վարժություն 1։ Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա։

Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ, տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

Գրեթե, գետը, Իտալիա, գուցե, ծանր, նույնիսկ, տեխնիկա, քանիերորդ, գիրքս, նույնպես։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում վերջին վանկի ձայնավորի վրա։

  1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
  2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
  3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
  4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
  5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
  6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
  7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
  8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
  9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
  10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր